✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Բառեր, որոնք միայնակ մարդիկ արդեն հոգնել են լսելուց

Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք երջանիկ ենք, և կյանքում ամեն ինչ լավ է, շատ մարդիկ հաստատ համոզված են, որ դա անհնար է, քանի դեռ չենք գտել մեր երկրորդ կեսին: Այսինքն՝ մենք գրեթե պարտավոր ենք վշտանալ և տառապել: Հենց այդ պատճառով էլ միայնակ մարդկանց սիրում են խորհուրդներ տալ:
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մեզանից շատերն անցել են մի ժամանակաշրջան, երբ մեր բոլոր ընկերներն արդեն հանդիպում էին ինչ-որ մեկի, իսկ մենք դեռ ոչ: Դա ամենևին չի նշանակում, որ նրանք դժբախտ էին, կամ գիշեր-ցերեկ մտածում էին միայն այն մասին, թե ինչպես անմիջապես դառնալ «ինչպես բոլորը» և ինչ-որ մեկին գտնել:

Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք երջանիկ ենք, և կյանքում ամեն ինչ լավ է, շատ մարդիկ հաստատ համոզված են, որ դա անհնար է, քանի դեռ չենք գտել մեր երկրորդ կեսին: Այսինքն՝ մենք գրեթե պարտավոր ենք վշտանալ և տառապել: Հենց այդ պատճառով էլ միայնակ մարդկանց սիրում են խորհուրդներ տալ: Դրանք պարզապես խորհուրդներ չեն: Դրանք անօգուտ, ծիծաղելի, իսկ երբեմն էլ նույնիսկ վնասակար խորհուրդներ են:

Եթե ​​դուք ունեք միայնակ ընկեր կամ ընկերուհի, ապա հանուն ձեր ընկերության՝ մի տանջեք նրանց ձեր «լայֆհաքերով», թե ինչպես վերջապես հանդիպել մեկին կամ ամուսնանալ: Հատկապես անտանելի է լսել որոշ բաներ, որոնք մենք կքննարկենք ստորև: Հավատացեք՝ դա նման է փրփրապլաստով ապակուն քսելուն: Եվ ամենակարևորը, դա բացարձակ անհեթեթ է:

Բաներ, որոնք ձեր միայնակ ընկերները չեն ցանկանում լսել.

«Անհնար է. Դու և ոչ մեկի հետ չես հանդիպում»

Միայնակ մարդիկ լսում են այս բառերը գրեթե ամեն օր և բոլոր կողմերից: Նրանք, ովքեր փորձում են «աջակցել», իրոք անկեղծ են: Նրանք իսկապես զարմանում են, թե ինչպես ձեր նման գեղեցիկ, խելացի և այդքան հրաշալի մարդը կարող է լինել միայնակ: Այո, նրան պետք է ձեռքից ձեռք փախցնեն:

Մի կողմից, ձեզ ըստ արժանավույնս գովում են ու գնահատում, բայց մյուս կողմից, ակնարկվում է, որ դուք արդեն վաղուց կհանդիպեիք ինչ-որ մեկի հետ, եթե չլինեիք … դուք: Նման մի բան. «Պարզապես ինչ-որ բան այն չէ քեզ հետ, մտածիր դրա մասին»: Հենց այսպես են ընկալվում նման «համակրելի» դիտողությունները: Սա միայնակ մարդկանց անհարմար դրության մեջ է դնում: Նրանք անընդհատ ստիպված են արդարացում գտնել և ուրիշներին բացատրել, թե ինչու են դեռ միայնակ:

«Գուցե դու պետք է ավելի քիչ տեսակավորես և իջեցնես նշաձողդ»

Սա իսկապես սխալ խորհուրդ է: Սա ամենավնասակար խորհուրդն է: Պետք չէ հրաժարվել ձեր սպասելիքներից, որպեսզի բավարարեք հասարակական նորմերը և հանդիպել առաջին իսկ պատահած մարդու հետ:

