fbpx

Ինչպես վերականգնել ուժերը, երբ աշխարհը կոտրում է ձեզ

Կյանքը հարվածում է մեզանից յուրաքանչյուրին, որից հետո շատերն ուժեղանում են իրենց կոտրվածքների տեղերում...

Էռնեստ Հեմինգուեյի գրչին է վերագրվում այն միտքը, որ առաջին փորձը միշտ անհաջող է լինում: Այս գեղեցիկ արտահայտությունը վերաբերում է նրա «Հրաժեշտ զենքին» ստեղծագործության ավարտին։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Վեպն ունի 47 այլընտրանքային ավարտ։ Եվ դրանցից յուրաքանչյուրը վկայում է, թե հեղինակը որքան ջանք է թափել իր ստեղծագործության համար արժանի ավարտ ստեղծելու համար։ Վերջին էջի այս բոլոր տարբերակները, որոնք գտնվում են Բոստոնի Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարան-թանգարանի Հեմինգուեյի գրվածքների հավաքածուում, ցույց են տալիս, որ գրողը նորից ու նորից գրել է նույն հատվածը: Երբեմն կարելի է հանդիպել գրեթե միանման տեքստերի, իսկ տեղ-տեղ որոշ կտորները ընդհանրապես կտրված են։ Հուսահատության պահին հեղինակը էջն ուղարկել է նույնիսկ իր «մրցակից» Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին խմբագրման համար։

Հատվածներից մեկը Հեմինգուեյի համար ավելի շատ խնդիրներ է առաջացրել, քան մյուսները։ Դրանում նկարագրվում է այն պահը, երբ Քեթրինը մահանում է իր մահացած որդուն լույս աշխարհ բերելուց հետո, իսկ Ֆրեդերիկը անում է ամեն ինչ, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել։

Հեղինակը գրում է. «Աշխարհը կոտրում է մեզանից յուրաքանչյուրին, որից հետո շատերը դառնում են ավելի ուժեղ իրենց կոտրվածքների տեղերում։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճկվել, աշխարհը պարզապես սպանում է»։

Գրքի ավարտի տարբեր տարբերակներում Հեմինգուեյը փորձարկել է վերջին մասի երկարությունը։ Օրինակ՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի հետ իր աշխատած ձեռագրում գրողը գլուխը սկսում է «Երբ դուք գնում եք կյանքի ընթացքի հետ, սովորում եք մի քանի բան…» բառերով, նախքան իր դիտարկումներն ավելացնելը, թե ինչպես է աշխարհը ճնշում մարդուն: Երկու տպագիր տարբերակներում Հեմինգուեյն արդեն հեռացնում է վերը նշված արտահայտությունը և փոխարենը ավելացնում է այն, ինչը գրքին ամբողջական տեսք է տվել․ «Եթե մարդիկ այս աշխարհ են գալիս շատ համարձակ, որպեսզի հնարավոր լինի նրանց կոտրել, աշխարհը ստիպված է նրանց սպանել, ուստի հենց այդպես էլ անում է»:

Հեմինգուեյի ստեղծագործության այս հատվածը նկարագրելու իմ նպատակն է ոչ միայն ամբողջությամբ հերքել այն առասպելը (մասամբ ստեղծված հենց Հեմինգուեյի կողմից), որ մեծ գլուխգործոցները փայլուն մտքի գիտակցության ինտուիտիվ հոսքն են: Ոչ, իրականում դա դանդաղ ու ցավոտ գործընթաց է, որը ցավ է պատճառում նույնիսկ հենց հեղինակին։ Ես ուզում էի ձեզ փոխանցել Հեմինգուեյի ամենախորը մտքերից մեկը, որը, հաշվի առնելով գրողի ինքնասպանությունը 32 տարի անց, նա այնքան հուսահատորեն փորձում էր իր կյանքում իրականացնել:

Մեր աշխարհը շատ խիստ ու դաժան վայր է։ Վայր, որն անպարտելի է 4,5 միլիարդ տարի։ Սկսած բարձրագույն գիշատիչներից, Հերկուլեսից մինչև ինքը՝ Հեմինգուեյը, այս աշխարհը եղել է աներևակայելի ուժեղ և հզոր արարածների տունը: Բայց որտե՞ղ են նրանք հիմա:

Մահացել են։ Վերածվել փոշու: Ինչպես Աստվածաշնչում է ասվում, որի մեջբերումը գրողն օգտագործել է իր մեկ այլ գրքի սկզբում. «Մի սերունդ գնում է, մեկ այլ սերունդ գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան… Արևը ծագում է, արևը մայր է մտնում և շտապում է իր տեղը, որտեղից ծագում է…»։

Աշխարհն անխորտակելի է։ Հետևաբար, մեզանից յուրաքանչյուրի կյանքը հաղթելու մեջ չէ, այլ գոյատևել սովորելու` ընկնել և բարձրանալ, այլ ոչ թե փորձել աշխարհը հարմարեցնել մեզ: Չնայած մեր երիտասարդության տարիներին մեզ թվում է, թե դա հնարավոր է։

