fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»

Հանճարեղ գրողի 36 լավագույն մեջբերումները:

Էրիխ Մարիա Ռեմարկը ամենաշատ ընթերցվող գերմանացի գրողներից մեկն է, ում կյանքը հեշտ չի դասավորվել: 18 տարեկանում նրան կանչում են ծառայության Արևմտյան ճակատ, որտեղ նա վիրավորվում է ձախ ոտքի, աջ թևի և պարանոցի շրջանում: Հենց այս փորձառությունն է նա հիմք ընդունել «Արևմտյան ճակատում առանց փոփոխության» վեպը գրելու համար՝ բացահայտելով պատերազմի դաժանությունը, ինչպես նաև գրել է մի շարք այլ հակապատերազմական ստեղծագործություններ: Ռեմարկի շատ այլ գործեր նույնպես հիմնված են գրողի կյանքի պատկերների և իրադարձությունների վրա: Դրանց թվում է «Երեք ընկեր» վեպը, որի նախատիպը մի քանի հերոսուհիների համար եղել է Ռեմարկի կինը՝ Իլզա Յուտա Զամբոնան:

Հեմինգուեյի և Ֆիցջերալդի հետ մեկտեղ Ռեմարկին դասում են «կորսված սերնդի» գրողների շարքին: Նա գրել է սիրո և պատերազմի, մարդկանց ճակատագրի, կամքի և հավատքի մասին, և նրա անմահական գործերի վրա մեծացել է ոչ մեկ սերունդ:

Մենք հավաքել ենք այս հանճարեղ գրողի 36 լավագույն մեջբերումները, որոնցում այնքան ճշգրիտ են ընդգծված պարզ, բայց այդքան կարևոր ճշմարտությունները:

1. Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե, ոչ ավելին: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի այն, որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ խոսում են զօր ու գիշեր:

2. Որքան քիչ ինքնահավան է մարդը, այնքան ավելի արժեքավոր է նա։

3. Կյանքում հաղթում են միայն հիմարները: Իսկ խելացիի աչքին ամենուրեք միայն խոչընդոտներ են թվում, և դեռ ինչ-որ բան չսկսած՝ նա արդեն հասցնում է կորցնել ինքնավստահությունը:

4. Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ուժեղ է իր ճակատագրից:

5. Այն, ինչ չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես: Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:

6. Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան ներկա գտնվել թե ինչպես է մարդը ցուցադրում իր խելքը: Հատկապես, երբ խելք չկա:

7. Կինը ձեզ համար մետաղական կահույք չէ. նա ծաղիկ է: Նա չի ցանկանում գործնականություն: Նրան պետք են արևոտ, քաղցր բառեր: Ավելի լավ է նրան ամեն օր հաճելի բաներ ասել, քան օրնիբուն քրտնաջան աշխատել նրա համար:

8. Միայն դժբախտները գիտեն, թե որն է երջանկությունը:

9. Իրականում, մարդը իսկապես երջանիկ է միայն այն ժամանակ, երբ նա ավելի քիչ ուշադրություն է դարձնում ժամանակին, և երբ վախը չի մղում նրան: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ եթե վախը մղում է ձեզ, կարող եք ծիծաղել: Էլ ուրիշ ի՞նչ է մնում անել:

10. Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ և թանկարժեք բանն է:

11. Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ

12. Եթե ​​մենք դադարենք հիմարություններ անել, կնշանակի՝ ծերացել ենք:

13. Ամենաուժեղ զգացողությունը հիասթափությունն է: Ոչ վրդովմունքը, ոչ խանդը և ոչ էլ ատելությունը… դրանցից հետո հոգում գոնե ինչ-որ բան է մնում, հիասթափությունից հետո՝ դատարկություն է:

14. Ես կանգնած էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում ու մտածում, թե որքան սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:

15. Ասում են, որ ամենադժվարը առաջին յոթանասուն տարիներն ապրելն է: Իսկ հետո ամեն ինչ ընթանում է սահուն կերպով:

16. Ապաշխարությունն աշխարհում ամենաանիմաստ բանն է: Միևնույնն է ոչինչ չես կարող վերադարձնել:

17. Ոչինչ հնարավոր չէ շտկել: Հակառակ դեպքում մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Նա, ով կատարյալ է՝ իր տեղը թանգարանում է:

18. Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր մեղավոր չեն:

19. Սկզբունքները պետք է երբեմն խախտել, հակառակ դեպքում դրանցից ուրախություն չկա:

20. Ձեր մարդը նա չէ, ում համար «ձեզ հետ լավ է»: Հարյուրավոր մարդիկ կարող են լավ լինել ձեզ հետ: Ձերը՝ «առանց քեզ վատ է»:

21․ Ավելի լավ է մեռնել, երբ ուզում ես ապրել, քան ապրել այնպես, որ ցանկանաս մեռնել:

22. Ինչ էլ, որ պատահի՝ ոչինչ սրտին մոտ մի ընդունեք: Աշխարհում շատ քիչ բան կա, որ երկար ժամանակով կարևոր է լինում:

23. Չէ՞ որ ծիծաղելն ավելի լավ է, քան լացելը: Հատկապես եթե երկուսն էլ անօգուտ են:

24. Եթե ​​ուզում եք, որ մարդիկ ոչինչ չնկատեն, պետք չէ զգուշություն ցուցաբերել:

25. Կանանց պետք չէ որևէ բան բացատրել, նրանց հետ միշտ պետք է գործել:

26. Մի բան հիշիր, տղա՛, երբեք, երբեք և երբեք կնոջ աչքերում ծիծաղելի չես լինի, եթե հանուն նրա ինչ-որ բան անես:

27. Ինձ թվում էր, որ կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է նրան: Այդ մասին թող խոսեն նրա փայլող, երջանիկ աչքերը: Դրանք ավելի պերճախոս են, քան ցանկացած բառ:

28. Կանանց պետք է կամ աստվածացնել, կամ թողնել: Մնացած ամեն ինչ սուտ է:

29. Որքան պարզունակ է մարդը, այնքան բարձր կարծիք ունի նա իր մասին:

30. -Դեռ ոչինչ կորած չէ, – կրկնում էի ես: – Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մահանում է:

31. Փողը երջանկություն չի բերում, բայց չափազանց հանգստացնող ազդեցություն ունի:

32. Ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, ամենաանտանելին՝ իդեալիստները: Սա տարօրինակ չե՞ք համարում:

33. Ոչ ոք չի կարող առավել օտար լինել, քան նա ում նախկինում սիրել ենք:

34. Եթե ​​կինն ուրիշին է պատկանում՝ նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան նա, ում կարելի է ստանալ՝ հին կանոն:

35. Սխալ է ենթադրել, որ բոլոր մարդիկ զգալու նույն ունակությունն ունեն:

36. Սերը չի հանդուրժում բացատրություններ: Նրան պետք են գործողություններ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»
Յուրահատուկ տղամարդ, ում չի կարելի բաց թողնել