fbpx

Հարաբերությունների 2 կանոն, որոնք ձեր կյանքն ընդմիշտ կփոխեն

Հայտնի է, որ կին և տղամարդ հարաբերությունները իրականում այդքան էլ պարզ և հեշտ հարաբերություններ չեն։ Այդ հարաբերությունը իսկապես երջանիկ դարձնելու համար պահանջվում է երկկողմանի ջանք և ցանկություն։

Ահա, ներկայացնում ենք հարաբերությունների 2 կանոն, որոնց հետևելով՝ Ձեր կյանքն ընդմիշտ կփոխվի։

Առաջին կանոն

Հարաբերությունները պետք է թեթև լինեն: Թեթև պետք է լինեն ի սկզբանե: Առաջին իսկ րոպեներից: Մարդն անմիջապես իրեն այնպես է զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի շատ է համապատասխանում, քան նա, ում շուրջը պիտի տարիներով պտտվես: Տղան, որի հետ ծանոթանալուց 15 րոպե հետո պատրաստ ես առանձնանալ առևտրի կենտրոնի զուգարանում, քեզ համար ավելի լավն է, քան նա, ում 7 տարի անպատասխան նամակներ ես գրել: Աղջիկը, որը քո հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսևորում ավելի լավն է անառիկ գեղեցկուհուց, որին պետք է Բահամներ տանես: Պարզ է, նշանակում է՝ լավ է: Բարդ է, նշանակում է՝ վատ է: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի: Ընդհանրապես հարաբերություններում ոչ մի բան չպետք է ապացուցես քո հաշվին:

Կարիք չկա որևէ մեկին հասնելու, որևէ մեկին հարմարվելու և որևէ մեկի ետևից վազելու: Դա մեկ անգամ անելով՝ կանես ամեն անգամ, իսկ ի պատասխան կտեսնես միայն քմահաճ դժգոհ դեմք: Եթե անմիջապես սխալ է ստացվել, կայծ չի բռնկվել, չի կպել՝ կատվի պոչից մի՛ քաշեք: Նշանակում է ձերը չէ: Բարդ հարաբերությունները միայն նրանց են համապատասխանում, ովքեր ձանձրանում են և ազատ ժամանակ շատ ունեն: Այդ տառապանքը փչացնում է մնացած բոլորի միայն նյարդերը: Չարժե բարդ հարաբերությունների մեջ թավալվել: Այն հարաբերությունները, որոնց դեպքում միակ բանը, որ անում եք՝ ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք ձեզ բարդ հարաբերությունների մեջ ներքաշվել:

Երկրորդ կանոն

Այս կանոնը երկրորդն է, բայց պակաս կարևոր չէ: Հարաբերությունները պետք է ուրախություն պարգևեն: Այս պնդումը ևս ապացուցման կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգևել, այլ միայն նողկանք են հարուցում, այդ երևույթն արմատից կտրեք: Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին և ափսեներ կոտրելուն: Դադարեցրեք երկար խոսակցությունները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք: Հենց հարաբերություններից ուրախությունը մի փոքր պակասում է, դրանք անօգուտ են դառնում: Թվում է՝ ավելի պարզ բան չկա:

Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը տարիներ շարունակ ծամծմում են իրենց վիրավորանքները: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անիմաստ պարզաբանումներով: Կարիք չկա դա անել: Հենց գիտակցում եք, որ ձեր բառերը ուրախությունն են խլում՝ փակեք բերանը: Պարզաբանում է սկսվում՝ հեռացեք: Մարդը ցանկանում է միայն մեղադրել և հանդիմանել՝ թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանեն: Հեռացե՛ք: Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «որովհետև բոլորն են այդպես ապրում», «սովորույթի համաձայն», «որովհետև առանց նրա ավելի վատ կլինի»՝ կարելի է ուղղակի աղբամանը նետել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Հարաբերությունների 2 կանոն, որոնք ձեր կյանքն ընդմիշտ կփոխեն
Ո՞րն է տղամարդու երջանկության գաղտնիքը: Ալ Պաչինոյի մեջբերումները մտածող մարդկանց համար