fbpx

Որքա՞ն վստահելի եք ըստ Ձեր կենդանակերպի նշանի

Վստահությունը՝ մարդկանց միջև հարաբերություններում այն գլխավոր արժեքն է, որի վրա կառուցվում են ընկերությունն ու սերը: Մեզ շրջապատում են մարդիկ, որոնց կարելի է վստահել և որոնց վրա կարելի է հույս դնել դժվար պահերին, և այնպիսիները՝ որոնցից մենք գրեթե ենթագիտակցաբար զգուշանում ենք: Կենդանակերպի ո՞ր նշաններն են հայտնի իրենց հավատարմությամբ և վստահելիությամբ, իսկ ո՞ւմ հետ պետք է զգույշ լինել: Այս ամենի մասին կարդացեք ներքևում:

Խոյ

Խոյերը անհավանականորեն վստահելի են և միշտ ասում են այն, ինչ մտածում են: Նրանց վրա կարելի է հույս դնել և առանց կասկածի վստահել բոլոր գաղտնիքները, քանի որ նրանք հարաբերություններում գնահատում են ազնվությունն ու թափանցիկությունը: Բացի դրանից դուք կարող եք բացարձակ վստահ լինել, որ Խոյը երբեք չի դրժի իր խոսքը:

Ցուլ

Ցլերը ազնիվ են և սիրում են ճշմարտությունը: Եթե նրանք խոստացել են օգնել, նույնիսկ չմտածեք կասկածել, նրանք անպայման կանեն դա: Իսկ եթե Ձեզ մոտ կյանքի դժվար փուլ է, այս նշանի մարդիկ միշտ Ձեր կողքին կլինեն, որպեսզի «պաշտպանեն» Ձեզ թիկունքից:

Երկվորյակ

Միանշանակ, երկվորյակներին կարելի է վստահել, քանի որ այս նշանին դուր է գալիս հարաբերություններում ազնվությունը: Երբ առաջ են գալիս դժվարություններ, նրանք գերադասում են ճշմարտությունն ասել դեմքին,  քան ինչ-որ բան անել մեջքի ետևում:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց հավատարիմ են մտերիմ մարդկանց, որոնց վստահում են, բայց եթե դուք ինքներդ եք չարաշահել այս նշանի վստահությունը, նրանք այլևս պատճառ չեն գտնի Ձեզ հետ ազնիվ և վստահելի լինելու համար: Սովորաբար խեցգետիններն «ուղիղն ասող են», և ցավոք ոչ միշտ նրբանկատ:

Առյուծ

Եթե ցանկանում եք Առյուծի հետ կիսվել անձնական գաղտնիքով, հիշեք, որ նրան ոչ միշտ է կարելի վստահել: Չնայած նա միանշանակ կսկսի ձեզ համոզել, որ ամեն ինչ ձեր մեջ կմնա՝ մի հավատացեք, քանի որ Առյուծները պարբերաբար սիրում են բանբասել և քննարկել շրջապատող մարդկանց գործերը: Նրանք ուղղակի չեն կարող իրենց զսպել:

Կույս

Կույսերը պահում են իրենց խոսքը, քանի որ նրանց համար կարևոր է լինել վստահելի և պատասխանատու մարդ: Եթե դուք նրանց խնդրեք ինչ-որ բան անել, վստահ եղեք, որ Կույսը կանի ամեն ինչ, ինչ խոսք է տվել: Սա այն նշանն է, որը առավելագույնս մանրակրկիտ է մոտենում իր խոսքերին և գործողություններին:

Կշեռք

Որոշ բաներում կշեռքներին կարելի է վստահել, իսկ որոշներում դա չարժե անել: Դուք կարող եք խիզախորեն կիսվել նրանց հետ Ձեր գաղտնիքներով՝ նրանք ամենայն հավանականությամբ ամեն ինչ գաղտնի կպահեն, քանի որ բարձր են գնահատում ընկերությունը: Բայց պետք չէ շռայլել բառերը, քանի որ կշեռքները երբեմն կարողանում են ճշմարտությունը փոխել փոքրիկ ստի:

Կարիճ

Կարիճները ինքնամփոփ են և չեն վստահում ոչ ոքի: Հենց այդ պատճառով էլ փորձում են ոչ մեկին ավելորդ ոչինչ չպատմել: Մարդիկ ավելի հաճախ չեն վստահում նրանց և դրա համար ունեն պատճառ՝ կարիճները գերադասում են լռել, թաքցնել և շատ բաների վրա աչք փակել: Իսկ դա հարաբերություններում ամենալավ որակը չէ:

Աղեղնավոր

Աղեղնավորը ցանկանում է լինեն վստահելի և ազնիվ, բայց դա իր մոտ ոչ միշտ է ստացվում, քանի որ այս նշանը հաճախ է մոռանում իր խոստումները: Նա կարող է երդվել, որ երբեք չի բացահայտի ձեր գաղտնիքը, բայց անպայման մի օր նա միամիտ այն դուրս կթռցնի իր բերանից:

Այծեղջյուր

Այծեղջյուրը արժանի է վստահության, նրանք պատասխանատու են իրենց բառերի համար և խիստ պահպանում են խոստումը: Եթե նրանք ասում են, որ ինչ-որ բան կանեն Ձեզ համար՝ իմացեք, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ այս նշանը ամենաշատը գնահատում է մարդկանց վստահությունը:

Ջրհոս

Ջրհոսներին ոչ միշտ է կարելի վստահել: Այս նշանը երբեմն լինում է եսասեր, և չնայած Ջրհոսը փորձում է շահել շրջապատի վստահությունը, սակայն հազվադեպ է անում բաներ, որոնք կապացուցեն իր վստահելիությունը: Նաև Ջրհորսները ոչ միշտ են պահում իրենց խոստումը և ունեն մի մեծ թերություն՝ կարող են երես թեքել ձեզանից Ձեզ համար ամենադժվար պահին:

Ձկներ

Ձկները բարձր են գնահատում ընկերների և մտերիմների հետ հարաբերությունները և գտնում են, որ վստահությունն ու վստահելիությունը փոխհարաբերությունների հիմքն են: Նրանք սիրում են մտերմիկ շփումներ և սիրում են մարդկանց հետ կիսվել գաղտնիքներով, չնայած նրան, որ դա նրանց խոցելի է դարձնում շրջապատի առաջ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Որքա՞ն վստահելի եք ըստ Ձեր կենդանակերպի նշանի
8 մեջբերում Կ.Կաստանեդայի «Անսահմանության ակտիվ կողմը» գրքից