fbpx

Նոր սառցե դարաշրջանը կարող է սկսել 2014թ.-ին

Ըստ շատ գիտնականների աշխարհի վերջը կարող է գալ համընդհանուր տաքացման հետևանքով: Բևեռային սառույցները կարող են հալվել և դրա հետևանքով ջրի տակ առնել ափամերձ մեզ քաղաքները: Սակայն ռուս գիտնականները կարծում են, որ ամեն ինչ այդպես չի լինելու և աշխարհը կործանվելու է ցրտից: Ինչպես գրում է Meteoweb-ը դա կարող է տեղի ունենալ 2 տարուց:

Ռուսաստանի ազգային ակադեմիայի Պուլկովսկի տիեզերական հետազոտությունների աստղադիտարանի վարիչի Խաբիբուլո Աբդուսամատովայի կարծիքով, երկու տարուց ամբողջ աշխարհը կսկսի կտրուկ ցրտել: Նոր սառցե դարաշրջանը կտևի ամենաքիչը երկու դար. -կարծում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը:

Գիտնականը վստահ է, որ սառցակալման գագաթնակետը կհասնի 2055-ին: Հետաքրքիրն այն է, որ համընդհանուր կամ գլոբալ տաքացման կողմնակիցները կարծում են, որ հենց այդ տարում մեր մոլորակը կսկսի եռալ, ինչպես կրակից ժամանակին չվերցրած թեյնիկը:

Աբդուսամատովայի խոսքերով՝ Երկիրը սկսել է սառչել 1990թ.-ից: Նախորդ հարյուրամյակների ընթացքում Երկիրը կուտակել է արևի տաքությունը, իսկ հիմա կամաց-կամաց սկսում է սառչել:

թարգմանությունը՝ vesti.ru-ից

Հ.Գ. Իսկ ես կասեմ. պետք չէ ժամանակից առաջ անցնել: Ինչպես կասեին մեր տատերը. “Առաջ Աստված”:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նոր սառցե դարաշրջանը կարող է սկսել 2014թ.-ին
Ինչպես հաղթահարել բաժանումը: 8 պրակտիկ խորհուրդ