Հոգեթով բանաստեղծություն` սիրո գեղեցկության, տառապանքի և հոգեղենության մասին…
Դու չես մերկանում.
արտագրվում ես,
զի հոգենյութ է իմ սերն արդարև,
Եվ ոչ մի մարմին,
որքան էլ շքեղ ու աստվածային
Չի կարող Սիրուս կերպը
զարդարել…
Եվ ուրեմն Դու
արտագրվում ես
իմ կարոտներից՝
թղթերի վրա,
իմ տառապանքից՝
իմ ափերի մեջ,
վերմարմնական, պոետիկ խաղո՜վ…
եվ ուրեմն ԴՈՒ –
մերկություն չես պերճ,
այլ մորեմերկված Սիրասուն Աղոթք…
Հեղինակ՝ Արա Ալոյան