fbpx

Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ

– Հիսուս Ծնավ Եվ Հայտնեցավ:
– Մեզի, Ձեզի Մեծ ավետիս

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Բոլոր եկեղեցիներում  ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են մոմեր:

Այս երեկո մարդիկ եկեղեցուց վառված մոմեր և ճրագներ են տանում իրենց տուն: Դրանք խորհրդանշում են Աստվածային լույսը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:

Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17:00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը և Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և շարունակում հունվարի 6-ին:

 Հ.Գ. Այ հիմա լիարժեք իրավունքով կարող ենք ասել. «Շնորհավո՛ր Սուրբ Ծննունդ և Ամանոր»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ
5 նշան, որ տիեզերքը փորձում է ձեզ ինչ-որ բան ասել