✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

2022 թվականի կանխատեսում. ինչպիսին կլինի աշխարհը մոտ ապագայում

Մեզ սպասում են թվային աշխարհներ, ավատարներ և էլեկտրոնային փողեր: Հաջորդ տարին հաջողակ կլինի համարձակ մարդկանց համար, ովքեր հեշտությամբ հարմարվում են փոփոխություններին։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Աշխարհի քաղաքագետներն ու տնտեսագետներն արդեն կանխատեսումներ են անում մոտ ապագայի համար։ 2022 թվականի կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Forrester միջազգային շուկայի հետազոտական ​​ընկերության կայքում, ասվում է, որ աշխարհն էլ ավելի է թվայնացվելու։

Տնտեսագետների և գործարարների կանխատեսումները պարունակում են տեղեկատվություն, որ 2022 թվականին ինտերնետի 10 օգտատերերից 8-ը կրթություն կստանա, կաշխատի և գումար կծախսի առցանց։

Հաջորդ տարի համարձակ մարդիկ, ովքեր ընդունում են նոր տեխնոլոգիաները և իրենց շրջապատող աշխարհի արագ փոփոխությունները, իրենց հարմարավետ կզգան։

Կանխատեսվում է նաև, որ ընկերությունների մոտ 66 տոկոսը կանցնի հիբրիդային աշխատաձևին։ Աշխատակիցների կեսը կաշխատի գրասենյակում, իսկ կեսը՝ հեռավար։

Նաև մոտ ապագայում մեզ սպասվում են.

  1. Մարդկանց տեղաշարժերի տեսադիտարկման ուժեղացում. Տեսախցիկներ կհայտնվեն բառացիորեն ամենուր: Դա արվելու է մարդկանց անվտանգության և վտանգավոր հիվանդությունների տարածումը սահմանափակելու համար։
  2. Առցանց ընկերությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացում, հատկապես տեղեկատվություն տարածող ընկերությունների նկատմամբ:
  3. Պոտենցիալ հանցագործներին կսկսեն գտնել և կալանավորել նույնիսկ հանցագործություն կատարելուց առաջ՝ նրանց առցանց հարցումների և շփումների հիման վրա:
  4. Մինչև 2025 թվականը ընդլայնված իրականության տեխնոլոգիաները կհայտնվեն շատ ընկերություններում. մենք կկարողանանք փորձել հագուստի թվային նմանակները և ապագա գնումները դիտել 3D-ով:
  5. Մարդկանց անձնական տվյալները կդառնան ավելի բաց, ինչը կարող է և օգտակար լինել տեղեկատվության թափանցիկության տեսակետից, և վտանգավոր՝ գաղտնիության բացակայության տեսանկյունից։
  6. Ֆիլմերում նկարահանվելու են ոչ թե դերասաններ, այլ նրանց թվային նմանակները: Սա արդեն տեղի է ունենում, բայց դեռ լայն կիրառություն չի գտել։
  7. Սպասարկման ոլորտում մոտ 30 տոկոսը կլինեն ռոբոտներ, որոնք կսկսեն աշխատել սրճարաններում, խանութներում, բենզալցակայաններում, դեղատներում և սուրհանդակային ծառայություններում։
🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
2022 թվականի կանխատեսում. ինչպիսին կլինի աշխարհը մոտ ապագայում
Mercedes-ի նոր լյուքս դասի 6 մետրանոց կաբրիոլետը ապշեցնում է իր շքեղությամբ (լուսանկարներ + տեսանյութ)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց