Այսուհետ Արխանգելոյի բլոգը ժամանակ առ ժամանակ կանդրադառնա հայ բանաստեղծուհի ու ցավոք շատ քչերին հայտնի Ալիսա Կիրակոսյանի հրաշք բանաստեղծություններին:
[box style=’info’] Ալիսիա Գուրգենի Կիրակոսյանը ծնվել է 13 Հուլիս 1936, Կորդոբայում, Արգենտինա: Հայ բանաստեղծուհի, գրում է իսպաներեն:[/box]
Գրեթե բոլորին է հայտնի Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» անչափ գեղեցիկ երգը, սակայն քչերը գիտեն, որ երգն այդ ստեղծվել է Ալիսա Կիրակոսյանի համանուն բանաստեղծությունից:
Եվ այսպես Ալիսա Կիրակոսյանի առաջին բանաստեղծությունը, որ ուզում եմ ներկայացնել Ձեզ:
Այնպես ուզում եմ
Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի: