fbpx

Չերչիլը, երբ կենաց էր ասում, ասում էր հետևյալը․..

«Ես նախընտրում եմ ոչ մեկին չցանկանալ առողջություն և հարստություն, միայն նախընտրում եմ հաջողություն մաղթել: Ի վերջո, Տիտանիկի վրա գտնվողներից շատերը առողջ և հարուստ էին, բայց նրանցից քչերը պարզվեց, որ հաջողակ են»:

Գուցե տեղյակ եք, որ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարը Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ ողջ է մնացել, քանի որ իր որդուն առաջին անգամ մանկապարտեզ էր տարել։

Մեկ այլ տղա կենդանի է մնացել, քանի որ փքաբլիթ գնելու նրա հերթն էր ։

Մի կին ուշացել էր, քանի որ նրա զարթուցիչը ժամանակին չէր զանգել։

Ինչ-որ մեկը ուշացել էր Նյու Ջերսիի խցանումների պատճառով։

Նրանցից մեկը ուշացել էր ավտոբուսից։

Մի կին սուրճ էր պատահական լցրել հագուստի վրա, և նրան ժամանակ էր պետք հագուստը փոխելու համար:

Ինչ-որ մեկի մեքենան սարքին չէր, իսկ մյուսը
ետ վերադարձավ, որպեսզի պատասխանի հեռախոսազանգին։

Մեկը չկարողացավ տաքսի կանգնեցնել։

Այն, ինչը ինձ իրոք տպավորեց, այն մարդն էր, ով այդ առավոտ հագել էր իր նոր կոշիկները, տարբեր միջոցներով աշխատանքի հասել, բայց այնտեղ հասնելուց առաջ նա կանգ էր առել դեղատան մոտ՝ լեյկոպլաստ գնելու համար: Նրա ոտքին կոշիկները կոշտուկներ էին առաջացել: Ահա թե ինչու է նա այժմ ողջ:

Հիմա, երբ ես խցանման մեջ եմ, չեմ հասցնում վերելակին,
վերադառնում եմ, որպեսզի հեռախոսազանգին պատասխանեմ։

Երբ տեղի են ունենում այդ բոլոր մանրուքները, որոնք նյարդայնացնում են ինձ, ես ինքս ինձ մտածում եմ, որ հենց դա է այն վայրը, որտեղ Աստված ուզում է, որ ես այս այդ պահին գտնվեմ:

Հաջորդ անգամ, երբ ձեզ թվում է, որ առավոտը սխալ է ընթանում, երեխաները դանդաղ են հագնվում, դուք չեք գտնում մեքենայի բանալիները, մի նեղվեք և մի կորցրեք ձեր համբերությունը»

Հաջողություն ձեզ!

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 3.58 из 5 )
MediaMag
Չերչիլը, երբ կենաց էր ասում, ասում էր հետևյալը․..
4 տարեկան երեխան նվագում է ինչպես իսկական վիրտուոզ (տեսանյութ)