Ես գրում եմ ստոյիցիզմի, ինքնակարգավորման և ուժի փիլիսոփայության մասին: Ստոիցիզմը խոստանում է օգնել մարդուն կառուցել «ներքին միջնաբերդ»՝ հզոր և դիմացկուն ամրոց, որը նրան կպատրաստի արտաքին աշխարհի բարդություններին: Բայց շատերը խեղաթյուրում են բուն էությունը՝ ստոյիցիզմում տեսնելով միայն մի փիլիսոփայություն, որը նախատեսված է նրանց դարձնելու գերմարդ, ով կարող է ակնթարթորեն ազատվել տհաճ հույզերից կամ կապվածություններից և դառնալ անխոցելի:

Բայց դա ճիշտ չէ։ Այո, մասամբ ստոիցիզմը ենթադրում է այս ամենը, ուստի ձեզ այդքան հեշտ չի լինի կոտրել։ Դուք այլևս այնքան փխրուն չեք լինի, որ ճակատագրի ցանկացած քմահաճույք կարող է ձեզ ներքև քաշել:

Միևնույն ժամանակ, այս փիլիսոփայությունը ձեզ չի օժտելու անհավանական քաջությամբ և հպարտությամբ, որից հետո դուք կսկսեք ձեզ անսասան համարել։ Նման բանի հույս կարող է ունենալ միայն հպարտը կամ հիմարը։ Իսկական ստոիկը հնարավորություններ է փնտրում զարգացնելու հմտություններ (իսկական ուժ), որոնք անհրաժեշտ են աշխարհի դաժանությանը դիմակայելու համար:

Մեր շուրջը չափազանց շատ անկանխատեսելի բաներ են կատարվում: Մենք կորցնում ենք սիրելիներին: Մեզ կողոպտում են նրանք, ում վստահել ենք։ Փորձում ենք, բայց ձախողվում ենք, որից հետո մեզ փշրված ենք զգում։ Մեզ ստիպում են պատերազմել, հսկայական հարկեր վճարել, ընտանեկան պարտականություններ կատարել։ Մենք հետոին ենք թողնում այն ամենը, ինչ այդքան շատ ենք ուզում։

Այո, դա կարող է կոտրել մեզ և շատ տառապանքներ պատճառել: Բայց ստոյիցիզմի նպատակն է օգնել ձեզ վերականգնվել, երբ աշխարհը կոտրում է ձեզ, և այդ բուժման գործընթացում ձեզ ավելի ուժեղ դարձնել խորը մակարդակում:

Ստոիկները բուժում են իրենց, կենտրոնանալով այն ամենի վրա, ինչ նրանք կարող են կառավարել՝ իրենց արձագանքները: Վերականգնում: Քաղված դասերը: Ապագային պատրաստվելը:

Այս գաղափարը միայն արևմտյան փիլիսոփայական մտքին չի պատկանում։ Ճապոնական արվեստում կա նմանատիպ ձև, որը կոչվում է կինցուգի, որի ի հայտ գալը թվագրվում է 15-րդ դարից: Վարպետները զբաղվում են ափսեների, բաժակների և սափորների վերականգնմամբ։ Բայց նրանք ոչ միայն վերականգնում են կոտրված իրերը, այլ դրանք էլ ավելի լավն են դարձնում: Ոչ ոք չի սոսնձում ապակու կտորները, փոխարենը դրանք միացվում են ոսկու կամ արծաթի հետ խառնված հատուկ լաքի միջոցով։

Լեգենդն ասում է, որ կինցուգի տեխնիկան առաջացել է այն բանից հետո, երբ կոտրված թեյի սափորն ուղարկվել է Չինաստան՝ վերանորոգման համար: Այն, ինչ վերադարձավ Ճապոնիա, սարսափելի տեսք ուներ: Դա նույն սափորն էր, ինչ նախկինում, բայց պատված ճաքերով։

Կինցուգի տեխնիկան առաջացել է որպես կյանքի անկումից սպիները գեղեցիկ բանի վերածելու միջոց:

Վերը նկարագրված թեյի սափորի տեսքը գալիս է Էդոի ժամանակաշրջանից։ Այսօր այն որպես թանգարանային ցուցանմուշ ներկայացված է Արթուր Սաքլերի պատկերասրահում։ Ավելի ուշադիր նայելով դրան՝ երևում է, որ ոսկե երակները նոր տեսք են հաղորդել սափորին և ինչ-որ չափով հիշեցնում են ներկված արմատներ և նույնիսկ արյունատար անոթներ։ Մեկ այլ ափսե, որը նույնպես պատրաստված էր Էդոի ժամանակաշրջանում, ի սկզբանե պարզապես սպասք էր: Բայց այժմ այն ​​ունի նուրբ ոսկե փորագրություն այն եզրերին, որտեղ ափսեն ճաքել կամ վնասվել է:

