Սա ուղղակի անհավանական է՝ ստեղծել այսքան ռեալիստական նկարներ ամենասովորական կապույտ գրիչով:
Խուան Ֆրանսիսկո Կասաս վերաստեղծում է լուսանկարներ օգտագործելով միայն ամենասովորական գնդիկավոր կապույտ գրիչ:
Յուրահատուկ վերաբերմունք ունի ազատ դիրքով մերկ կանանց պատկերների նկատմամբ: Նա համարվում է Իսպանիայի ամենահեղինակավոր երիտասարդ նկարիչներից մեկը: Գրանադայի համալսարանում ուսումնառության ընթացքում ստացել է Իսպանիայի կրթության և գիտության նախարարության ժողովրդական մրցանակ, իսկ 2004 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
Իսպանացի նկարչի աշխատանքները կարելի է գտնել ոչ միայն խոշոր հավաքածուներում, ինչպիսիք են Museum Artium և ABC Museum, այլ նաև այստեղ՝ գրառման շարունակության մեջ:
Հիացեք ու զարմացեք.