Շատերին թվում է, թե լաց լինելը թուլության նշան է։ Սակայն ժամանակակից հոգեֆիզիոլոգիան պնդում է, որ արցունքների միջոցով մենք կարգավորում ենք հույզերը և գործարկում ներքին բուժման գործընթացը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ինչի՞ համար են մեզ անհրաժեշտ արցունքները
Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ լաց է եղել այնպես, որ արցունքներն անդադար հոսել են այտերով, և յուրաքանչյուր արցունքի հետ թեթևացում է եկել։ Արցունքները պարզապես աղի ջուր չեն. դրանք հայտնվում են մեր ապրած հույզերի ազդեցության տակ, և հենց դրանք են առաջացնում խորը ֆիզիկական արձագանք։ Մեր մեջ ներդրված է պաշտպանական մեխանիզմ՝ ընդդեմ ավելորդ, կործանարար լարվածության։
Արցունքները սթրեսը, տխրությունն ու ուժեղ հույզերը հաղթահարելու միջոց են։ Երբ մենք ելք ենք տալիս արցունքներին, օրգանիզմում վերականգնվում է ներդաշնակությունը, հոգին թեթևանում է, տրամադրությունը բարելավվում է, և մենք կրկին տեսնում ենք նոր հնարավորություններ։ Սակայն կան նաև ավելի խորը փոփոխություններ. մաքրող արցունքներն օգնում են վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը։
Ներքին փոփոխություններ լացի ժամանակ
Երբ մենք լաց ենք լինում, մեր ներքին լաբորատորիան ակտիվորեն արտադրում է պրոլակտին և էնդորֆիններ։ Այս հորմոնների ազդեցությունը նպաստում է ինքնազգացողության բարելավմանը, օգնում է նվազեցնել ֆիզիկական ցավը։
Ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է թուլացման համար։ Լաց լինելուց հետո մենք վերականգնում ենք ներքին հավասարակշռությունը, կարողանում ենք ավելի հանգիստ արձագանքել սթրեսային իրավիճակներին։ Ուժեղ հույզերին արցունքների միջոցով ելք տալով՝ մենք օգնում ենք կարգավորել սթրեսի հորմոնների մակարդակը։
Երբ մենք չենք ճնշում հույզերը, այլ մեզ թույլ ենք տալիս լաց լինել, դուրս մղել սթրესը և դա անում ենք պարբերաբար, կորտիզոլի մակարդակը նվազում է։ Սա դրական է անդրադառնում առողջության վրա։
Արցունքների ազդեցությունը հոգեէներգետիկ վիճակի վրա
Մարդու օրգանիզմում բոլոր համակարգերը սերտորեն փոխկապակցված են։ Մի ոլորտի հետ աշխատանքը միշտ ազդում է մյուսների վրա։ Մարմինն ու միտքը գործում են ներդաշնակ։
Հոգեէներգետիկ թերապիան օգնում է միաժամանակ բարելավել այցելուի ֆիզիկական և հոգեհուզական վիճակը։ Երբ վերանում է սթրեսի բեռը, մարդիկ ուժերի ներհոսք են զգում, քանի որ ճնշված հուզական վիճակը հաճախ ուղեկցվում է զգալի թուլությամբ։
Բժշկի ընդունելության ժամանակ այցելուները կարող են չամաչել արցունքներից։ Մենք դրա համար անվտանգ միջավայր ենք ստեղծում։ Այստեղ կարելի է արտահայտել հույզերն՝ առանց դատապարտվելու վախի։ Արցունքները դառնում են հույզերի ծանր բեռից ազատվելու խորհրդանիշ։
Դրանց հետ հեռանում է կաշկանդվածությունը, կրծքավանդակում թեթևության զգացում է առաջանում։ Լացը հուզական լիցքաթափում է տալիս, նվազեցնում ներքին լարվածությունը, որը կարող էր կուտակվել տարիներով։ Գործարկվում են բուժման և վերականգնման գործընթացները։
Կարդացեք նաև՝ Լաց եղեք որքան կուզեք: Գիտնականներն ապացուցել են, որ արցունքները շատ օգտակար են
Հույզերն ինչպես թերապիա
Ֆիզիկական դրսևորումները կապված են հոգեբանական խնդիրների, բացասական հույզերի հետ, որոնք մարդն ապրում և կուտակում է իր մեջ։ Բացասական հույզերը կարող են դրսևորվել նաև մկանային սեղմումների տեսքով։ Եվ ահա, երբ մենք լաց ենք լինում, մկանային կմախքը թուլանում է։ Սա բարերար ազդեցություն է ունենում ներքին օրգանների աշխատանքի վրա։
Օրերն ու իրավիճակները տարբեր են լինում։ Եթե ուզում եք լաց լինել, հիշե՛ք՝ արցունքներն օգնում են մեզ մաքրվել ներսից։ Դրանք օգնում են ազատվել բացասականից և թարմանալ։ Երբ մենք, առանց ինքներս մեզ դատապարտելու, անցնում ենք այսպիսի «վերաբեռնավորում», կարողանում ենք տեսնել այլ լուծումներ, փակուղային թվացող իրավիճակներից ելքեր։ Հայտնվում են նոր հնարավորություններ, որոնք մենք՝ արդեն թարմացած վիճակում, պատրաստ ենք նկատել։
Կարևոր է ժամանակ առ ժամանակ թույլ տալ ինքներս մեզ դրսևորել հույզերը։ Արցունքները թուլության նշան չեն։ Հիշե՛ք, լաց լինելը բնականոն է տղամարդկանց և կանանց, տղաների և աղջիկների համար։ Դա մեր ապահովիչն է ներքին հուզական «գերտաքացումից», որն օգնում է առողջացնել հոգին և մարմինը։ Դա մեր անհատական, բնությունից տրված թերապիան է։