Մեկ այլ օրինակ է Սմիթսոնյան ինստիտուտի սև թեյի կուժը. այն զարդարված է մաքուր ոսկուց պատրաստված կայծակներով: Հենց այս ոսկին ապացուցում է, որ թանկարժեք մետաղի օգնությամբ հնարավոր է վնասված ամանեղենին նոր տեսք հաղորդել, եթե վարպետը բացակայող մասերը փոխարինի բոլորովին այլ նյութից պատրաստված բեկորներով։

Կարդացեք նաև՝ Գեղեցկությունն ու անկատարության ուժը

Ճապոնական Զեն մշակույթն ամբողջությամբ ներծծված է անկայունության գաղափարով: Նրա ներկայացուցիչները կհամաձայնվեին Հեմինգուեյի այն խոսքերի հետ, որ աշխարհը մշտապես փորձում է կոտրել ուժեղ և կոշտ անհատականություններին։

Մարդիկ նման են բաժակի. հենց որ մենք ծնվում ենք, մենք պետք է միայն սպասենք, որ ինչ-որ մեկը կկոտրի մեզ, կլինի դա պատահար, չարամտություն, հիմարություն, թե պարզապես դժբախտություն:

Զեն մշակույթն առաջարկում է լուծել վտանգավոր իրավիճակները՝ ընդունելով դրանք և նույնիսկ փորձելով գտնել նրան, ով մեզ պետք է «կոտրի»:

Հենց դրանում է կայանում վաբի սաբիի միտքը՝ հաշտվել սեփական թերությունների և թուլությունների հետ և գտնել դրանց մեջ գեղեցկություն:

Այսպիսով, և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը (ստոիցիզմ և բուդդիզմ) հանգում են նմանատիպ եզրակացությունների։ Մարդը փխրուն արարած է:

Հեմինգուեյի աշխատանքը կրկին բերում է մեզ այս մտորումներին՝ դրանք վերածելով ինչ-որ ողբերգական բանի, մի բանի, որից սառում է հոգին, ինչ-որ ոգևորիչ և միևնույն ժամանակ նվաստացուցիչ բանի: Աշխարհն ամեն դեպքում կկոտրի մեզ։ Այն կոտրում է բոլորին: Միշտ կոտրել է և միշտ էլ կոտրելու է:

Բայց այնումենայնիվ…

Հեղինակները համաձայն չեն իրենց իսկ գրքերի վերջաբանների հետ: Մենք չենք ստանում մեր ուզած ճանաչումը: Ապահովագրության վճարը, որին նույնպես սպասում էինք, չի վճարվի։ Շնորհանդեսը, որին պատրաստվում էինք, չի կայանա տեխնիկական պատճառներով։ Ընկերը, ում այդքան գնահատում էինք, մեզ կդավաճանի։ Իսկ «Հրաժեշտ զենքին» գրքի սարսափելի տեսարանը կարող է տեղի ունենալ իրական կյանքում, ներառյալ մահացած երեխայի ծնունդը: Այս ամենը հնարավոր է նույնիսկ ժամանակակից զարգացած աշխարհում։

Հարցը, ինչպես միշտ, այն է, թե ինչ պետք է անենք դրա հետ: Ինչպե՞ս արձագանքել:

Որովհետև պատասխան արձագանքն այն ամենն է, ինչ հասանելի է մեզ։

Իմաստը նման փորձություններից խուսափելը չէ։ Ավելի շուտ, այն կայանում է նրանում, որպեսզի պատրաստ լինել դրան՝ հաշտվել և գիտակցել, որ ամեն ինչ կարող է պատահել:

Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ մենք կդիմակայե՞նք ճնշումներին։ Թե՞ մենք կընդունենք տիեզերքի կամքը, և դիմադրության փոխարեն կփնտրենք հնարավորություն մեր թույլ կողմերն ամրապնդելու համար։

Մահ, թե՞ կինցուգի: Փխրունությո՞ւն, թե՞ այդ հրաշալի բառը, որ հորինել է Նասիմ Թալեբը՝ հակափխրունություն:

Դուք չեք կարող միշտ լինել անսասան և կայուն, քանի որ նրանք, ովքեր չեն կարողանում կոտրվել, չեն կարող նոր բաներ սովորել և ավելի ուժեղ դառնալ ապագայի համար: Մարդկանց, ում հնարավոր չէ կոտրել, աշխարհը պարզապես կտանի գերեզման:

Հնարավոր չէ լինել անսասան, դուք պետք է դառնաք անխորտակելի:

«How To Recover When The World Breaks You» հոդվածի թարգմանությունը՝ Mediamag.am-ի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Ինչպես վերականգնել ուժերը, երբ աշխարհը կոտրում է ձեզ
GETWHOIS.INFO կամ ինչպես իմանալ կայքը ում է պատկանում և ինչ հոսթինգի վրա է տեղադրված