fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինչպես էմոցիոնալ առումով հեռանալ նրանից, ում հետ այլևս լինել չեք կարող

Ինչպես էմոցիոնալ առումով հեռանալ նրանից, ում հետ այլևս լինել չեք կարող

Շատ մարդիկ անցյալում արդեն անցել են դա: Սերը ոչ միշտ է փոխադարձ, սերը ոչ միշտ է արդարացնում հույսերը: Հարաբերությունները կարող են չստացվել, եթե դուք չափազանց տարբեր եք:

Եվ անպայման չէ, որ դա լինի Ձեր սերը: Դա կարող է լինել լավագույն ընկեր, ով օտարացել է Ձեզանից: Եվ դուք հասկանում եք, որ յուրաքանչյուր հանդիպում կարող է վերջինը լինել:

Ցավը՝ սիրո մութ կողմն է, որի մասին փորձում են չհիշել, երբ սկսում է ծնվել հարաբերությունները: Բայց այն գալիս է, երբ հարաբերությունները սկսում են մահանալ:

Եվ դուք հուսահատորեն փորձում եք խուսափել այդ ցավից, բայց չգիտեք ինչ անել: Դուք իրոք ցանկանում եք հաղթահարել կապվածությունը մարդու հետ, ում հետ այլևս չեք լինի միասին: Դուք ցանկանում եք հեռանալ այդ անփոխադարձ սիրուց, որովհետև ատում եք ցավը, որը այն բերում է Ձեր կյանք:

Գրող և գործարար Պոլ Հադսոնը մի անգամ ասել է․ «Դա այնպիսի սեր է, որ չի հուշում ինչ-որ գեղեցիկի սկզբի մասին, այլ ավելի շուտ ինչ-որ բանի ավարտ, ինչը կարող էր լինել գեղեցիկ, բայց չի կարող իրենից ավելի բան ներկայացնել, քան այն, ինչ արդեն կա»:

Եվ դա դժվար իրավիճակ է: Դուք զգում եք, որ դուք բացարձակ անօգնական եք, և չկա ոչ մի ելք։ Բայց դա ճիշտ չէ։ Կա մի քանի քայլ, թե ինչպես հեռանալ մի մարդուց, ում հետ այլևս չեք կարող լինել։ Հետևեք այս խորհուրդներին.

1. Վայելեք այն ժամանակը, որը անց եք կացնում միասին

Ամեն անգամ, երբ երկուսով ժամանակ եք անցկացնում, ուղղակի փորձեք վայելել այդ ժամանակն այնպես, ինչպես կա։ Շնորհակալ եղեք այն բանի համար, ինչ ունեք, և ուրախացեք դրանով։ Երբեմն դուք կարող եք բաց թողնել Ձեր առջև գտնվող երջանկությունը, ցանկանալով այն, ինչ չեք կարող ունենալ։

2. Խորացեք նոր հետաքրքրությունների մեջ

Հնարավոր է, Ձեզ հարկավոր է մի փոքր շեղվել, որպեսզի ազատվեք բոլոր բացասական զգացմունքներից, որոնք կուտակվում են Ձեր մեջ։ Եթե դուք դադարում եք անել այն, ինչը Ձեզ զբաղեցնում է, ապա կբախվեք կպչուն մտքերի հետ։

3. Պահպանեք Ձեր զգացմունքները

Փորձեք խուսափել իրավիճակից, որը կստիպի Ձեզ ցավ զգալ։ Պաշտպանեք Ձեր սիրտը։ Մի հետևեք այդ մարդուն սոցիալական ցանցերում, հարաբերություններ մի պարզեք։

4. Խնդրեք մտերիմների օգնությունը

Ձեզ հարկավոր կլինեն մի քանի մարդիկ, որոնք կկարողանան աջակցել Ձեզ, երբ ապրում եք Ձեր անփոխադարձ սերը։ Միգուցե դուք կհոգնեցնեք նրանց Ձեր սիրո մասին խոսակցություններով, բայց դուք պետք է արտահայտվեք։

5. Արժեզրկեք այդ զգացմունքները

Որոշ մարդկանց համար միգուցե արդյունավետ կլինի արժեզրկել զգացմունքները և ձևացնել, որ դրանք գոյություն չունեն։ Ուղեղը ընդունում է այդ հրամանը և զգացմունքները իրոք անհետանում են։ Բայց դա կաշխատի միայն այն պարագայում, եթե դուք հավատարիմ մնաք այդ մտքերին։

