fbpx

Տատիկը լսեց գեղեցիկ դաշնամուրային երաժշտություն, որը նվագում էր նրա 2 ամյա թոռնուհին

Տատիկը լսեց գեղեցիկ դաշնամուրային երաժշտություն հարևան սենյակից, բայց նա պատկերացում անգամ չուներ, որ նվագողը կարող է լինել նրա 2 ամյա թոռնուհին:

Փոքրիկ Էմիլի Բեարը ծանոթ էր երաժշտության հետ, քանի որ նրա երկու մեծ եղբայրներն ու քույրերը նվագում էին երաժշտական գործիքների վրա, բայց մինչ այդ պահը՝ փոքրիկը երբեք չէր նվագել: Տատիկը մտածում էր, որ նվագողը մեծ թոռնուհին է, բայց երբ նա մտավ այն սենյակ, որտեղ գտնվում էր դաշնամուրը՝ հայտնաբերեց Էմիլիին դաշնամուրի դիմաց և ապշեց նրա տաղանդով:

Շատերը փոքրիկին համարում են Մոցարտի հետնորդ, մյուսները համարում են նրան վունդերկինդ, սակայն ինքը՝ Էմիլին իրեն բոլորովին այլ կերպ է տեսնում: 6 տարեկանում աղջկան հրավիրում են նվագել Սպիտակ Տանը: Նրա դաշնամուրի ուսուցիչը օգնում է բացահայտել նրա երաժշտական տաղանդը:

Էմիլին ցանկանում է դառնալ կոմպոզիտոր, երբ մեծանա: Հետաքրքիր է այն, որ աղջիկը արդեն սկսել է երաժշտություն գրել թղթի վրա: Նրա սիրելի ստեղծագործությունները նրանք են, որոնք ինքն է գրել դաշնամուրի իր սիրելի ուսուցչի համար:

Ներքևում դիտեք Էմիլիի զարմանալի պատմությունը և թե ինչպես է նա նվագում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տատիկը լսեց գեղեցիկ դաշնամուրային երաժշտություն, որը նվագում էր նրա 2 ամյա թոռնուհին
LG-ն թողարկել է սմարթֆոն տամագոչիներ (+վիդեո)