fbpx

Վահրամ Հաճյան – Կասկած

Ես այդպես էլ չհասկացա՝
Սիրո՞ւմ ես ինձ, թե՞ չես սիրում,
Դժվար ուղիս քեզ հետ անցա,
Բայց կասկածն է դեռ ինձ տիրում:

Մեկ հպվում ես դու իմ կրծքին,
Մեկ անդարձ թողնում գնում,
Արարմունքդ՝ խառն ու խրթին,
Գուցե դու էլ չես հասկանում:

Մեկ արեւ ես ինձ նվիրում,
Մեկ էլ՝ դարձած ձյունոտ քամի.
Մտնում իմ մեջ, ինձ ավերում,
Ավարում ես միանգամից:

Մեկ էլ տեսար ստվեր դարձած
Հայտնվում ես տանս շեմին…
Քնում, ելնում, մեկ էլ անդարձ
Հեռանում ես լուսադեմին:

Շվարել եմ ու կարկամել,
Ախ, դու ինձ հետ ի՞նչ ես անում,
Սիրելով եմ հոգուդ հասել,
Ասա՛, ո՞ւր ես հոգիս տանում…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Վահրամ Հաճյան – Կասկած
Առակ. «Ընտրությունը քոնն է»