fbpx

Ուինսթոն Չերչիլի Իմաստուն հաղթական բանաձևը. արժե սովորել

Եվ, ի դեպ, հաղթանակ նշանակող ժեստը նույնպես նրան է պատկանում...

Երբեք մի հանձնվիր!

Չերչիլի արտահայտություններից իմ սիրելին. «Ես միշտ հետևել եմ կանոնին. մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել։ Մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել։ Մի՛ նստիր, եթե կարող ես պառկել»: Հնչում է ինչպես ծույլ մարդու արտահայտություն:

Բայց պարզվում է, որ գլխարկով և կուբայական սիգարով վայելչատես լորդը կյանքի շատ դժվար փորձությունների միջով է անցել՝ կռվել է Հարավային Աֆրիկայում, գերվել, գերությունից փախել, որպես հերոս վերադարձել Անգլիա։ Եվ քաղաքական կարիերայի փոխարեն՝ վերադարձել է պատերազմելու բուրերի դեմ։ Պատերազմից հետո քաղաքական սանդուղքի արագ վերելք՝ առևտրի նախարար, ներքին գործերի նախարար, զինվորական նավատորմի նախարար: Բայց, ավա՜ղ՝ հետո աղետ եղավ։ Նրա անձնական մեղքով 250.000 անգլիացի զինվոր մահացավ։

250 հազար։ Ձեր մեղքով: Անձնական մեղքով։ Կարո՞ղ եք պատկերացնել։

Չերչիլը հրաժարական տվեց և կամավոր մեկնեց ռազմաճակատ: Մոտ տասը տարվա խայտառակություն։

Կարդացեք նաև՝ Չերչիլը, երբ կենաց էր ասում, ասում էր հետևյալը․..

Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա ոտքի հանեց ազգը, դարձավ վարչապետ, փրկեց Անգլիան ֆաշիզմից։ Եվ… պարտվեց խորհրդարանական ընտրություններում։ Կրկին մի քանի տարվա խայտառակություն։ Արդյունքը՝ գրականության Նոբելյան մրցանակ։ Եվ տարիներ շարունակ սպասելուց հետո կրկին վարչապետի պաշտոն։ Ինչո՞ւ։

Որովհետև տաղանդավոր քաղաքական գործիչը հետևեց հաջողության իր բանաձևին.

«Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ, կարևոր է միայն գործերը շարունակելու քաջությունը»:

Եվ, ի դեպ, հաղթանակ նշանակող ժեստը նույնպես նրան է պատկանում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ուինսթոն Չերչիլի Իմաստուն հաղթական բանաձևը. արժե սովորել
15 դեպրեսիվ կոմիքսներ, որոնք կվերադարձնեն ձեզ դաժան իրականություն