fbpx

Հրաշալի առակ սեփական ուժերի վրա վստահ լինելու մասին

Մի գործարար մինչև ականջները խրվել էր պարտքերի մեջ և այլևս ելք չէր տեսնում ստեղծված իրավիճակից: Նա պարտք էր վարկատուներին, իսկ առաքիչները ամեն օր պահանջում էին վճարել: Նա որոշում է դուրս գալ այգի, որպեսզի մի փոքր ցրվի: Սակայն մտքերը չէին դադարում պտտվել նրա գլխում: Տղամարդը գլուխը վերցրած ափերի մեջ մտովի փորձում էր վերլուծել և հասկանալ, թե ինչը կարող է դուրս բերել նրան այս իրավիճակից:

Հանկարծ նրա առջև հայտնվում է մի ծերունի:

– Ես տեսնում եմ, որ ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, – ասում է ծերունին, -չե՞ք կիսվի:

Գործարարը պատմում է նրան իր պրոբլեմների մասին:

Ծերունին լսում է նրան առանց ընդհատելու: Եվ երբ գործարարը վերջացնում է պատմել իր պատմությունը, ծերունին ասում է.

– Կարծում եմ ես կարող եմ օգնել:

Նա գործարարից հարցնում է անունը, չեկ դուրս գրում և դնում այն զարմանքից քար կտրած գործարարի ձեռքերի մեջ:

– Վերցրեք այս փողը: Ուղիղ մեկ տարի հետո մենք կհանդիպենք այս նույն վայրում և դուք կկարողանաք այն ինձ ետ վերադարձնել:

Չհասցրեց գործարարը ինչ-որ բան ասել, երբ ծերունին անհետացավ ամբոխի մեջ:

Գործարարը նայում է չեկին: Չեկի վրա գումարի տողում նշված էր «$500 000», իսկ ներքևում ստորագրված՝ «Ջոն Ռոքֆելլեր»: Ջոն Ռոքֆելլերը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

«Ես կկարողանամ վերջ դնել իմ բոլոր պրոբլեմներին մեկ ակնթարթում», – մտածում է գործարարը: Բայց դրա փոխարեն նա որոշում է չեկը պահել սեյֆում: Միայն այդ գումարի գոյության մասին միտքը նրան մեծ ուժ էր տալիս տարբերակներ մշակել բիզնեսի պահպանման համար:

Նորից ի հայտ եկած լավատեսությամբ նա կնքում է բազբաթիվ շահավետ գործարքներ և ընդլայնում վճարման ժամկետները: Մի քանի ամսվա ընթացքում նա փակում է բոլոր պարտքերը և նորից սկսում գումար աշխատել: Եվ մեկ տարի անց նա վերադառնում է այն նույն այգին, այն նույն չեկը ձեռքին:

Պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվում է: Տղամարդը արդեն պատրաստվում էր ետ վերադարձնել չեկը և պատմել իր հաջողությունների մասին, երբ հանկարծ վազելով մոտենում է բուժքույրը, բռնում ծերունու ձեռքից:

– Այնքան ուրախ եմ, որ վերջապես կարողացա բռնել նրան, – ասում է բուժքույրը, – հույսով եմ նա չի անհանգստացրել ձեզ: Նա հաճախ է փախչում տնից և մարդկանց պատմում իբր ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Գործարարը կանգնած էր ապշահար: Ուղիղ մեկ տարի նա բիզնես էր անում, գնելով և վաճառելով՝ լի վստահությամբ, որ յուրաքանչյուր պահին նրան օգնության կարող է հասնել այդ կես միլիոն դոլարը:

Եվ հանկարծ նա հասկանում է, որ այդ իրական կամ երևակայական փողերը չեն փոխել իր կյանքը: Այդ նրա նոր ինքնավստահությունն է տվել այն ուժը, որպեսզի հասնի այն ամենին, ինչ հիմա ունի:

Վերցրե՛ք նախաձեռնությունը ձեր ձեռքը: Որոշիչ պահին, սեփական ուժերի հանդեպ վստահությունը կարող է որոշիչ դեր խաղալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Հրաշալի առակ սեփական ուժերի վրա վստահ լինելու մասին
Պարզ արարքներ, որոնք երջանկություն կբերեն ձեր կյանք