fbpx

10 բան որ պետք է անել, կրկին սեր գտնելու համար

Դուք գտնվում եք Ձեր սիրո փնտրտուքներո՞ւմ: Ահա թե ինչպես գտնել այն արագ և հավերժ:

Այն միակ մարդու որոնումները շատ երկար ժամանակ կարող են պահանջել: Բայց կան որոշ խորամանկություններ, որոնք անպայման պետք է իմանալ:

Դադարեք լացել: Թույլ տվեք Ձեզ դա անել վերջին անգամ, իսկ հետո այսուհետ դադարեք լացելը: Հավաքվեք, հիշեք, որ ամեն ինչ կորած չէ:

Մի վանեք մայրիկին և ընկերներին: Լսեք, թե ինչ են նրանք ասում, ուշադրություն դարձրեք նրանց, ում նրանք խորհուրդ են տալիս:

Սովորեք վայելել ինքներդ Ձեզ: Վերջապես ընդունեք ինքներդ Ձեզ: Դուք զարմանալի մարդ եք, դուք բազում փորձությունների միջով եք անցել և չեք կորցրել ապագայի հանդեպ հավատը: Մի վախեցեք միայնությունից։

Դադարեք ռոմանտիկ կոմեդիաներ դիտել: Ընդլայնեք Ձեր ռեպերտուարը: Դիտեք հեռուստաշոուներ, տարբեր տեսակի ֆիլմեր: Նույնիսկ երևակայական աշխարհում բազում տարբերակներ կան հարմարավետության սահմաններից դուրս գալու համար:

Գրանցվեք ծնոթությունների կայքերում: Ստեղծեք Ձեր հաշիվը և շփվեք նրանց հետ, ով Ձեզ հետաքրքիր է: Բայց զգույշ եղեք և ծայրահեղ վերաբերվեք մարդկանց:

Ավելի լավ ճանաչեք Ձեր ընկերներին: Սա լավ ժամանակաշրջան է, որպեսզի պարզեք, թե ովքեր են Ձեր իրական ընկերները: Մի վախեցեք բաց թողնել թունավոր մարդկանց: Շրջապատեք Ձեզ սիրով և աջակցությամբ:

Ծանոթացեք նոր մարդկանց հետ: Այցելեք երեկույթների, որքշոփերի, , ծանոթացեք նոր մարդկանց հետ: Տանը նստելով և բազմոցին չիպսեր ուտելով՝ սեր չեք հանդիպի:

Արեք որևէ նոր բան: Միացեք տրեքինգ-խմբերի կամ գրանցվեք ինչ-որ ակումբում, լեզուներ սովորեք: Զարգացեք, մի կանգնեք տեղում:

Եղեք բաց: Մի ամաչեք մարդկանց պատմել Ձեր, Ձեր կյանքի մասին: Այդպես դուք միանգամից կազատվեք նրանցից, ովքեր Ձեզ պետք չեն:

Բաց թողեք վախերը: Հատկապես միայնակ ծերանալու վախը: Ուղղակի գնացեք դեպի Ձեր երազանքը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
10 բան որ պետք է անել, կրկին սեր գտնելու համար
Եկատերինա Անդրեևան ցուցադրել է դեմքի համար «գաղտնի մարմնամարզություն» (տեսանյութ)