fbpx

Ես, Գարեջուրն ու Ծխախոտը

Նստած ենք: Ես եմ, Գարեջուրը և ծխախոտս: Այսօր իրենք են իմ հավատարիմ ընկերները: Այսօր իրենք են ինձ լուռ լսելու ու ինձ հետ միասին լուռ կիսելու իմ ցավերն ու վշտերը: Ես եմ, Գարեջուրը և ծխախոտս: Գարեջուրը փորձում է փարատել վշտերս՝ խեղդելով նրանց իր պղպջակներում, իսկ մյուս հավատարիմ ընկերս՝ ծխախոտը փորձում է խեդել վշտերս իր ծխում: Իհարկե նրանց դժվար թե հաջողվի ամբողջությամբ խեղդել այն: Բայց գոնե որոշ չափով կկարողանամ թոթափել, կկարողանամ լիցքաթափվել: Այսօր նրանք են իմ հավատարիմ ընկերը՝ Գարեջուրն ու ծխախոտս:
Եվ ո՞վ է ասել, որ ծխախոտն է մեր թշնամին: իսկ միգուցե՞ սեր ասվածը էլ ավելի դաժան թշնամի է: Եվ ո՞վ է ասել որ ծխախոտը քայքայում է մեր առողջությունը: Իսկ էտ ասողը երբևէ տառապե՞լ է, երբևէ զգացե՞լ է ինչ բան է հոգու ցավը, ինչ բան է սրտի ցավը և ինչ բան է միայնությունը: Երբևէ զգացե՞լ է, թե ոնց է վիշտը ներսից քայքայում: Չե դժվար թե զգացած լիներ, այլապես նա կհասկանար, որ կան պահեր երբ հենց ծխախոտն է, որ փորձում է ծխալ ու իր ծխի հետ տանել բոլոր ցավերդ, բոլոր այն ներսիցդ քեզ կրծող ու քայքայող վշտերը:
Գարեջու՜ր: Դու, որ այդքան դառն ես, բայց այդքան հաճելի: Դու ինձ հիշեցնում ես կյանքը գիտե՞ս: Դու էլ կյանքի նման դառն ես, բայց կյանքի նման անընդհատ ուզում ենք քեզ ըմպել (ապրել):
Ես եմ, Գարեջուրը և ծխախոտս: Մեզ է միացել նաև լուռ միայնությունը: Նստած ենք չորսով, չորսով էլ լուռ ենք: Չորսիս աչքերում էլ գլորվում է թախիծը: Իսկ հեռվից մեզ հետևում ու չարախնդում է դաժան և անողոք սերը…
Ես եմ, Գարեջուրն ու ծխախոտս և մեզ միացած միայնությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ես, Գարեջուրն ու Ծխախոտը
Աշխարհագրության ԹԵՍՏ. հարցերի նոր հավաքածու