fbpx

Առակ. Իմաստուն հայացք

Այս առակը ցույց կտա, թե որքան կարևոր է իմաստուն կերպով նայել իրադարձություններին և մարդկանց արարքներին։

razdprit

Մի գյուղում ապրում էր երիտասարդ մի տղա։ Եվ սիրահարված էր նա շատ ուժգին և անփոխադարձ՝ գյուղի ամենագեղեցիկ աղջկան։ Աղջիկը տիրել էր գյուղի գրեթե բոլոր տղաների սրտերը և շատ էր հպարտանում իր գրավչությամբ, սակայն ոչ ոքի նախապատվություն չէր տալիս։

Եվ այդժամ որոշեց երիտասարդը դառնալ ռազմիկ՝ ուժեղ և խիզախ։ Նա մտածեց, որ տեսնելով զինվորական համազգեստով և շքանշաններով հզոր մարտիկին, աղջիկը կհամաձայնվի դառնալ նրա կինը։ եվ գնաց նա քաղաք ծառայության։ Տղան ծառայեց և դարձավ սպա, աչքի ընկավ մարտերում, դարձավ տղամարդ և որպես հերոս վերադարձավ հարազատ գյուղ։ Բայց աղջիկը նույնիսկ չնայեց նրա կողմը։ Ի դեպ աղջիկը այդպես էլ չէր ընտրել ոչ մի տղայի։

Եվ սիրահարված տղամարդը որոշում է հարստանալ։ Այդ ժամանակ աղջիկը չի կարող անտարբեր գտնվել թանկարժեք նվերների հանդեպ։ Ընդունվում է առևտրականի մոտ որպես թիկնապահ և նաև սովորում նրա մոտ։ Եվ շուտով բացում է իր գործը, հարստանում և վերադառնում իր սիրելի գյուղ՝ արդեն որպես բոլորի կողմից հարգված առևտրական։ Բայց աղջիկը անտարբեր է ընդունում նրա նվերները։

Եվ տղամարդը որոշում է իմաստություն ձեռք բերել։ Թողնում է իր բոլոր հարստությունը ընտանիքին և գնում շրջելու ամբողջ աշխարհով՝ իմաստությամբ լցվելու։ Մի քանի տարուց վերադառնում է հարազատ գյուղ՝ արդեն որպես իմաստուն, աշխարհ տեսած մարդ։ Բայց չի գնում գեղեցկուհու տուն, այլ սկսում է հանգիստ ապրել, կիսվելով մարդկանց հետ իր իմաստությամբ։

Անցնում են տարիներ, աղջիկը այդպես էլ չի ամուսնանում՝ բոլոր առաջարկները համարելով իր գեղեցկությանը անարժան։ Բայց ժամանակը անխնա է և ամեն նոր օրում հայելին արտացոլում էր ավելի ու ավելի պակաս գրավիչ կնոջ։ Եվ այլևս ոչ ոք չէր ցանկանում նրան կնության վերցնել։ Մնալով միայնակ, կինը գնում է իմաստունի մոտ և հարցնում, արդյո՞ք իմաստունը կվերցնի իրեն կնության։ Եվ իմաստունը համաձայնվում է։

mudr

Մարդիկ զարմանում են՝ – ինչիդ է պետք այդպիսի կին, ով բացի ամենից, այդքան չարիք է պատճառել քեզ։ Ժպտաց իմաստունը՝ – ես նրա մեջ այնքան բարություն եմ տեսնում։ Չէ՞ որ եթե չլիներ նա, ես երբեք չէի դառնա նա, ով հիմա կամ։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ. Իմաստուն հայացք