✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Հայտնի է ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենագրավիչ նշանը․ կազմվել է ամբողջական վարկանիշը

Աստղաբանները գնահատել են կենդանակերպի բոլոր 12 նշանների հմայքը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Որոշ կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ համակրանք են առաջացնում ծանոթության առաջին իսկ րոպեներից, իսկ մյուսների հմայքը բացահայտվում է ժամանակի ընթացքում։ Ընդ որում՝ այստեղ միշտ չէ, որ որոշիչ դեր են խաղում արտաքին գեղեցկությունը, ճարտասանությունը կամ շփվող բնավորությունը։ Իսկական հմայքը երբեմն պարզապես դիմացինին լսելու, աջակցելու, տեղին կատակելու կամ հաճելի մթնոլորտ ստեղծելու ունակությունն է։

Telegram

Միացեք մեզ Telegram-ում
Նոր հոդվածներ, թեստեր և հետաքրքիր բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Աստղաբանները պարզել են, թե որն է կենդանակերպի ամենագրավիչ նշանը՝ կազմելով վարկանիշ ըստ մարդկանց համակրանքը շահելու կարողության։ Պարզեք, թե որ նշաններն են հայտնվել ցուցակի վերջում, և որն է զբաղեցրել առաջին հորիզոնականը։

12. Այծեղջյուր

Այծեղջյուրներին միշտ չէ, որ հաջողվում է առաջին իսկ հանդիպման ժամանակ շահել մարդկանց համակրանքը։ Իրենց լրջության, զսպվածության և որոշակի հեռավորություն պահպանելու սովորության պատճառով նրանք կարող են ներամփոփ մարդկանց տպավորություն թողնել։ Այծեղջյուրները հազվադեպ են փորձում զվարճացնել ներկաներին կամ առաջինը պատմել իրենց մասին։

Սակայն արտաքուստ խիստ թվացող այս մարդկանց մեջ շատ զգայուն հոգի է թաքնված։ Երբ ավելի լավ ես ճանաչում Այծեղջյուրին, սկսում ես գնահատել նրա նվիրվածությունը, պատասխանատվությունն ու դժվար պահերին կողքիդ լինելու պատրաստակամությունը։ Այծեղջյուրի հմայքը միանգամից չի բացահայտվում. ժամանակի ընթացքում նրա արարքներն են ցույց տալիս, թե որքան վստահելի մարդ է նա։

11. Կարիճ

Կարիճներն ուժեղ անհատականություններ են և իրենց մեջ խորհրդավոր ինչ-որ բան ունեն։ Դա կարող է ինչպես գրավել մարդկանց, այնպես էլ ստիպել նրանց հեռավորություն պահպանել։ Կարիճները չեն սիրում անկեղծանալ առաջին պատահած մարդու հետ և նախընտրում են սկզբում լավ ճանաչել նոր ծանոթներին։

Նրանց բարդ բնավորությունը ոչ բոլորին է դուր գալիս։ Սակայն ում հաջողվում է շահել Կարիճի վստահությունը, նա ձեռք է բերում նվիրված և զգայուն ընկեր, որն ամեն ինչ խորն է ապրում։ Իրականում Կարիճները շատ ավելի ջերմ մարդիկ են, քան կարող է թվալ առաջին հանդիպման ժամանակ։

10. Կույս

Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում իրենց ցուցադրել և անծանոթ շրջապատում հաճախ նախընտրում են մնալ ստվերում։ Կույսերը մտածում են յուրաքանչյուր բառի մասին, սիրում են ամեն ինչ վերլուծել և երբեմն չափազանց պահանջկոտ են ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ նրանց միշտ չէ, որ հաջողվում է առաջին հանդիպման ժամանակ համակրանք առաջացնել։

Փոխարենը՝ առօրյա կյանքում Կույսերն ուշադիր, սրտացավ և պատասխանատու մարդիկ են։ Նրանց գնահատում են օգնելու պատրաստակամության, անկեղծ հոգատարության և այն բանի համար, որ չեն հուսախաբ անում իրենց վրա հույս դրած մարդկանց։

9. Ջրհոս

Ջրհոսներն առանձնանում են ինքնատիպ մտածելակերպով և նույնիսկ ամենասովորական երևույթները բոլորովին այլ տեսանկյունից դիտելու ունակությամբ։ Նրանց հետ հետաքրքիր է անսովոր գաղափարներ քննարկել, բանավիճել և նոր բաներ բացահայտել։

Սակայն Ջրհոսները երբեմն այնքան են տարվում սեփական մտքերով, որ զրուցակցին կարող է թվալ, թե նրանք անտարբեր են կամ պարզապես չեն հետաքրքրվում զրույցով։ Ջրհոսները չեն ձգտում բոլորին դուր գալ, այդ պատճառով էլ բավական բծախնդիր են ընկերների ընտրության հարցում։ Իսկ նրանք, ովքեր կիսում են Ջրհոսների հետաքրքրությունները, նրանց հետ երբեք չեն ձանձրանա։