6. Սահմանափակեք յուրաքանչյուր շփում միմյանց հետ

Միգուցե Ձեզ համար այդքան էլ լավ միտք չէ կապ պահել մի մարդու հետ, ումից ուզում եք հեռու մնալ։ Միգուցե պե՞տք է ինքներդ Ձեզ ժամանակ տրամադրեք, որպեսզի հաղթահարեք հիասթափությունը։

7. Փորձեք հանդիպել այլ մարդկանց հետ

Երբեմն ինչ-որ մեկին մոռանալու լավագույն տարբերակը՝ ուշադրություն դարձնել, թե ուրիշ ի՞նչ է առաջարկում Ձեզ աշխարհը։

8. Գրառեք Ձեր զգացմունքները

Սեփական զգացմունքները հաղթահարելու լավագույն տարբերակներից մեկն է՝ թղթի վրա գրառելը։ Դրա համար ուղղակի փորձեք արտահայտել Ձեր զգացմունքները բառերով, որպեսզի դուք իրոք գիտակցեք, թե ինչ է պետք անել։

9. Կարող եք մի փոքր սգալ

Փորձեք լացել և թույլ տվեք Ձեզ զգալ Ձեր ամբողջ տխրությունը, որը կուտակվում է Ձեր ներսում։ Բայց այդ վիճակում երկար մի մնացեք։

10. Խոստովանեք, թե ինչ եք իրականում զգում

Երբեմն, այն ամենը, ինչ պետք է իրավիճակից դուրս գալու համար՝ գեշտալտը փակելն է։ Եվ այդպիսի փակմանը հասնելու լավագույն տարբերակներից մեկը՝ ուղղակի պատմել սեփական զգացմունքների մասին։ Եթե Ձեզ պատասխանեն փոխադարձաբար՝ հրաշալի է։ Եթե ոչ, ապա համենային դեպս դուք կկարողանաք առաջ շարժվել, իմանալով, որ դուք արել եք այն ամենը, ինչ կարողացել եք։

Հնարավոր է այս գործողությունների պլանը կօգնի Ձեզ ավելի արագ «կազդուրվել» չստացված հարաբերություններից հետո։ Պահպանեք Ձեզ և մի մնացեք տխրության մեջ շատ երկար։ Չէ՞ որ կյանքը լի է անակնկալներով և նոր հանդիպումներով։

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Որքա՞ն կկարողանայիք վաստակել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում․

Տինա՛յք և Պարոնա՛յք, բարի գալուստ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղ: Այսօր մեր ստուդիայում են «Mediamag»-ի ընթերցողները, որոնք եկել են ստուգելու իրենց գիտելիքները և...

Մտածե՞լ եք, որ հնարավոր է ձեր տունն է ձեր առօրյա սթրեսի պատճառը

Մեր օրերում թվում է, թե մենք հավերժ շրջապատված ենք ճնշող սթրեսի մեծ ամպով: «Սթրեսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը և մեզ պահում մարտական ​ վիճակում», -...

ԹԵՍՏ․ Ընդհանուր գիտելիքների ոչ այդքան հեշտ թեստ, որը դուք չեք անցնի, եթե երբևէ չեք բացել որևէ հանրագիտարան

Այս տեսակի թեստերն անցնելն ուղղակի անհրաժեշտություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղի մարզման տարբեր տեսակներ, նրանց համար, ովքեր ուզում են շատ բան...

Լև Տոլստոյ «Մանկություն, Պատանեկություն, Երիտասարդություն»: Մեջբերումներ գրքից

Մի քանի խորիմաստ մեջբերումներ Լև Տոլստոյի «Մանկություն, Պատանեկություն, Երիտասարդություն» եռագրությունից: 1. Յուրաքանչյուր կապվածություն երկու կողմ ունի, մեկը սիրում է, մյուսը՝ թույլ տալիս սիրել իրեն: 2. Որքան...

«Իմ Իննա, քո սերը իմն ա». Զիրոյանի ռոմանտիկ անակնակալը Իննա Խոջամիրյանի 25-ամյակին և դերասանուհու հուզմունքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է 25-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Երեկույթի ընթացքում նրա սիրելին՝ դերասան Զիրոյանը, ռոմանտիկ անակնկալ է պատրաստել: «Իմ Իննա, քո...