fbpx

Միայնությունը կարող է վերցնել Ձեր կյանքը շատ ավելի արագ, քան գիրացումը: Եվ ահա թե ինչու

Թող միշտ Ձեր կողքին լինեն սիրելի մարդիկ․․․

Որքան մոտ եք նրանց, ում սիրում եք՝ այնքան առողջ կլինեք:

Միայնությունը հաճախ սեփական ընտրություն է: Երբեմն այն ազդարարում է էմոցիոնալ հասունության մասին՝ մարդը հասկանում է, որ ոչ ոք չի կարող լուծել իր խնդիրները:

Կարևորը շրջապատես քեզ ընկերների և ընտանիքի աջակցությամբ: Դա օգտակար կլինի Ձեր առողջությանը։

Ամերիկյան գիտնականները ապացուցել են, որ միայնությունը կարող է սպանել Ձեզ շատ ավելի արագ, քան գիրությունը:

Այդ տեսությունը ստուգելու համար փորձագետները ուսումնասիրել են 218 հետազոտություն մարդու առողջության վրա միայնության ազդեցության մասին: Պարզվել է, որ միայնությունը 50%-ով մեծացնում է մահվան հավանականությունը, իսկ գիրությունը՝ միայն 30%-ով:

Հետազոտության առաջատար հեղինակ և հոգեբանության պրոֆեսոր Ջուլիանա Հոլտ-Լուստադը նշում է, որ այլ մարդկանց հետ սոցիալական կապը մարդու ֆունդամենտալ պահանջմունքներից մեկն է:

Միայնակ մարդիկ ավելի հաճախ են քնի խանգարումներ և անոմալ իմունային ռեակցիաներ ունենում:

Հետազոտողները նաև ապացուցել են, որ միայնությունը ավելի շուտ կբերի կոգնիտիվ ֆունկցիաների թուլացման և Ալցգեյմերի հիվանդության ձեռքբերման, քան դեպրեսիայի:

Դա չի նշանակում կառչել յուրաքանչյուր մարդուց և հարաբերություններ կառուցել հանուն հարաբերությունների: Կարևորը՝ խուսափել սոցիալական  մեկուսացումից, շփում պահել ընկերների և ընտանիքի հետ: Որովհետև սերը, ընկերությունը և շփումները չափազանց կարևոր դեր են խաղում Ձեր առողջության մեջ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Միայնությունը կարող է վերցնել Ձեր կյանքը շատ ավելի արագ, քան գիրացումը: Եվ ահա թե ինչու
Google-ի 13 գաղտնի հնարավորություններ, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում