fbpx

Աշխարհի լավագույն և ժամանակակից տանկերը

Ժամանակակից բանակներում  և հակամարտություններում տանկը և այլ զրահապատ տեխնիկաները անբաժան են։ Բուն տանկը լայնորեն սկսել են օգտագործել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ (т-34, tigr, sherman, panzer և այլն), սակայն այն ստեղծվել էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և սկզբնական շրջանում լայն տարածում չուներ։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ և մինչ այսօր բուռն զարգացում է ապրում տանկաշինությունը։

Ձեզ ենք ներկայացնում արդի լավագույն 10 տանկերը, որոնք օժտված են ամենանորագույն լուծումներով՝

10. T-14 Armata – Ռուսաստան

1

2

Թողարկման տարեթիվ –  2015

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  80  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 40 կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   125 մմ 2a82-1m  հրանոթ,  ավտոմատ կառավարվող 12․5մմ  kord և 7,62մմ pk գնդացիրներ

Շարժիչի հզորությունը 1350 ձիաուժ

Քաշ – 50տ

գին – 4 մլն․ դոլար

անձնակազմ – 3 մարդ

Այս տանկը առաջին անգամ ներկայացվեց Մոսկվայում 2015թ-ի մայիսի 9-ի զորահանդեսի ժամանակ։ Տանկը մշակվել է 2009-2014թթ․-ին  «Ուրալվագոնզավոդ» ընկերության կողմից։ Այն ունի էլեկտրոնային-ռոբոտացված սարքավորումներ, որի շնորհիվ մեծանում է մարտ վարելու արդյունավետությունը, ինչպես նաև ավելի անվտանգ է անձնակազմը, շնորհիվ «մալխիտ» պաշտպանական համակարգի։ Այն եկել է փոխարինելու ռուսական տ-90 և տ-72 տանկերին, սակայն դա դեռ ձգձգվում է։ Խոսում են որ Արմատան կարող էր ավելի լավը լինել, եթե  չլինեին ռուսական սանկցիաները, որի պատճառով չեն կարողանում ձեռք բերել էլեկտրոնային սարքավորումների ագրեգատներ։

9. Type 99 – Չինաստան

3

4

Թողարկման տարեթիվ –  2001

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  80  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 60 կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   125 մմ   հրանոթ,   12․5մմ  Type 85 և 7,62մմ type 59 գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 55տ

գին – 3 մլն․ դոլար

անձնակազմ – 3մարդ

Չինացիները վերցրել են ամենաշատը օգտագործվող տանկերը, նրանց կատարյալ մասերը կատարելագործել և կրկնօրինակել են և դրանց հիմքի վրա ստեղծել Գերժամանակակից, շատ հզոր և որակյալ տանկ։ Այս տանկի ներքին մասը շատ նման է ռուսական տ-90 տանկի ներքին մասին, իսկ տանկային աշտարակը նման է գերմանական leopard-2 տանկի աշտարակին։ Տանկի վրա տեղադրված են սենսորային համակարգեր որոնք օպերատորի աշխատանքը ավելի արդյունավետ և արագ են դարձնում։ Տանկի վրա տեղադրված է համակարգ, որի փոքր հրթիռները կարող են պայթեցնել հակատանկային հրթիռը մինչ այն կհասնի տանկին և այս ամենը կատարվում է միլի վայրկյանների ընթացքում։

8. Type 10 – ճապոնիա

5

6

Թողարկման տարեթիվ –  2012

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  70  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 60 կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   125 մմ   հրանոթ,   12․7մմ  M2HB և 7,62մմ Type 74  ավտոմատ և ձեռքով կառավարվող գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1200 ձիաուժ

Քաշ – 44տ

գին – 8․4 մլն․ դոլար

անձնակազմ – 3մարդ

Կերամիկամետաղական հատուկ համաձուլվածքի շնորհիվ տանկը թեթև է և միևնույն ժամանակ ունի հզոր զրահ, տանկի վրա օգտագործվել են գիտության վերջին նորամուծությունները՝ էլեկտրոնային հզոր համակարգ, հակատանկային կառավարվող հրթիռները շեղող համակարգ, մոդուլային կառուցվածքի շնորհիվ նրա մասերը կարելի է շատ արագ փոխարինել նորերով, ինչի շնորհիվ այն կռվի ժամանակ ավելի շուտ կնորոգվի, ուշ կփչանա և անհամեմատ ավելի էժան է։ Տանկը ունի գերզարգացած հզոր շարժիչ, որի վրա աշխատել են ճապոնական մեքենաշինության գիգանտները։

8. Amx Leclerc – Ֆրանսիա

7

8

Թողարկման տարեթիվ –  1993

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  72  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 45կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   120 մմ   հրանոթ,   12․7մմ  M2HB և 7,62մմ   ավտոմատ և ձեռքով կառավարվող գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 56․3տ

գին – 6 մլն դոլար

անձնակազմ – 3 մարդ

Տանկը սկսվել է մշակվել դեռ հեռավոր 1985-1989թթ., սակայն առաջին սերիան թողարկվել է 1993թ․- ին և արժանացել բազմաթիվ գովեստների։ Նրա մշակումը կատարվել է մանրակրկիտ և ամեն մի դետալի վրա լուրջ աշխատանք է կատարվել, ունի հզոր զրահ`զինված է ամենավերջին էլեկտրոնային համակարգերով։ Օգտագործվում է մի քանի երկրների սպառազինության մեջ և հասցրել է մասնակցել Եմենի, Իրաքի, ԱՖղանստանի և Աֆրիկյան մի քանի պատերազմներում և իրեն դրսևորել է փայլուն։

 

7. Altay – Թուրքիա

9

10

Թողարկման տարեթիվ –  2015

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  70  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 43կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   120 մմ   հրանոթ,   Aselsan Stamp և 12․5 մմ լրիվ ավտոմատ խելացի   գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 65տ

գին –   5 – 6 մլն դոլար

անձնակազմ – 4 մարդ

Թուրքիան վաղուց էր մտածում սեփական  տանկ արտադրելու մասին, որոնք կփոխարինեին արդեն հնացած ամերիկյան տանկերին, սակայն այդ ծրագիրը փակվեց մինչև վերջին տարիները, երբ երկրի ներսում և դրսում մեկը մյուսի հետևից սկսեց զինված աբստամբություններ  և պատերազմներ։ Այն ստիպեց Թուրքիային հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստեղծել սեփական արտադրության տանկ։ Արտադրությունը կազմակերպելու համար միավորվեցին թուրքական ռազմարդյունաբերության հսկաները` «Otokar», «MKEK», «Aselsan», «Roketsan», ինչպես նաև թուրքերը Հարավային Կորեայից գնեցին մի քանի ռազմական տեխնոլոգիաներ և այս ամենի օգնությամբ նրանք ստեղծեցին գերժամանակակից տանկ, որն ունի հրթիռները շեղող կամ ոչնչացնող էլեկտրոնային արտաքին պաշտպանություն և կերամիկամետաղական դինամիկ պաշտպանություն։ Տանկի մեջ հիմնականում օգտագործվում է ռոբոտացված էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում մարտը։

 

6. Arjun – Հնդկաստան

11

12

Թողարկման տարեթիվ –  2006

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  70  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 40կմ/ժ

Հիմնական զենքեր ՝   120 մմ   հրանոթ,    12․7 մմ nsvt  և 7.62  TK715A  գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1400 ձիաուժ

Քաշ – 68տ

գին –    8 մլն դոլար

անձնակազմ – 4 մարդ

Այս տանկը նույնպես մանրակրկիտ մշակում է անցել, որին օգնել են նաև ռուս և հրեա ինժեներները։ Այն օժտված է արտաքին և դինամիկ պաշտպանությամբ, էլեկտրոնային համակարգերով, հակահրթիռային համակարգով և հզոր շարժիչով։

 

5. Challenger 2 – Մեծ Բրիտանիա

13

14

Թողարկման տարեթիվ –  1998

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  60  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 40կմ/ժ

Հիմնական զենքեր ՝ L30A1  120 մմ   հրանոթ,    7․62 մմ L94A1  և 7.62  L37A2 գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1200 ձիաուժ

Քաշ – 62տ

գին –    7 մլն դոլար

անձնակազմ – 4 մարդ

Այս տանկը հասցրել է անցնել փառավոր ռազմական ուղի՝ մասնակցելով Քուվեյթի, Իրաքի, Աֆղանստանի պատերազմներում։ Այս պատերազմների ժամանակ թշնամին կարողացավ խոցել շատ քիչ տանկեր, որոնց 95%-ը նորոգվեց։ Թշնամու մոտ այնպիսի տպավորությունուն էր, թե այս տանկերը անհնար է խոցել և միայն մի քանի տասնյակ տանկեր կարողացան ոչնչացնել այդ արյունալի պատերազմներում։ Տանկը ունի եզակի էլեկտրոնային համակարգ և համակարգիչ, որի շնորհիվ այն ավելի էֆեկտիվ է մարտի ժամանակ։ Այս տանկերի շնորհիվ կոալիցիոն զորքերը կարողացան մի քանի ժամում հիմնահատակ ավիրել Իրաքի ռազմական նշանակության օբյեկտների մի ահռելի մաս։ Եղել է դեպք, երբ Սադամ Հուսեյնի ռուսական տանկերը դուրս են եկել  2 անգամ ավելի քիչ chelengerner-ի դեմ և մի քանի ժամ անց chelengerner-ը ոչնչացրել են բոլոր ռուսական մոդերն տանկերը՝ կրելով ընդամենը մեկ տանկի կորուստ (1 ժամ հետո այդ տանկը նորոգվել է)։ Հիմնական վատ կողմը այն է, որ այս տանկերից շատ քիչ է արտադրվել՝ 500 հատ ։

 

 

4. LEOPARD 2a7- Գերմանիա

Kampfpanzer Leopard 2 A5

16

Թողարկման տարեթիվ –  2010

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  72  կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 45կմ/ժ

Հիմնական զենքեր ՝ L55 120 մմ   հրանոթ,    2 հատ 7․62 մմ G3A1  ավտոմատ գնդացիրներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 67տ

գին –    6 մլն դոլար

անձնակազմ – 4մարդ

Լինելով ավելի հնի՝ leopard 2-ի խորը արդիականացումը, այն դարձել է ավելի լավ, քան իր նախորդը, ընդանրապես leopard տանկերը առանձնանում են իրենց հզորությամբ, արագությամբ, զրահով, էլեկտրոնային սարքավորումներով և կառավարմամբ։ Շարժիչը խնայող է՝ հզոր, որակյալ, որի վրա աշխատել են գերմանական ավտոարտադրության գիգանտները։ Այս տանկերը անցել են շատ հարուստ մարտական ուղի՝ Իրաք, Աֆղանստան, Սոմալի, Մալի։ Օգտագործվում են մի քանի Երկրների սպառազինության մեջ։

3. Merkava 4 – Իսրայել

17

18

Թողարկման տարեթիվ –  2004

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  64 կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 55կմ/ժ

Հիմնական զենքեր ՝ 120 մմ   հրանոթ,    1 հատ 12.7 մմ և 2  հատ 7․62  ավտոմատ և ձեռքով կառավարվող գնդացիրներ ,Փոքր հեռահարության հրթիռներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 65տ

