fbpx

Լաց եղեք որքան կուզեք: Գիտնականներն ապացուցել են, որ արցունքները շատ օգտակար են

Մենք միշտ վախենում ենք մեր արցունքներից, մենք չենք հասկանում, թե երբեմն դրանք որքան են օգնում ազատվել բացասական էներգիայից, ի դեպ առողջության համար արցունքները նույնպես օգտակար են:

Առաջինը՝ ինչ անում են արցունքները՝ աչքերի մաքրումն է օտար մարմիններից, օրինակ փոշու հատիկներից: Դա որոշակի պաշտպանական մեխանիզմ է, որն աշխատում է ակնախնձորի լորձաթաղանթի համար՝ պաշտպանելով վնասվածքներից:

Արցունքները նաև պահպանում են աչքի համար այդքան կարևոր խոնավությունը: Օրինակ, էկրանի առաջ երկար աշխատանքից հետո ակնախնձորի լորձաթաղանթը չորանում է: Դուք հավանաբար նկատել եք, որ էկրանին լարված նայելուց հետո աչքերից սկսում են արցունքներ հոսել: Այդպես արցունքները պաշտպանում են աչքերը չորանալուց:

Իսկ դուք գիտեի՞ք, որ արցունքը պարունակում է հատուկ սպիտակուց, որն ունակ է քայքայել մանրէների բջջային յուրաքանչյուր պատ, ինչով էլ նպաստում են դրանց ոչնչացմանը: Այդ պատճառով արցունքահեղուկը կարելի է կոչել հակամանրէային:

Բացի այս ամենից, ամերիկյան գիտնականները կատարել են հետազոտություն և պարզել, որ արցունքները հանդես են գալիս որպես կոգնիտիվ ունակությունների կատալիզատոր: Այսինքն պարզել են, որ եթե լաց լինեք թեթևանալու համար, ապա դրանից հետո ուղեղում ծագում են թարմ իդեաներ:

Այս ամենից զատ, արցունքները պայքարում են նաև տրամադրության և հոգեկանի վրա բացասաբար ազդող սթրեսի հորմոնի դեմ, քանի որ ունակեն հեռացնել այն օրգանիզմից : Խոնավությունը արցունքատար անոթների օգնությամբ դուրս է մղում տխրության և տառապանքի տարրերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Լաց եղեք որքան կուզեք: Գիտնականներն ապացուցել են, որ արցունքները շատ օգտակար են
ԹԵՍՏ. 10-ից երկուսն են կարողանում պատասխանել այս հարցերին