Ինձնից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ
քո սերը…
Ու ես քեզ այնքան, այնքան եմ հիշել,
Որ մոռացել եմ
ներկայությունդ…
Ես ստեղծել եմ
Մի դեմք,
Մի ժպիտ
Ու մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելի՛ս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ
իմ մենությունը:
Ալիսա Կիրակոսյան – Ինձնից այնքան ես բացակա եղել
