fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Չինական առակ. Աղավնին և բուն

Չինական առակ. Աղավնին և բուն

Աղավնին ճանապարհին մի բու է տեսնում և հարցնում.

– Այդ որտեղի՞ց ես գալիս, բու:

Բուն պատասխանում է.

– Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ դեպի արևմուտք:

Այսպես պատասխանելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:

Աղավնին նորից է հարցնում.

– Ինչու՞ ես թողել հայրենի տունդ և թռչում օտար երկրներ:

– Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզվելի ձայն ունեմ:

Եվ բուն ճչում է նորից:

– Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:

– Ինչպե՞ս թե իզուր,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:

– Ախր, բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, այն ժամանակ մինչև վերջ ապրիր քո սեփական տան մեջ:

կարդացեք նաև

Կենդանակերպի 4 նշան, որոնք շատ դժվար են տանում բաժանումը

Ոչ բոլոր մարդիկ կարող են բաժանվել առանց արցունքների և հիստերիկաների: Ամենից հաճախ հարաբերությունների խզումը շատ ցավոտ է, ինչը շատ բացասական ազդեցություն է ունենում նախկին...

ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել այս ընդհանուր գիտելիքներին վերաբերող թեստի թեկուզ 6 հարցին: Կկարողանա՞ք

Եթե դուք փնտրում էիք օգտակար ինչով զբաղվել հենց հիմա՝ ուրեմն եկել եք ճիշտ հասցեով: Տարբեր ոլորտներին վերաբերող մեր այս շատ հետաքրքիր թեստը կօգնի Ձեզ...

15 տարօրինակ փաստ ԴՆԹ-ի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք

Զարմանալի է: Բայց այդպես է: Այն իր մեջ կրում է գենետիկ ցուցումներ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի զարգացման և գործունեության մասին, գրում է Stars Insider-ը: ԴՆԹ-ն մարդու մարմնի...

Ընդհանուր գիտելիքների շատ բարդ ինտելեկտուալ ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ, որը շատ քչերն են կարողանում հաղթահարել

Ներկայացնում ենք մեր հերթական ինտելեկտուալ թեստ-վիկտորինան: Այս անգամ թեստի հարցերը բավական բարդ են և ոչ բոլորին է հաջողվում պատասխանել դրանց: Իսկ Ձեզ կհաջողվի՞: Վերջում չմոռանաք...

Հոգևոր կապ՝ ինչպես ճանաչել մարդուն, ով նախատեսված է ձեզ համար ճակատագրով

Նվիրվածություն ամբողջ կյանքում... Հոգևոր կապը շատ ավելին է տարածվում, քան սիրային հարաբերությունները: Մեզ հարազատ հոգի կարող է լինել եղբայրը, քեռին, զարմիկը, ընկերը, ով պատահի: Ցանկացած անձի...