8. Խոյ

Խոյերն ուշադրություն են գրավում իրենց համարձակությամբ, վճռականությամբ և առանց երկար վարանելու գործելու ունակությամբ։ Նրանք չեն վախենում առաջինը ծանոթանալ, զրույց սկսել կամ բացահայտ արտահայտել իրենց կարծիքը։

Նման ինքնավստահությունը հաճախ տպավորում է մարդկանց և օգնում Խոյերին արագ շահել նրանց համակրանքը։ Սակայն չափազանց ուղիղ խոսելու սովորությունն ու անհամբերությունը երբեմն տարաձայնությունների պատճառ են դառնում։ Խոյերն ամենից լավ լեզու են գտնում նրանց հետ, ովքեր գնահատում են ակտիվությունը, անկեղծությունն ու զգացմունքներն ազատ արտահայտելու ունակությունը։

7. Ցուլ

Ցուլերը մշտապես ուշադրության կենտրոնում լինելու կարիք չունեն և հազվադեպ են փորձում ստվերել մյուսներին։ Նրանց հմայքը բոլորովին այլ բանում է. Ցուլերի կողքին մարդիկ իրենց հանգիստ ու ապահով են զգում։

Նրանց հետ հաճելի է ժամանակ անցկացնել, զրուցել ու կիսվել անձնական ապրումներով։ Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են հավատարմությունը, հարմարավետությունը, հաճելի տպավորություններն ու կյանքի պարզ հաճույքները։ Ճիշտ է, նրանց համառությունը երբեմն դժվարացնում է շփումը, սակայն բարեհամբույր բնավորությունն ու կայուն վերաբերմունքն օգնում են կրկին շահել մարդկանց համակրանքը։

6. Խեցգետին

Խեցգետինները նկատում են այն, ինչ շատերը չեն նկատում՝ տրամադրության փոփոխությունը, չասված մտահոգությունները կամ այն պահը, երբ մարդն աջակցության կարիք ունի։ Նրանք ոչ միայն լսում են զրուցակցին, այլև ցույց են տալիս, որ անտարբեր չեն նրա ապրումների նկատմամբ։

Խեցգետինների նրբազգացության և հոգատարության շնորհիվ նրանց կողքին մարդն իրեն անկաշկանդ է զգում ու կարողանում է անկեղծանալ։ Ճիշտ է, Խեցգետիններն իրենք էլ խոցելի են, ինչի պատճառով երբեմն խուսափում են շփումից և փակվում իրենց մեջ։ Նրանց հատկապես գնահատում են այն մարդիկ, որոնց համար կարևոր են անկեղծությունը, հոգու ջերմությունն ու մտերմությունը։

5. Ձկներ

Ձկները մարդկանց գրավում են իրենց մեղմ բնավորությամբ, սրտացավությամբ և ուրիշներին չդատելու սովորությամբ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչու է մարդն այս կամ այն կերպ վարվել, և չեն շտապում նրա մասին կարծիք կազմել։

Ձկներն ուշադիր են մանրուքների նկատմամբ, նկատում են նույնիսկ աննշան փոփոխությունները և առանց որևէ հատուկ առիթի կարողանում են ուրախացնել դիմացինին։ Նրանց ռոմանտիկ բնավորությունն ու բարությունը յուրահատուկ ջերմություն են հաղորդում շփմանը։

Երբեմն Ձկները չափազանց ծանր են տանում իրենց շուրջ կատարվող իրադարձությունները, սակայն հենց այդ զգայունությունն է օգնում նրանց այդքան լավ հասկանալ ուրիշների ապրումները։

4. Աղեղնավոր

Աղեղնավորների հետ նույնիսկ սովորական ծանոթությունը կարող է վերածվել աշխույժ ու հետաքրքիր զրույցի։ Նրանք հեշտությամբ են ծանոթանում նոր մարդկանց հետ, սիրում են արկածներ, կարողանում են զրույցի թեմա գտնել և իրենց լավատեսությամբ վարակել շրջապատին։

Աղեղնավորների ընկերակցությամբ նույնիսկ ամենասովորական զբաղմունքը կարող է ավելի ուրախ ու հետաքրքիր դառնալ։ Նրանց անկեղծ ոգևորությունն օգնում է արագ գտնել համախոհներ։

Միակ բանը, որ երբեմն խանգարում է Աղեղնավորներին, ամեն ինչ ուղիղ ասելու սովորությունն է։ Նրանք միշտ չէ, որ մտածում են՝ արդյոք իրենց խոսքերը չեն վիրավորի դիմացինին։ Այնուամենայնիվ, մարդիկ մեծ մասամբ հասկանում են, որ Աղեղնավորները դա չարությունից չեն անում։

