Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Այս տողերը պետք է վերընթերցել ամենաքիչը շաբաթը մեկ

Այս տողերը պետք է վերընթերցել ամենաքիչը շաբաթը մեկ

Ռեգինա Բեթթը 90 տարեկանում կազմել է այս 45 դասերը, որը նա քաղել է կյանքից.

1. Կյանքը անարդար է, բայց այնուամենայնիվ լավն է:

2. Եթե կասկածում ես՝ ևս մի փոքրիկ քայլ արա դեպի առաջ:

3. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ծախսես այն ատելության վրա:

4. Աշխատանքը հոգ չի տանի քո մասին, երբ հիվանդանաս: Դա կանեն քո ընկերներն ու ծնողները: Պահպանիր այդ հարաբերությունները:

5. Ամեն ամիս մուծիր վարկիդ պարտքերը:

6. Պարտադիր չէ հաղթեկ ամեն մի վիճաբանության ժամանակ: Կամ համաձայնվիր, կամ ոչ:

7. Լացիր ինչ-որ մեկի հետ: Դա ավելի շատ է օգնում, քան միայնակ լացը:

8. Թույլատրելի է բարկանալ Աստծու վրա: Նա կհասկանա:

9. Կուտակիր թոշակիդ համար առաջին իսկ աշխատավարձից:

10. Երբ գործը հասնում է շոկոլադին՝ դիմադրելն անիմաստ է:

11. Բարիշիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան:

12. Կարելի է թույլ տալ ինքդ քեզ՝ լացել ընկերների ներկայությամբ:

13. Մի համեմատիր քո կյանքը ինչ-որ մեկի կյանքի հետ: Դու պատկերացում անգամ չունես, թե ինչերի միջով են նրանք անցնում իրականում:

14. Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, չարժի, որ դրանում դու մասնակցես:

15. Ամեն ինչ կարող է մեկ ակնթարթում փոխվել: Բայց մի անհանգստացիր՝ Աստված երբեք սխալ չի գործի:

16. Խորը շունչ քաշիր: Դա հանգստացնում է մտքերը:

17. Ազատվիր այն ամենից, ինչ չի կարելի անվանել օգտակար, գեղեցիկ և զվարճալի:

18. Ինչը քեզ չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում:

19. Երբեք ուշ չէ ունենալ երջանիկ մանկություն: Սակայն երկրորդ մանկությունը կախված է բացառապես քեզանից:

20. Երբ գալիս է ժամանակը, որ պետք է հետևես նրան, ինչը իրոք սիրում ես այս կյանքում՝ մի ասա:

21. Վառիր մոմեր, օգտագործիր լավ սավաններ, կրիր գեղեցիկ ներքնազգեստ: Ոչինչ մի պահիր հատուկ առիթի համար: Այդ հատուկ առիթն ու օրը՝ այսօր է:

22. Պատրաստվիր ավելցուկով, իսկ հետո ինչ լինում է՝ թող լինի:

23. Եղիր էքսցենտրիկ հիմա: Մի սպասիր ծերությանը, որպեսզի հագնես վառ կարմիր զգեստ:

24. Սեքսում ամենակարևոր օրգանը՝ ուղեղն է:

25. Ոչ ոք, բացի քեզանից պատասխանատվություն չի կրում քո երջանկության համար:

26. Յուրաքանչյուր այսպես կոչված աղետի ժամանակ ինքդ քեզ հարց տուր՝ կարևոր կլինի՞ դա օրինակ 5 տարուց:

27. Միշտ ընտրիր կյանքը:

28. Ներիր բոլորին և ամեն ինչում:

29. Թե ինչ են մտածում ուրիշները քո մասին՝ չպետք է քեզ հուզի:

30. Ժամանակւը բուժում է գրեթե ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:

31. Կարևոր չէ լավն է իրավիճակը, թե ոչ՝ այն միևնույնն է փոխվելու է:

32. Քեզ չափազանց լուրջ մի ընդունիր: Ոչ ոք դա չի անում:

33. Հավատա հրաշքներին:

34. Աստված սիրում է քեզ, որովհետև նա Աստված է, այլ ոչ թե, որ դու ինչ-որ բան ես արել կամ չես արել:

35. Պետք չէ ուսումնասիրել կյանքը: Դու հայտնվում ես նրանում և անում ես այնքան, որքան հասցնում  ես:

36. Ծերանալը՝ ավելի շահեկան այլընտրանք է, քան երիտասարդ մահանալը:

37. Քո երեխաներն ունեն միայն մեկ ապագա:

38. Այն ամենը, ինչ արդյունքում իմաստ ունի՝ դա այն է, որ դու սեր ես ապրել:

39. Ամեն օր դուրս արի զբոսնելու: Հրաշքները կատարվում են ամենուր:

40. Եթե մենք մի կույտի մեջ հավաքեինք մեր բոլոր պրոբլեմները և համեմատեինք այն ուրիշներինի հետ՝ մենք անմիջապես ետ կվերցնեինք դրանք:

41. Նախանձը՝ ժամանակի դատարկ կորուստ է: Դու արդեն ունես այն ամենը՝ ինչ պետք է:

42. Սակայն ամենալավագույնը՝ դեռ առջևում է:

43. Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում: Վեր կաց, հագնվիր և դուրս արի մարդամեջ:

44. Զիջիր:

45. Թեկուզ կյանքը փաթեթավորված չէ և զարդարված չէ գեղեցիկ ժապավենով, այն միևնույնն է լավ նվեր է:

Загрузка…

 

կարդացեք նաև

Ամենահուզիչ պահը յուրաքանչյուր տղամարդու կյանքում

Յուրաքանչյուր տղամարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա համարձակորեն կարող է արտասվել և ոչ ոք նրան դրա համար չի քննադատի: Դա երեխայի ծնունդն...

Որքա՞ն լավ ես ճանաչում Երևան քաղաքի արձանները․ եկեք ստուգենք այս ԹԵՍՏԻ օգնությամբ

Ճանաչո՞ւմ ես Երևանի արձանները: Եկեք ստուգենք այս թեստի օգնությամբ․ Աղբյուրը՝ BlogNews Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: Գրանցվիր մեր Viber ալիքին։...

Ինչպես հաշտեցնել մարդկանց. Միմիի բանաձևը

Երևանի փողոցներում հաճախ կարելի է տեսնել Միմի անունով շնիկին, որ, ծաղիկներով զամբյուղը բերանում, զբոսնում է: Նա միայնակ չէ, այլ դստեր՝ Միլենայի հետ: Տիրոջ՝ Արսեն...

«Մագնիսական» մարդիկ ըստ Կենդանակերպի։ Նրանց դժվար կլինի մոռանալ՝ նույնիսկ տարիներ անց

Չնայած մենք բոլորս տարբեր ենք, յուրահատուկ, բայց այնուամենայնիվ նմանություններ կան բնավորության որոշ գծերում և այն բանում թե ինչպես ենք մենք հարաբերություններ կառուցում այլ մարդկանց...

ԹԵՍՏ-վիկտորինա. Այս հարցերի պատասխանները շատ քչերը գիտեն։ Իսկ դո՞ւք

Մանուկ հասակում երևի բոլորս էլ սիրում էինք դիտել տարբեր հաղորդումներ նվիրված մեզ շրջապատող աշխարհին։ Նաև նոր բաներ իմանալ թերթերից, գրքերից և ամսագրերից։ Ժամանակի ընթացքում...