✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ մարդու եք թաքցնում ձեր արտաքին դիմակի տակ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մենք միշտ փորձում ենք լինել մեր լավագույն տարբերակը: Բայց ոչ միշտ է, որ ճիշտ գործողություններ ենք ընտրում: Հետևաբար, երբեմն մենք սկսում ենք մեզ խաբել և դիմակներ կրել: Աստիճանաբար, այդ դիմակները սերտաճում են մեզ հետ, և մենք դադարում ենք դա նկատել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ վախ, անտեղյակություն, մերժում:

Այսպիսով, եկեք տեսնենք, թե ինչ եք թաքցնում ձեր դիմակի տակ: Եկեք դրանք հանենք և պարզենք, թե որոնք են ձեր թաքնված ցանկությունները և ինչպիսին եք իրականում: Ընտրեք ստորև ներկայացված վեց դիմակներից մեկը:

Ինչպիսի՞ մարդու եք թաքցնում ձեր արտաքին դիմակի տակ․

Դիմակ 1

Դուք անընդհատ կարիք ունեք շրջապատի մարդկանց աջակցության և հավանության: Ձեր գործերի հաջողությունը կախված է նրանից, թե որքան ուժեղ է ձեր աջակցությունը: Դուք կորցնում եք ուժը, եթե գովասանքի չեք արժանանում: Ձեզ պետք է գովաբանել ձեր ձեռքբերումների համար, որպեսզի աճեք: Դա վատ չէ: Ձեր կողքին պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ և, անհրաժեշտության դեպքում, խորհուրդներ կտան: Բայց միայն նրանք, ովքեր իսկապես հոգ են տանում ձեր մասին:

Պետք չէ բոլորից խորհուրդ հարցնել: Եղեք ավելի վստահ ձեզ վրա: Եթե ​​ուզում եք ինչ-որ բան ասել, ուղղակի ասեք: Ոչ ոք ձեզ չի դատի:

Պետք չէ փակվել ինքներդ ձեր մեջ, ձեզ կլսեն և կհասկանան, եթե դադարեք վախենալ սխալ ընկալումից և բաց թողնեք իրավիճակը:

Դիմակ 2

Հավասարակշռություն և ներդաշնակություն՝ երկու բան, որոնք անհրաժեշտ են Ձեզ հարմարավետ ապրելու համար: Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում դուք ձգտում եք փոխզիջում գտնել և շրջապատել ձեզ միայն հաճելի մարդկանցով՝ խուսափելով էներգետիկ վամպիրներից:

Դուք անընդհատ ձգտում եք առաջին հերթին հավասարակշռության ձեր կյանքում: Եթե ​​զգում եք, որ կորցնում եք ներդաշնակությունը ձեր մեջ, ապա անմիջապես շտկում եք իրավիճակը: Օրինակ, եթե ձեզ անհանգստացնում է սիրելիի հետ վեճը, ապա փորձում եք հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել: Ոչ թե այն պատճառով, որ դուք Ձեզ մեղավոր եք զգում, այլ այն պատճառով, որ Ձեր կյանքում ներդաշնակություն է պետք:

Հավասարակշռությունը լավ է: Բայց քանի դեռ դա չի սահմանափակում ձեր զարգացումը: Երբեմն այդպիսի հավասարակշռությունը դառնում է խեղդող հարմարավետության գոտի: Այստեղ կարևոր է, որ կարողանաք տարբերել, թե երբ եք անցել սահմանը:

Տես նաև՝ Հոգեբանական ԹԵՍՏ, որը կորոշի, թե ինչն է պակասում քո կյանքում

Դիմակ 3

Կյանքի հիմնական առաջնահերթություններն են՝ գիտելիքը, սերը և իմաստությունը: Ցանկացած գործին մոտենում եք ամբողջ պատասխանատվությամբ՝ դրա մեջ դնելով ձեր ողջ հոգին: Եթե ​​դուք արդեն տեսնում եք նպատակը, ապա չեք նկատում խոչընդոտները:

Սովորաբար, նման մարդկանց մոտ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նրանք հաստատման կարիք չունեն, իրենց ինքնությունը թաքցնելու կարիք չունեն: Նրանք պարզապես վայելում են կյանքը և վստահ գնում դեպի իրենց նպատակները: Եվ ամենևին կապ չունի, թե որքան ջանք նրանք պետք է ծախսեն իրենց նպատակներին հասնելու համար:

Դիմակ 4

Ձեր ընտրությունը հուշում է, որ ձեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի Ձեր գաղափարներն ու մտադրությունները ընդունվեն: Դուք կարիք ունեք Ձեր մտքերը կիսել Ձեզ աջակցող մարդկանց հետ: Գործելուց առաջ հաճախ եք խորհուրդներ հարցնում:

Դիմակ 5

Դուք հսկայական ստեղծագործական ունակություններ ունեցող մարդ եք: Կարևորը` գտնել ոգեշնչման աղբյուր: Խոսքը գնում է ոչ միայն ամենամաքուր տեսքով ստեղծագործելու (գծանկար կամ երաժշտություն) մասին՝ այլև սեփական ձեռքերով գեղեցկություն ստեղծելու: Այս հոբբին կարող է լավ եկամուտի վերածվել ձեզ համար:

Ձեզ ճնշում է միօրինակ աշխատանքը գրասենյակում: Ստեղծված իրավիճակում դուք ձեզ ձեր տեղում չեք զգում:

Եթե ​​դուք իրոք վայելեք ձեր աշխատանքը, դուք կսկսեք տեսնել հսկայական արդյունքներ:

Տես նաև՝ Հետաքրքիր հոգեբանական ԹԵՍՏ, որը շատ բան կպատմի Ձեր մասին

Դիմակ 6

Այս դիմակի ընտրությունը ասում է, որ ձեր ամենամեծ գաղտնի ցանկությունը ձեր ընտանիքի բոլոր անդամների համար ապահով ապագա ստեղծելն է: Պատասխանատվությունը ստիպում է ձեզ շատ աշխատել և հոգ տանել ուրիշների մասին:

Դուք հաճախ մոռանում եք ձեր ցանկությունների մասին: Ընտանիքը առաջինն է ձեզ մոտ: Դուք պետք է սովորեք ավելի շատ հանգստանալ, ավելի շատ ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ մարդու եք թաքցնում ձեր արտաքին դիմակի տակ
Վիդեոն 3 օրում դիտել են ավելի քան 2000000 մարդ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց