fbpx

Ակադեմիկոսի ԹԵՍՏ․ 10 հարց տարբեր ֆակուլտետներից

Ուղղակի պատկերացրեք. այս պահին աշխարհում կա ավելի քան 100 միլիոն ուսանող: Համաձայնեք, այսօր նրանք արդեն չեն էլ պարծենում ավարտված բարձրագույն կրթությամբ։ Դուք ոչ մեկին չեք զարմացնի ստանդարտ դիպլոմով: Այլ բան է կարմիր դիպլոմը: Բայց այն ստանալու համար պետք է շատ աշխատել: Եկեք ստուգենք, արդյո՞ք ձեզ կհաջողվի դառնալ բաղձալի փաստաթղթի սեփականատերը։ Քանի որ մենք չգիտենք ձեր մասնագիտությունը, ստիպված եղանք հավասարեցնել խաղադաշտը: Մենք հավաքել ենք հարցեր տարբեր ֆակուլտետային ծրագրերից, որոնք հասանելի են հայկական ցանկացած համալսարանում: Խելացի մարդիկ, գերազանց ուսանողները և էրուդիտները թեստի վերջում կստանան արժանի ոսկե մեդալ:

Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:

Հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետ․ Ո՞ր երկրաչափական մարմնի մակերեսն է հնարավոր հաշվել հետևյալ բանաձևով․ S = 4πr2
Կենսաբանության ֆակուլտետ․ Կառուցվածքով, ծագումով նման առանձնյակները, որոնք ազատորեն խաչասերվում են միմյանց և տալիս բեղմնավոր սերունդ, ձևավորում են...
Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ. Ո՞վ է հայտնաբերել բջիջի գոյությունը 1665 թվականին․
Բանասիրության ֆակուլտետ․ Որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը․
Աշխարհագրության ֆակուլտետ. Դեպի հյուսիս ուղղության և տեղանքի ցանկացած օբյեկտի միջև ընկած անկյունը կոչվում է.
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. Ե՞րբ է ստորագրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան․
Ֆիզիկայի ֆակուլտետ. Առավելագույն թափանցելիություն ունեցող ճառագայթումը...
Իրավագիտության ֆակուլտետ. ՀՀ Քրեական օրենսգրքի, լրիվ քրեական պատասխանատվությունը սկսվում է ___ տարեկանից
Տնտեսագիտության ֆակուլտետ. Բացարձակ իրացվելի ակտիվներն են...
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ. Արևմուտքում ո՞ւմ են համարում ռադիոյի գյուտարարը․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Ակադեմիկոսի ԹԵՍՏ․ 10 հարց տարբեր ֆակուլտետներից
Հեռավոր իմ աստղ