fbpx

Համաձայն հետազոտության՝ կնոջ հետ ծոնաթանալիս տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում դրան

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է առաջինը, ինչին ուշադրություն են դարձնում տղամարդիկ ծանոթանալիս: Արական սեռին այնքան էլ դժվար չէ հասկանալ, եթե ուշադիր ես։ Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ տղամարդկանց կանանց մեջ առաջին հերթին գրավում են այս 5 կետերը։

1. Ժպիտ

Ժպտալով՝ կինը շատ ավելի գրավիչ է դառնում։ Նա երջանկության, լավատեսության և բարության ազդանշաններ է ուղարկում աշխարհին:

Այսպիսով, դրականություն ճառագող կնոջ հետ զրույցի մեջ մտնելը շատ ավելի հեշտ և հաճելի է։ Բացի այդ, ժպիտը շատ վարակիչ է. երբ ժպտում ես մարդուն, սադրում ես, որ նա պատասխան ժպտա։

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ժպտալը խթանում է դրական արձագանքը։ Կարևոր է միայն մեկ բան՝ ժպիտը պետք է լինի բնական, ոչ թե պարտադրված։

2. Աչքեր

Աչքերը հոգու հայելին են: Նրանք մեզ շատ բան կարող են պատմել մարդու մասին։ Աչքերը իսկական մագնիսներ են, որոնք կարող են գրավել ուրիշների ուշադրությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց գրեթե 70%-ը ուշադրություն է դարձնում առաջին հերթին աչքերին, իսկ հետո մնացած ամեն ինչին։ Մի հավատացեք, որ առաջինը կուրծքն է: Դա սուտ է։

3. Մազեր

Տղամարդիկ չեն անտեսի խնամված, գեղեցիկ մազերը։

Հավատացեք, այն բոլոր երկար ժամերը, որոնք դուք ծախսում եք մազերի խնամքի վրա, ապարդյուն չեն անցնի։ Տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ առողջ, փայլուն, հարթ մազերը երիտասարդության և գեղեցկության նշան են:

Թեև տղամարդկանց մեծ մասը նախընտրում է երկար մազերով կանանց, կարճ սանրվածքով և մազերի վառ գույներով կանայք պակաս գրավիչ տեսք չունեն: Կարևորն այն է, որ առաջինը ձեզ դուր գա ձեր սանրվածքը:

4. Կուրծք

Հավանաբար կարծում եք, որ կուրծքն առաջինն է, ինչ նկատում են տղամարդիկ կնոջ հետ ծանոթանալիս։ Բայց այստեղ դուք սխալվում եք. տղամարդիկ այնքան էլ մակերեսային չեն, որքան շատ կանայք կարծում են:

Բազմաթիվ հարցումներ ու հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդիկ կնոջ կուրծքը նկատում են միայն նրա ժպիտից ու աչքերից հետո։ Կուրծքն ընդհանրապես համարվում է երիտասարդության և պտղաբերության նշան, և սա է պատճառներից մեկը, որ տղամարդկանց մեծ մասը ուշադրություն է դարձնում կնոջ կրծքերին։

5. Բնականություն

Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում, թե որքան  բնական եք դուք։ Եթե ​​ձեզ մոտ երկարեցված են մազերը, եղունգները կամ թարթիչները, նրանք անպայման կնկատեն դա:

Սովորեք թաքցնել ձեր թերությունները և ընդգծել ձեր ուժեղ կողմերը՝ առանց տիկնիկի տեսք ստանալու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 13 assessment, среднее 4.23 из 5 )
MediaMag
Համաձայն հետազոտության՝ կնոջ հետ ծոնաթանալիս տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում դրան
Տրամաբանական մտածողության ԹԵՍՏ․ տրամաբանության և ուշադրության խնդիրներ