Հավանաբար տեղյակ եք, որ կան որոշակի իրեր, որոնք կարող են հաջողություն բերել: Աստղաբանները կազմել են բավական պարզ իրերի ցուցակ, որը պետք է ունենա իր մոտ յուրաքանչյուր Կենդանակերպի նշան:
Խոյ
Եթե դուք ցանկանում եք լինել պաշտպանված և գրավեք հաջողություն՝ Ձեզ հետ կրեք որևէ մեկի լուսանկարը, ով սիրում է Ձեզ և անընդհատ մտածում Ձեր մասին:
Ցուլ
Դուք Ձեզ հետ միշտ պետք է մատիտ ունենաք: Ինչո՞ւ: Որովհետև դուք միշտ պետք է գրանցեք Ձեր բոլոր հիանալի մտքերը:
Երկվորյակներ
Երջանիկ մետաղադրամ դրեք Ձեր դրամապանակի մեջ: Դա Ձեզ համար կգրավի փող և հաջողություն:
Խեցգետին
Ձեզ անպայման հարկավոր է տեսախցիկ: Լավ է, որ այն այժմ կա յուրաքանչյուր սմարթֆոնի մեջ:
Առյուծ
Նույնիսկ եթե դա տարօրինակ է հնչում՝ Ձեր երջանիկ իրը պտտուտակահանն է:
Կույս
Դուք միշտ պետք է կրեք ուժեղ էմոցիոնալ արժեք ունեցող շղթա կամ մատանի:
Կշեռք
Ունեցեք Ձեզ հետ արոմաթերապիայի մինի-յուղ: Ամեն անգամ քսեք դաստակներին, երբ հայտնվում եք փակուղու առաջ:
Կարիճ
Դուք պետք է ունենաք փետուր: Դա Ձեզ հաջողություն է բերում:
Աղեղնավոր
Ձեր երջանիկ տարրը՝ շարֆն է, բայց ոչ ուղղակի շարֆ, այլ թանկագին մարդուց նվեր ստացած շարֆ:
Այծեղջյուր
Ձեր ուժը՝ ինֆորմացիան և դեդլայնն է: Օրագիր, ժամացույց և հեռախոս՝ Ձեր հավատարիմ օգնականներն են:
Ջրհոս
Եթե նույնիսկ չեք ծխում՝ Ձեզ մոտ ունեցեք կրակայրիչ:
Ձկներ
Դուք Ձեզ մոտ միշտ պետք է ունենաք երջանիկ քար, դա կարող է լինել նույնիսկ փոքրիկ խճաքար, որը գտել եք փողոցում: