fbpx

Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Լինում է, չի լինում

sweet_couples_cute_lover_1140907_top_wallcoo.comԼինում է , չի լինում մի աղջիկ է լինում` սիրուն, միամիտ, պարզ ու բարեսիրտ…

Լինում է, չի լինում… Չէ, հաստատ լինում է նաև մի տղա` պերճախոս ու սրտակեր, որ գա ու իբրև սիրահարվի, խոստումներ տա, ցավեցնի ու լքի էս աղջկան:

Լինում է մի կյանք, մի սեր է լինում ու միայն մեկ հիասթափություն խելոքների կյանքում: Նա, ով սխալվում է երկրորդ անգամ, հաստատ խելոք չի:

Լինում եմ, ու էլ չեմ լինի ես, բայց կլինի միշտ ցավիս խորությունը` սև կտորով փաթաթված, ու կլինի գլխիդ տակ` իբրև բարձ:

Կլինես, թե չես լինի դու, չգիտեմ, բայց հոգով միշտ կզգաս հիասթափությանս խորությունը` մեղքերից ծանրացած գլխիդ տակ…

Լինում է, չի լինում, սրա պես հազար անիմաստ պատմություն է լինում, որովհետև սրա պես հազար անիմաստ կյանք է վատնվում եղած-չեղած հիշողությունների, ցավի ու հիասթափության վրա:

Ու հաստատ լինում է մեկը, ով հիմա հասկանում է գրածիս միտքը, որովհետև դեռ գլխի ծանրությամբ չափում է հիասթափությանս անհունը…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Լինում է, չի լինում
Կարդացեք նոր հոդված իմ և իմ բլոգի մասին