3. Առյուծ

Առյուծներին հարկավոր չէ հատուկ ջանքեր գործադրել ուշադրություն գրավելու համար. բավական է, որ նրանք հայտնվեն որևէ հավաքույթում։ Ինքնավստահությունը, հումորի զգացումն ու բնածին եռանդն օգնում են նրանց առանձնանալ ցանկացած շրջապատում։

Սակայն բանն ամենևին էլ միայն ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը չէ։ Առյուծները կարողանում են աջակցել ուրիշներին, առատաձեռն լինել և իրենց բարձր տրամադրությունը փոխանցել շրջապատին։

Նրանք սիրում են հաճոյախոսություններ ստանալ և գնահատված լինել, բայց իրենք էլ չեն զլանում ուշադրություն դարձնել մյուսներին։ Երբեմն նրանց հպարտությունն ու չափազանց հուզական բնավորությունը դժվարացնում են շփումը, սակայն բնածին հմայքն օգնում է հարթել տարաձայնությունները։

2. Երկվորյակներ

Երկվորյակները գրեթե միշտ գիտեն, թե ինչի մասին խոսել նոր ծանոթի հետ։ Նրանք հեշտությամբ են միանում զրույցին, կարողանում են տեղին կատակել, հետաքրքիր պատմություններ պատմել և խոսել նույնիսկ ամենաանսպասելի թեմաների շուրջ։

Նրանց հետաքրքրասիրության և ճկուն մտքի շնորհիվ զրույցը երբեք միապաղաղ չի դառնում։ Հենց այդ պատճառով էլ Երկվորյակները հաճախ սպասված հյուրեր են տարբեր հավաքույթների ու երեկույթների ժամանակ։

Ճիշտ է, տրամադրության հաճախակի փոփոխություններն ու ցրվածությունը երբեմն դժվարացնում են նրանց վարքը կանխատեսելը, և շրջապատի մարդիկ միշտ չէ, որ նրանց կայուն բնավորություն ունեցող մարդիկ են համարում։ Սակայն անկաշկանդ ու շփվող լինելը շարունակում է մնալ Երկվորյակների գլխավոր առավելություններից մեկը։

1. Կշեռք

Կշեռքներն ուրիշներից ավելի լավ գիտեն, թե ինչպես անել, որ իրենց կողքին յուրաքանչյուր մարդ զգա, որ իր ներկայությունը ցանկալի է, իսկ իր խոսքը՝ կարևոր։ Նրանք հաշվի են առնում ուրիշների շահերը, խուսափում են անիմաստ վեճերից և կարողանում են ընդհանուր լեզու գտնել նույնիսկ ամենատարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ։

Նրանց բարեկրթությունը, ոճի զգացումն ու բնածին նրբանկատությունը հատկապես հաճելի են դարձնում շփումը։

Ընդ որում՝ Կշեռքները պարտադիր չէ, որ մշտապես ձգտեն արժանանալ շրջապատի հավանությանը։ Նրանք շահում են մարդկանց համակրանքն իրենց բնական հմայքի և ներդաշնակ հարաբերություններ կառուցելու ունակության շնորհիվ։

Ուստի զարմանալի չէ, որ հենց Կշեռքն է գլխավորել կենդանակերպի ամենագրավիչ նշանների վարկանիշը։

Նշենք, որ այս վարկանիշը հիմնված է աստղաբանական մեկնաբանությունների վրա և չունի գիտական հիմնավորում։ Մարդու գրավչությունը կախված է նրա անհատական հատկանիշներից, այլ ոչ միայն ծննդյան ամսաթվից։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան

Մարիա Ստեփանյանը պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան է՝ երկար տարիների փորձով։ Նա չի հավատում կույր ճակատագրապաշտությանը․ փոխարենը խորությամբ ուսումնասիրում է մոլորակային շարժումները, նումերոլոգիան և կյանքի կրկնվող օրինաչափությունները՝ ընթերցողին տալով իրավիճակը ճիշտ հասկանալու, ներքին ռեսուրսները կառավարելու և սեփական պոտենցիալը բացահայտելու գործիքներ։

Մարիան հարցերին մոտենում է միայն թեմայի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո՝ համադրելով էզոթերիկ գիտելիքը, վերլուծական մտածողությունը և մարդու ներքին ընտրության կարևորությունը։

MediaMag
Հայտնի է ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենագրավիչ նշանը․ կազմվել է ամբողջական վարկանիշը
15 արևելյան աղջիկներ, որոնք միայն մեկ հայացքով կարող են հալեցնել սառույցը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց