Հակառակ տարածված կարծիքի, ինքնահարգանքը ոչ մի կերպ կապված չէ հաջողության հետ, քանի որ անհաջողությունները միշտ էլ լինում են մարդու կյանքում։ Իրականում, ինքնահարգանքը մեզ սովորեցնում է ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին կան՝ մերժելով անհաջողությունները և հաշտվելով այն բաների հետ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են:
Դուք ձեզ թույլ եք տալիս մարդ լինել
Դուք ինքներդ ձեզ թույլ եք տալիս սխալվել, լաց լինել, երբ տխուր եք, զայրանալ, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ և այլն: Դուք անկատարությունն ու քաոսը թողնում եք ձեր կյանք, քանի որ գիտեք, որ հենց այս որակներն են դարձնում այն իրական, ինչը միշտ շատ ավելի կարևոր է, քան կատարյալ տեսքը:
Դուք ունեք սահմաններ
Դուք հարաբերությունների համար անսակարկելի սահմաններ եք դնում: Դուք լավ գիտեք ձեր սեփական սահմանները և հասկանում եք, թե ինչ որակներ պետք է ունենան ձեր ընկերներն ու զուգընկերը։ Իսկ նրանց հետ, ովքեր չեն համապատասխանում իդեալին, դուք քաղաքավարի կերպով խզում եք ձեր կապերը, քանի որ հասկանում եք՝ նրանք ձեզ համապատասխան չեն։
Դուք մաքրում եք ձեր կոնտակտների ցանկը
Դուք այլևս կարիք չեք զգում գրելու այն մարդկանց, ովքեր անտարբեր են ձեր հանդեպ, չեն ցանկանում ձեզ կամ պարզապես ձեզ համապատասխան չեն: Այդ պատճառով, դուք ջնջում եք նրանց հեռախոսահամարները և պարզապես շարունակում եք ձեր կյանքը:
Դուք ձեզ պատասխանատու եք զգում
Դուք ձեզ պատասխանատու եք զգում, քանի որ գիտեք, որ իսկական ինքնասիրությունը ավելին է, քան պարզապես դրական հաստատումների շարք: Եթե ասում եք, որ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան կանեք, ուրեմն անում եք: Երբ նպատակ եք դնում, ամեն ինչ անում եք դրան հասնելու համար։ Իսկ եթե ձախողվում եք, ապա ամեն ինչ անում եք ձեր թույլ տված սխալները շտկելու համար:
Դուք կարողանում եք մերժել
Դուք չեք վախենում ոչ ասելուց, նույնիսկ եթե միակ պատճառը ձեր դժկամությունն է։
Կարդացեք նաև՝ Ձեր հոգին կարիք ունի, որ հիշեք այս 15 ոչ պարզ ճշմարտությունները
Դուք ամեն կերպ փորձում եք ապրել ներկայով
Դուք հասկանում եք, որ դեպի անցյալ ձեր «ճամփորդություններով» և ապագայի մասին մտահոգություններով ձեզ անհարկի ցավ եք պատճառում։ Այդ իսկ պատճառով նախընտրում եք ապրել ներկայով, քանի որ դա միակ բանն է, որ ունեք և կարող եք իսկապես կառավարել։
Դուք արդարացումներ չեք գտնում, այլ անկեղծ ներողություն եք խնդրում ձեր սխալ պահվածքի համար
Դուք ընդունում եք ձեր սխալները, քանի որ բավականաչափ հարգում եք ինքներդ ձեզ, որպեսզի թույլ տաք ձեզ անկատար լինել:
Դուք վստահում եք ձեր «հոտառությանը»