գին –    4․5 մլն դոլար

անձնակազմ – 4մարդ

Լինելով իր նախորդների արժանի հետնորդը՝ merkava 4-ը կատարյալ տանկ է, որն իրեն գերազանց է դրսևորել Գազայի, Լիբանան-Իսրայել պատերազմների ժամանակ։ Այն կատարելագործվել է՝ հաշվի առնելով իրական ռազմական բախումների փորձը։ Ունի կառավարվող հրթիռները շեղող համակարգ, դինամիկ հզոր զրահ՝ շնորհիվ կերամիկապողպատե համաձուլվածքի։ Ունի նաև մոդուլային կառուցվածք (այսինքն մասերը շատ հեշտ և արագ կարելի է հեռացնել կամ փոխել), ինչի շնորհիվ նրա նորոգումը ավելի արագ և էժան է կատարվում։ Իսրայելա – Լիբանանյան պատերազմի ժամանակ լիբանանական Հեզբոլահը զինված լինելով ահռելի քանակությամբ ռուսական նորագույն «Կոնկուրս» և «Կորնետ» հրթիռներով, կարողացավ խոցել ընդամենը մի քանի հատ տանկ։ Այդ պատերազմի ժամանակ մեծ Իսրայելին մեծ օգուտ տվեցին այս տանկերը։

2. k2 Black Panter – Հարավային Կորեա

19

20

Թողարկման տարեթիվ –  2013

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  70 կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 50կմ/ժ

Հիմնական զենքեր ՝ 120 մմ   հրանոթ,    1 հատ 12.7 մմ k6 և 1  հատ 7․62  ավտոմատ և ձեռքով կառավարվող գնդացիրներ ինչպես նաև մանևրող հրթիռներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 65տ

գին –    8․5 մլն դոլար

անձնակազմ – 4մարդ

Տանկը իրենից ներկայացնում է գիտության և տեխնիկայի բոլորովին նոր խոսք։ Այստեղ օգտագործվել են հատուկ պողպատակերամիկական գաղտնի համաձուլվածք, ունի դինամիկ պաշտպանություն և մանևրող հրթիռներ։ Ավտոմատ կառավարվող գնդացիրը հաշված վարկյանների ընթացքում կարող է խոցել ուղղաթիռ։ Տանկի շարժիչի վրա աշխատել են Daewoo և Hyundai, իսկ էլեկտրոնիկայի վրա՝ Samsung ընկերությունները։ Զորավարժությունների ժամանակ կատարում է անհնարին բարդ առաջադրանքներ։ Հակատանկային զենքով այս տանկը խոցելու հավանականությունը 30% է, իսկ ավելի հին մոդելների զենքով գրեթե անհնար։

1. M1A2 Abrams – ԱՄՆ

21

22

Թողարկման տարեթիվ –  2009

Մաքսիմալ արագությունը հարթ ճանապարհին –  72 կմ/ժ

Մաքսիմալ արագությունը արտաճանապարհին տեղանքում – 50կմ/ժ

Հիմնական զենքեր ՝ 120 մմ M256A1  հրանոթ,    1 հատ 12.7 մմ M2HB և 2  հատ 7․62մմ M240  ավտոմատ և ձեռքով կառավարվող գնդացիրներ ինչպես նաև մանևրող հրթիռներ

Շարժիչի հզորությունը  – 1500 ձիաուժ

Քաշ – 65տ

գին –    6․21 մլն դոլար

անձնակազմ – 4մարդ

M1A2-ը լինելով լեգենդար M1A1 -ի խորը արդիականացումը, ունի կերամիկամետաղական հզոր զրահ, գրեթե ամեն ինչ ավտոմատացված է, ունի արդիական էլեկտրոնային համակարգ։ Այն այժմ ակտիվորեն օգտագործվում է Իրաքում և իսլամիստների դեմ հզոր զենք է, որը կատարյալ կերպով ոչնչացնում է թշնամական թիրախները։ Սաուդյան Արաբիան այժմ Եմենում օգտագործում է այս տանկերը։ 2014-ին Իսլամիստ ահաբեկիչնիերը կարողացան  ավար վերցնել մի քանի տասնյակ այսպիսի տանկեր, որոնց միջոցով Իրաքում և հարևան Սիրիայում կարողացան լուրջ ռազմական հաջողության հասնել։

Հրապարակման ներկայացրեց՝ Արման Անտոնյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի լավագույն և ժամանակակից տանկերը
Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք Արևը