fbpx

Բերմուդյան եռանկյունու խորքերում խորտակված քաղաք են գտել

Սենսացիոն բացահայտում են արել Կանադացի հետազոտողները: Ինչպես հայտնում են բազմաթիվ լրատվամիջոցներ, ծովի խորքում, Բերմուդյան եռանկյունու տարածքում նրանք գտել են խորտակված հինավուրց քաղաք:

Գիտնականների խումբը, կանադացի ամուսիններ Պոլ Վայցվեգի և Պոլինա Զալիցկիի ղեկավարությամբ ջրասուզակ ռոբոտի օգնությամբ ուսումնասիրել են Կարիբյան ծովի հանրահայտ Բերմուդյան եռանկյունու տարածքի օվկիանոսի խորքերը՝ կուբայից հյուսիս և հյուսիս արևելք:

Մեծ թողունակություն ունեցող հիդրոլոկատորից ստացված պատկերները ուսումնասիրելիս, Կարիբյան ծովափից 700 մետր հեռավորության վրա 180 մ խորությունում գիտնականները հայտնաբերել են խորտակված քաղաք՝ փողոցներով, թունելներով, բուրգերով և այլ կառույցներով:

Բուրգերից մեկը կարծես ապակյա է, երևում է նաև սֆինքսանման արձան, կառույցների պատերին երևում են քանդակված գրություններ:

Ըստ գիտնականների քաղաքը հիշեցնում է հին լատինամերիկյան մշակույթը, մասնավորաբար, անհետացած Տեոտիուկան քաղաքակրթության մշակույթը:

Ենթադրվում է, որ խորտակված քաղաքը 2500 տարվա պատմություն ունի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բերմուդյան եռանկյունու խորքերում խորտակված քաղաք են գտել
Google-ը հրապարակեց 2014թ. որոնողական ամենահաճախակի հարցումները