✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

13 մեջբերումներ, որոնք ձեզ կստիպեն զղջալ, որ նախկինում չեք կարդացել Ռեմարկի գործերը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Այն, ինչ չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես:

Ռոմանտիկ, կանանց և կալվադոյի սիրահար: XX դարի ամենահայտնի գերմանացի գրողներից մեկը, ով Երկրորդ աշխարհամարտի արդյունքում կորցրեց հայրենիքը և ընտանիքը: Նա տեղափոխվեց երկրից երկիր՝ փորձելով փախչել դժբախտ սիրուց և ֆաշիզմից, բայց դա, ավաղ, նրան չփրկեց: Ռեմարկը կյանքի վերջին տարիներն անցկացրեց Շվեյցարիայում՝ տառապելով սրտի նոպաներից:

1. Ով ցանկանում է պահել՝ կորցնում է: Նրան, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել՝ փորձում են պահել:

2. Այն, ինչ չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես: Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:

3. Ոչ ոք չի կարող առավել օտար լինել, քան նա ում նախկինում սիրել ենք:

4. Տհաճ հիշողություններն ունեն մեկ լավ կողմ. Նրանք համոզում են մարդուն, որ այժմ նա երջանիկ է, նույնիսկ եթե նա վայրկյան առաջ չէր հավատում դրան: Երջանկությունը այդպիսի հարաբերական հասկացություն է: Ով դա կարողացել է հասկանալ, հազվադեպ է իրեն լիովին դժբախտ զգում:

5. Մարդկային կյանքը չափազանց երկար է ձգվում միայն մեկ սիրո համար: Ուղղակի շատ երկար:

6. Չի կարելի ամբողջ սրտով կապվել մարդկանց: Դա անհաստատ և կասկածելի երջանկություն է: Ավելի վատ է՝ ամբողջ սիրտդ տալ մեկ մարդու, քանզի ի՞նչ կմնա, եթե նա գնա: Իսկ նա միշտ գնում է:

7. Եվ ինչ էլ որ պատահի՝ սրտին մոտ մի ընդունեք: Շատ քիչ բան է աշխարհում երկար ժամանակով կարևոր լինում:

8. Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե, ոչ ավելին: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի այն, որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ խոսում են զօր ու գիշեր:

9. Ապաշխարությունն աշխարհում ամենաանիմաստ բանն է: Միևնույնն է ոչինչ չես կարող վերադարձնել: Ոչինչ հնարավոր չէ շտկել: Հակառակ դեպքում մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Նա, ով կատարյալ է, նրա տեղը թանգարանում է:

10. Ոչինչ սարսափելի չէ, քանի դեռ նա, ում սիրում եք, դեռ ողջ է:

11. Միշտ շատ շուտ են մահանում, նույնիսկ եթե մարդը իննսուն տարեկան է:

12. Միգուցե միայն այն պատճառով, որ պատերազմները նորից ու նորից են ծագում, մեկը երբեք չի կարող լիարժեք զգալ, թե ինչպես է տառապում մյուսը:

13. Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես եղել եմ այն ​​մարդկանց մեջ, ովքեր պատրաստվում են հավիտյան ապրել: Ամեն դեպքում, նրանք այդպես են իրենց պահում: Նրանք այնքան զբաղված են փողերով, որ մոռացել են կյանքի մասին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
13 մեջբերումներ, որոնք ձեզ կստիպեն զղջալ, որ նախկինում չեք կարդացել Ռեմարկի գործերը
ՑՆՑՈՂ Է և մի փոքր ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ. Նեյրոնային ցանցը գեներացրել է արվեստի էվոլյուցիան հնագույն ժամանակներից մինչև նոր ժամանակներ…
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց