fbpx

Տարօրինակ, բայց աշխատող բաղադրատոմս: Ինչպես հաղթահարել հոգու ցավը

Մարդիկ հաճախ այցելում են հոգեբաններին մեկ նպատակով՝ որպեսզի անմիջապես բթացնեն ցավը: Որպեսզի որքան հնարավոր է արագ սկսեն չզգալ․․․

Արագ ժամանակ: Զգացմունքների արագ փոփոխություն: Ցավն ապրելու համար տեղ չկա:

Մարդիկ հաճախ այցելում են հոգեբաններին մեկ նպատակով՝ որպեսզի անմիջապես բթացնեն ցավը: որպեսզի որքան հնարավոր է արագ սկսեն չզգալ՝ և կրկին արագ դեպի կյանք, ընտանիք: Ինչպես ռոբոտները: Որպեսզի ապրեն և չանհանգստանան: Որպեսզի կյանքին չխանգարեն կպչուն մտքերը: Որպեսզի ապրեն և չզգան:

Որովհետև ցավը՝ զգացմունքների մասին է: Դա ցուցանիշ է: Որտեղ խախտված է ամբողջականությունը՝ այնտեղ էլ ցավն է: Որտեղ վերքն է՝ այնտեղ է ցավում: Որտեղ վերքն է՝ այնտեղ չի կարող չցավել: Եթե օրգանիզմը կենդանի է, այն ցավով է արձագանքում վերքին, հիվանդություններին, աշխատանքի խափանմանը:

Կա տարբերակ՝ դառնալ կիբորգ, այդ ժամանակ չի ցավի: Ընդհանրապես՝ երբեք: Բայց այդ ժամանակ արևամուտն էլ այլևս չի ուրախացնի, և գինին համեղ չի լինի և փիսիկն այդքան սրտաճմլիկ չի լինի: Չէ՞ որ դա նույնպես զգացմունքների մասին է:

Վերքն ակնթարթորեն չի լավանում: Եկեք քսենք ցավազրկող քսուք: Եկեք վիրակապ դնենք: Սակայն վերքը չի լավանա ավելի շուտ, քանի դեռ չեն աշխատել պաշտպանիչ և վերականգնիչ մեխանիզմները: Արյունը հնարավոր չէ ստիպել ավելի շուտ մակարդվել, իսկ բջիջներին՝ ռեգեներացվել: Ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին և իր արագությամբ:

Նույնն է հոգեկանի հետ: Նրան պետք է թողնել մշակել բոլոր փուլերը: Հատուկ չզսպել (չփորփրել վերքի մեջ), չշտապեցնել (անմիջապես վերքին չքսել այս կամ այն միջոցը): Պետք է թողնել ինքդ քեզ անցնել «հիվանդության» միջով:

Կորուստը ցավում է: Բաժանումը ցավում է: Վատ բովանդակությամբ հաղորդագրությունը՝ ցավում է: Կոպիտ խոսքը՝ ցավում է: Անփոխադարձ սերը՝ ցավում է: Առհամարանքը՝ ցավում է: Խանդը՝ ցավում է:

Պետք է չփախչել, չփրկվել, այլ ապրել: Պետք է հիվանդանալ: Ինչպես գրիպի դեպքում՝ պետք է մի քանի օր անկողնային անցկացնել՝ ըմպելով կիտրոնով թեյ: Պետք է ընդունել այդ ցավն ու այդ վիճակը: Խոստովանել և անվանել այն, ինչ զգում ես: «Այո, ես խանդում եմ»: «Այո, ես վախենում եմ նրան կորցնել, սարսափում եմ․․․»: Եվ զգալ: Բարկանալ: Դուրս թողնել բարկությունը: Տառապել, նայել լուսանկարները: Գրել հիմար նամակներ: Կարելի է չուղարկել, բայց գրել: Ժամանակ տրամադրել, որպեսզի ապրես այդ վիճակի ցավը: Լինել դրա մեջ: Չշեղվել: Հատուկ ժամանակ տրամադրել ցավը գիտակից կերպով ապրելու համար:

Հոգեկանը ինքը կմիացնի պաշտպանիչ մեխանիզմները, եթե դուք նրան չխանգարեք: Կցավա՝ իսկ հետո կգա ապատիան, անտարբերությունը: Իսկ հետո կգա իրավիճակը հանգիստ հասկանալու պահը: Իսկ հետո՝ իրավիճակի ընդունումը և առաջ շարժվելը: Դա այն է, ինչ դուք ցանկանում էիք ստանալ ի սկզբանե, անմիջապես, ամենասկզբից:

Իհարկե հասկանալի է, որ տարօրինակ բաղադրատոմս է: Բայց դուք ինքներդ գիտեք՝ յուրաքանչյուր ցավազրկողի ազդեցությունն ավարտվում է, իսկ վերքը դադարում է ցավել, երբ լիարժեք լավանում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Տարօրինակ, բայց աշխատող բաղադրատոմս: Ինչպես հաղթահարել հոգու ցավը
15 կարևոր բան, որոնց համար մարդիկ ափսոսում են մահվանից առաջ