fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ. 20 փաստ գերմանացի ականավոր գրողի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր ամենաընթերցվող գրող Էրիխ Մարիա Ռեմարկի մասին:

1. Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898 թվականի հունիսի 22-ին Օսնաբրյուկ քաղաքում:

2. 1904 թվականին ընդունվել է եկեղեցական դպրոց, իսկ 1912 թվականին շարունակել է ուսումը կաթոլիկ մանկավարժական սեմինարում՝ ուսուցիչ դառնալու նպատակով: 1915 թվականին շարունակել է կրթությունը Օսնաբրյուկի արքայական սեմինարում, որտեղ ծանոթացել է Ֆրից Խյորսեմայերի հետ, ով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ռեմարկի գրական գործունեության առաջացման և ծավալման համար:

3. Ռեմարկն ունեցել է ֆրանսիական արմատներ:

4. Ռեմարկը 1916 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ: 1917 թվականի հուլիսի 31-ին վիրավորվել է ձախ ոտքից, աջ ձեռքից և պարանոցից, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է Գերմանիայի զինվորական հոսպիտալում:

5. Պատերազմից հետո Ռեմարկը աշխատել է նախակրթարանում:

6. Հիասթափվելով մանկավարժի աշխատանքից, 1920 թվականի նոյեմբերի 20-ին, սեփական ցանկությամբ թողել է մանկավարժությունը և սկսել աշխատել տարբեր մասնագիտություններով (գրադարանավար, հաշվապահություն, առևտուր, գերեզմանաքարերի վաճառք, դաշնամուրի ուսուցիչ և այլն): Առաջին անգամ վարձատրվող աշխատանքի է անցել անվադողեր արտադրող ընկերությունում՝ որպես գրագիր: 1921 թվականին սկսել է աշխատել Echo Continental ամսագրում որպես խմբագիր: Այս տարիներից կուտակված տպավորություններն արտացոլվել են «Սև կոթող» վեպում:

7. 1925 թվականի հոկտեմբերի 14-ին ամուսնացել է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ: Իլզեն տառապում էր թոքախտով և հանդիսացել է մի քանի վեպերի գլխավոր հերոսուհիների նախատիպը: Այս ամուսնությունը տևել է մի քանի տարի, և 4 տարի անց Իլզեն պահանջել է ապահարզան:

8. Ռեմարկը ի պատիվ քաղցկեղից մահացած մոր՝ Աննա Մարիայի պատվին, տարիներ անց անվանափոխվել է՝ դառնալով Էրիխ Մարիա Ռեմարկ (իրական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ):

9. Ռեմարկն իր առաջին գրական փորձերն արել է դեռ 16 տարեկանում:

10. Այդ ժամանակաշրջանում գրվել է նաև «Երազների դասականը» վեպի սկիզբը, որը հետագայում հասցվել է ավարտին և հրատարակվել 1920թ.-ին:

11. 1929թ.-ին հրատարակվել է  «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպը, որը նկարագրում էր պատերազմը 20-ամյա երիտասարդի տեսանկյունից: Դառնալով 20-րդ դարի ամենանշանավոր գործերից մեկը, այն խրախուսել է մի շարք վետերանների գրի առնել պատերազմի մասին իրենց հուշերը, ինչպես նաև ստեղծվել են մեծ քանակությամբ ներկայացումներ և ֆիլմեր: Վեպը անմիջապես դարձավ բեսթսելլեր՝ գերազանցելով 1.5մլն վաճառքը: Հետագայում այն թարգմանվել է 36 լեզուներով: Մեկ տարի անց նկարահանվել համանուն ֆիլմը, որն արժանացել է 2 Օսկար մրցանակի: 1931թ.-ին Ռեմարկը «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպի համար առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, սակայն չի ստացել այն, քանի որ որոշ պաշտոնյաների կարծիքով վեպը անպատվել է գերմանական բանակը և ժողովրդին:

12. 1933թ. մարտին երկրում ավարտվել է զինվորական հեղափոխությունը և հաստատվել նացիստական դիկտատուրա: Աստիճանաբար, Ռեմարկին ավելի հաճախ են անվանել ազգի դավաճան և վաճառված հեղինակ: Դեռ ավելին, Նացիստական պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի  նախաձեռնությամբ Ռեմարկի գրքերը հայտարարվել են հակաազգային, արգելվել են ամբողջ Գերմանիայում, իսկ գրքերի բոլոր օրինակները հեռացվել գրադարաններից և արգելվել դրանց վաճառքն ամբողջ երկրում:

13. Ռեմարկը լքել է Գերմանիան՝ մշտական բնակություն հաստատելով Շվեյցարիայում:

14. Ռեմարկին զրկել են գերմանական քաղաքացիությունից, իսկ 1939թ.-ին Ռեմարկը և իր նախկին կինը նորից ամուսնացել են, որպեսզի խուսափեն նրա արտաքսումից Գերմանիա: Այնուհետև նրանք մեկնել են ԱՄՆ: 1947թ.-ին Ռեմարկը և նրա կինը դարձել են ԱՄՆ-ի քաղաքացիներ:

15. Նրանց ԱՄՆ տեղափոխվելուց անմիջապես հետո Եվրոպայում սկսվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Ռեմարկը շարունակել է գրել պատերազմի դաշտում իր փորձառության մասին, իր մտքերն ամփոփելով «Երեք Ընկեր» վեպում: Վեպը շուտով դարձել է բեսթսելլեր և վաճառված օրինակների թիվը գերազանցել է 5մլն-ը:

16. 1948թ.-ին Ռեմարկը Ամերիկայից վերադարձել է Շվեյցարիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները:

17. Ներկայումս Ռեմարկի ձեռագրերը պահվում են Նյու Յորքի համալսարանի Ֆեյլս գրադարանում:

18. Նյու Յորքի համալսարանը, ի պատիվ Ռեմարկի կրում է նրա անունը:

19. Ռեմարկը մահացել է սրտի կանգից 72 տարեկան հասակում, 1970թ.:

20. Որպես նվիրատվություն նա կտակել է $20մլն ԱՄՆ դոլլար Նյու Յորքի համալսարանին, որպես օգնություն Եվրոպացի ուսանողներին:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Էրիխ Մարիա Ռեմարկ. 20 փաստ գերմանացի ականավոր գրողի մասին
19 նկարիչներին տվեցին թղթի 1 թերթ: Ահա թե ինչ արեցին նրանք դրա հետ