fbpx

Ինչպես ճիշտ որոնել Google-ում: Արդյունավետ որոնման գաղտնիքները

google_logoՇատ հնարավոր է, որ դուք հաճախակի եք օգտվում այնպիսի հրաշալի որոնողական համակարգից, ինչպիսին է Google-ը: Հարց է ծագում, գտե՞լ եք այն ինչ ձեզ հարկավոր է և որքա՞ն արագ և արդյունավետ:

Կարծում եմ այս հոդվածս կօգնի ձեզ դարձնել ձեր որոնումը ավելի արագ և արդյունավետ:

Բացառում Google որոնումից

Որպեսի բացառել որևէ բառ, բառակապակցություն կամ սիմվոլ որոնողական արդյունքից պետք է նրա առջև դնել «-» (մինուս) նշան և այն չի լինի առաջարկված որոնողական արդյունքներում:

Օրինակի համար ես մուտքագրեցի «անվճար հոսթինգ -am» և արդյունքում որոնողական առաջարներում իսպառ բացակայում են am կայքերը:

Որոնում հոմանիշներով

Օգտագործեք «~» սիմվոլը, ընտրվածի նմանատիպ բառերի որոնման համար: Օրինակ, «~լավագույն ֆիլմեր -լավագույն» մուտքագրման դեպքում դուք կտեսնեք արդյունքներ, որոնցում կան «լավագույն» բառի հոմանիշներ, բայց իսպառ բացակայում է բուն բառը:

Ոչ որոշակի որոնում

Այն դեպքում, երբ դուք չեք կարողանում որևէ կոնկրետ բանալի բառ գտնել՝ ձեզ կօգնի «*» օպերատորը:

Օրինակ, «лучший редактор * изображений» բառակապակցությունը գրելիս, որոնողական համակարգը կընտրի լավագույն խմբագրիչները բոլոր տիպի նկարների համար, լինի դա թվային, ռաստռային (растровые) կամ վեկտորային:

Որոնում տարբերակների ընտրությամբ

Օգտագործելով «|» օպերատորը, կարելի է կատարել Google որոնում մի քանի բառակապակցություններով, փոփոխելով մի քանի բառ տարբեր տեղերում:

Օրինակ, «купить чехол | ручку» մուտքագրելիս կբերի արդյունքներ, որտեղ կլինեն կամ «купить чехол», կամ «купить ручку»:

Բառի նշանակությունը

Ոպեսզի իմանալ այս կամ այն բառի նշանակությունը, պետք է մուտքագրել «define:» և վերջակետից հետո փնտրվող բառը կամ բառակապակցությունը:

Ճիշտ համընկում

Եթե ուզում եք Google-ը որոնի ձեր որոնած արտահայտությունը ճիշտ համընկմամբ, անրաժեշտ է բառակապակցությունը առնել փակագծերի մեջ:

Որոնում որոշակի կայքում

Որպեսզի որոնում կատարվի որոշակի կայքում պետք է բանալի բառից հետո գրվել հետևյալ սինտաքսիսը՝ «site:»: Օրինակ «բանաստեղծություններ site:arxangelo.info»:

Մեծությունների փոխարկիչ

Google որոնողականը կարողանում է նաև փոխարկել մեծությունները ըստ օգտատերի հարցման: Օրինակ մեզ պետք է իմանալ որքան է կազմում 1կգ-ը ֆունտերով: Դրա համար մուտքագրում ենք հետևյալ հարցումը «1 кг в фунтах» (ցավոք սրտի հայերենով սա չի գործում):

Կալկուլյատոր

Գուգլը նաև հնարավորություն ունի աշխատել որպես կալկուլյատոր: Պետք է ուղղակի հարցման տողում գրել, օրինակ՝ 1+3=:

Հույսով եմ այս իմ հոդվածը ձեզ իրոք կօգնի ու այսուհետ կհեշտանա ձեր որոնումը Google-ով:

Միշտ Ձեր՝ Արխանգելո:

©Այլ կայքերում արտատպումներ կամ հեռուստառադիո ընթերցումներում մեջբերումներ անելիս հեղինակի համաձայնությունը պարտադիր է: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես ճիշտ որոնել Google-ում: Արդյունավետ որոնման գաղտնիքները
Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի 5 կանայք, որոնք կառավարում են աշխարհը