Այսօր Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում նշվում է Քիմիկի օրը: Այն նշում են շատ հանդիսավոր, բոլոր քիմիական ավարտածները, ուսանողները, դասախոսները, քիմիական արտադրությունում աշխատողները և այլն: Բացի դրանի ամեն տարի Մենդելեևի պարբերական համակարգից ընտրվում է մի տարր և այդ տոնը անց են կացնում այդ սիմվոլի ներքո: Օրինակ առաջին անգամ քիմիկի օրը անց են կացրել ջրածին սիմվոլի ներքո, քանի որ այն պարբերական համակարգում առաջինն է:
Ես չգիտեմ արդյո՞ք Հայաստանում այդպիսի օր, այդպիսի տոն գոյություն ունի, թե՞ ոչ: Ինչքան ինձ փնտրտուքներս ցույց տվեցին՝ չունի: Ուստի գերադասում եմ այս օրը համարել նաև հայ քիմիկների օր ու կոչ եմ անում որ այսպիսի օր նշվի նաև Հայաստանում:
Այս օրվա կապակցությամբ ուզում եմ շնորհավորել, բոլոր քիմիկներին, բոլոր իմ կոլլեգաներին և իհարկե ինձ: Ցանկանալ արգասաբեր գիտական աշխատանք: Շնորհավո՛ր:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