Դուք լսում եք ներքին ձայնին, կարծես դա ձեր վստահված անձն է: Դուք գիտեք, որ բնազդները գոյություն ունեն ոչ հենց այնպես, այլ ձեզ ուղղորդելու համար:
Դուք իսկապես հոգ եք տանում ձեր մասին
Դուք սպորտով եք զբաղվում այն տպավորությունների համար, որոնք այն առաջացնում է ձեր մեջ, այլ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում եք փոխել ձեր արտաքինը։ Դուք ճիշտ եք սնվում, քանի որ հասկանում եք կենսական կարևոր սննդանյութերի կարևորությունը ձեր օրգանիզմի համար: Դուք բավականաչափ քնում եք, քանի որ գիտեք, թե որքան կարևոր է հանգստանալը: Դուք նաև առաջին տեղում եք դնում ձեր մասին հոգ տանելը և դա ժամանակի վատնում չեք համարում, քանի որ դա անհրաժեշտ է ձեր առողջական նորմալ վիճակը պահպանելու համար։
Դուք աջակցության կարիք չունեք
Երբ ինչ-որ բան այն չէ, դուք այլևս չեք փորձում կառավարել ձեր էմոցիաները խմելու, թմրանյութերի, սննդի, գնումների և այլնի միջոցով: Ոչ, դուք ուղղակի ուղիղ նայում եք անհարմարության և ցավի դեմքին:
Կարդացեք նաև՝ Միխայիլ Լիտվակ «Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից: Փոխեք ձեզ և կփոխեք սցենարը»
Ձեզ հարկավոր չէ ինքնանվաստացում
Դուք դադարել եք ամաչել և նախատել ինքներդ ձեզ՝ հանուն փոփոխությունների:
Դուք լավ եք կողմնորոշվում ձեր ներաշխարհում
Դուք հասկանում եք, թե որքան կործանարար է ձեր բարեկեցության համար ձեր բացասական ինքնազրույցը: Բռնացնելով ձեզ, թե ինչպես եք ձեզ հետ վատ վարվում, նրբանկատորեն հեռանում եք նման երկխոսությունից՝ այն փոխարինելով ինքներդ ձեր հանդեպ հանդեպ ավելի մեղմ վերաբերմունքով։
Դուք գիտեք ձեր հնարավորությունների սահմանները և օգնություն եք խնդրում
Դուք չեք վախենում ավելին խնդրել ձեր զուգընկերոջից կամ ընկերներից։ Դուք չեք նսեմացնում ձեր խնդրանքների կարևորությունը՝ ներողություն խնդրելով և խոսելով այն մասին, թե որքան շատ «կարիք ունեք» օգնության։ Դուք գիտեք, որ կարիքների առկայությունը ձեզ դարձնում են մարդ, ոչ թե բեռ:
Դուք չեք լռում
Դուք թույլ եք տալիս ուրիշներին իմանալ, երբ նրանք վիրավորում են ձեր զգացմունքները, այլ ոչ թե ճնշում եք ձեր ցավը և թույլ տալիս, որ վրդովմունքը զբաղեցնի հաշտության տեղը:
Դուք գիտեք, թե ինչպես բաց թողնել
Այժմ դուք գիտեք, որ չպետք է արձագանքեք այն ամենին, ինչը ձեզ նյարդայնացնում է։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Դուք հասկանում եք այլ մարդկանց և ընդունում նրանց այնպիսին, ինչպիսին կան
Դուք դադարել եք դատել ուրիշներին՝ փոխարինելով, նրանց արարքների համար, նրանց հանդեպ արհամարհական վերաբերմունքը՝ կարեկցությամբ: Եվ քանի որ դուք այլևս դաժան չեք վերաբերվում ձեզ, ձեզ համար ավելի հեշտ է դառնում լավ վերաբերվել նաև այլ մարդկանց:
Դուք այլևս չեք վախենում մենակությունից
Նախկինում դուք ատում էիք միայն ուրբաթ երեկոյան միայնակ լինելու միտքը: Բայց դա անցյալում է: Այժմ դուք պարզապես վայելում եք ինքներդ ձեր հետ ընկերակցությունը:
Դուք չեք սահմանափակում ձեզ այլ մարդկանցով
Դուք ձեզ թույլ եք տալիս հետևում թողնել մարդկանց, քաղաքներ, աշխատատեղեր և ձեր նախկին տարբերակներին՝ առանց ներողություն խնդրելու կամ դրա համար մեղավոր զգալու:
Դուք հրաժարվել եք շրջապատին համապատասխանելու փորձերից
Յուրաքանչյուր ոք ունի իր ճշմարտությունը, ինչպես դուք: Դուք չեք փորձում ուրիշներին համոզել, որ արժանի եք նրանց սիրուն, որ ճիշտ ուղու վրա եք, կամ որ ձեր կայացրած որոշումները ճիշտ են։ Ձեզ համար սա ժամանակի և էներգիայի վատնում է։ Բացի այդ, դուք գիտեք, որ կարող եք կառավարել միայն ձեր սեփական գաղափարներն ու վերաբերմունքը, այլ ոչ թե ուրիշների։
Դուք չեք կորցնում ձեր ինքնատիրապետումը, երբ ձեզ մերժում են կամ լքում
Այո, դուք ձեզ թույլ եք տալիս տխրել, վրդովվել և ապրել կոտրված սրտով, բայց դուք չեք համարում ձեզ բաժանման պատճառը: Որովհետև հասկանում եք, որ կարող եք պարզապես անհամատեղելի լինել մեկ այլ մարդու հետ:
Բամբասանքները համարում եք ձանձրալի
Ավելի լավ զգալու համար կարիք չունեք տեսնել ուրիշների անհաջողությունները:
Դուք այլևս հավանություն չեք փնտրում՝ փորձելով համոզել մեկ ուրիշին, քանի որ հասկանում եք, որ հավանությունը պարգև չէ
Դուք գիտեք, որ չպետք է փորձեք վաստակել ինչ-որ մեկի սերը կամ հավանությունը: Եթե ինչ-որ մեկին դուր չեք գալիս՝ թող այդպես լինի: Պետք չէ փորձել փոխել ուրիշի կարծիքը։ Պարզապես բաց թողեք:
Դուք այլևս չեք փորձում համոզել սիրուն ձեզ մոտ գալ
Դուք այլևս չեք վազում մարդկանց հետևից և բավարարվում մակերեսային հարաբերություններով։ Դուք հարգում եք ինքներդ ձեզ, ուստի հարցնում եք, թե ինչ եք ուզում և առաջ շարժվում, եթե դիմացինը պատրաստ չէ կամ պարզապես չի պատասխանում:
Դուք հասկանում եք, որ ձեր ընկերներն ու զուգընկերները ունեն իրենց սահմանները
Ի վերջո, մենք բոլորս փորձում ենք փրկել մեզ։ Յուրաքանչյուր մարդ յուրովի դժվար կյանք ունի։ Որպես օրենք, եթե ինչ-որ մեկը չի կարող ձեզ տալ այն, ինչ դուք խնդրում եք, դա այն պատճառով չէ, որ դուք չպետք է խնդրեիք, կամ ինչ-որ մեկը վատն է, քանի որ չի կարող օգնել ձեզ: Երբ ձեր զուգընկերը կամ ընկերները չեն կարողանում օգնել, դուք ասում եք նրանց, որ հասկանում եք և ուղիներ եք փնտրում ինքներդ ձեր խնդիրը լուծելու համար: Դուք գիտեք, որ միշտ կարող եք ապավինել ինքներդ ձեզ:
Դուք սիրում եք ձեր անցյալի տարբերակը նույնքան, որքան ձեր ներկա եսը
Դուք հասկանում եք, որ ձեր անցյալ տարբերակը անհրաժեշտ էր, որպեսզի դառնաք այն, ինչ հիմա եք։ Դուք հասկանում եք, թե որքան շատ բան եք սովորել նրանից, և, հետևաբար, երբեք նրան արհամարհանքով չեք նայում։