Իրականում չկա ավելի վատ բան, քան հրաժարվել սեփական արժեքներից և համաձայնվել դրանից պակասին: Սա ձեր կյանքն է, և դուք եք որոշում, թե ում եք ուզում, և երբ, և ընդհանրապես ցանկանո՞ւմ եք արդյոք: Միանգամայն նորմալ է, որ դուք որոշակի ակնկալիքներ ունեք նրանց հանդեպ, ում պատրաստ եք թողնել ձեր կյանք: Նորմալ չէ, երբ ձեզ բացարձակապես չի հետաքրքրում, թե ում հետ եք հանդիպում՝ միայն թե հանդիպեք:

«Ինչ-որ բան փոխիր քո մեջ, դա վստահություն կտա»

Շատ մարդիկ նոր կյանք սկսելիս կտրուկ փոխում են իրենց արտաքին տեսքը: Դե, եթե դա նրանց ուրախացնում է և վստահություն հաղորդում, հիանալի է: Այնուամենայնիվ, մարդիկ տարբեր են: Դուք պարտավոր չեք շեկ ներկել կամ 25 կիլոգրամ նիհարել, որպեսզի «որսորդության» համար ավելի տպավորիչ տեսք ունենաք:

Հետևաբար, երբ ինչ-որ մեկը միայնակներին խորհուրդ է տալիս ինչ-որ բան փոխել՝ միայն շեշտում է այն, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ: Նման խոսքերից հետո մարդը կորցնում է նույնիսկ այն փոքր ինքնավստահությունը, որը կար նախկինում:

«Չափից շատ ջանք մի գործադրիր»

Երբ միայնակ մարդը մեկը մյուսի հետևից փորձում է ինչ-որ մեկին ճանաչել և սկսել հանդիպել, մի խանգարեք: Մի հուսահատեցրեք նրան՝ վերլուծելով թեկնածուներին ու իրավիճակները: Նա ավելի լավ գիտի, թե ինչ պետք է անի, նույնիսկ կձախողվի: Ի վերջո, նա մանկապարտեզում չէ, ու կարիք չունի, որպեսզի իրեն ձեռքից բռնած ուղեկցեն:

Ինչպե՞ս նա պետք է իրեն պահի՝ իր երկրորդ կեսին գտնելու համար: Այո, որոնումը միշտ էլ դժվար է: Կլինեն սխալներ, հիասթափություններ և հնարավոր է սրտի վերքեր: Բայց գտնում է միայն նա, ով փնտրում է: Իհարկե, ոմանք վախենում են ժամադրության ընթացքում ավելորդ խանդավառությունից և ակտիվությունից: Բայց եթե մարդն այդքան հեշտությամբ վախենում է, արդյո՞ք նա ձեզ պետք է:

«Ժամանակն է մտածել երեխաներ ունենալու մասին»

Սա, թերևս, ամենաանզգա ու դաժան բանն է, որ կարող եք ասել միայնակ մարդկանց: Նախ, նրանք կարող են ընդհանրապես երեխաներ չցանկանալ, և դուք ավելորդ անգամ նրանց ցավ եք պատճառում՝ ակնարկելով, որ դա աննորմալ և սխալ է: Երկրորդ, նույնիսկ եթե նրանք իսկապես երեխաներ են ցանկանում, դուք պարզապես հիշեցնում եք, որ ժամանակը անցնում է և մի օր կարող է շատ ուշ լինել:

Հիշեք, եթե չեք կարող դրական, լավատեսական և լավ բան ասել, ավելի լավ է լռեք: Որքան էլ ուզում եք օգնել ձեր ընկերներին, երբեմն ամենալավ բանը, որ կարող եք անել՝ պարզապես լինել նրա կողքին և ոչ մի բան չասել:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բառեր, որոնք միայնակ մարդիկ արդեն հոգնել են լսելուց
Տարրական ԹԵՍՏ համաշխարհային պատմությունից. կկարողանա՞ք հավաքել առավելագույն միավորը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց