Նոյեմբերի 19-ին նշվում է տղամարդկանց միջազգային օրը: Այն ամենամյա տոն է: Առաջին անգամ այն տոնել են Տրինիդադ և Տոբագոյում, որի արդյունքում այս տոնը հավանության արժանացավ Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և վերջապես ՄԱԿ-ի կողմից:
Տոնի կազմակերպիչների նպատակն է նաև ուշադրություն հրավիրել տղաների և տղամարդկանց առողջությանը և ընտանիքի վրա տղամարդու դրական ազդեցության ընգծումը:
Ինչևէ կարծում եմ լավ առիթ է, որպեսզի բոլոր կանայք ավելի ուշադիր լինեին իրենց տղամարդկանց հանդեպ: Եվ ինչու՞ ոչ՝ հենց այս րոպեյին, այս նյութը կարդալուց հետո, անմիջապես շշնջացեք Ձեր տղամարդկանց ականջին, թե որքան եք իրեն սիրում: Եթե դեռ չեք ասել Ձեր զգացմունքների մասին Ձեր սիրելի տղամարդուն, ապա շտապեք, այսօր հենց այդ օրն է:
Շնորհավոր մեր տոնը Տղամարդի՛կ: