fbpx

Դեյեների՞ս, թե՞ Ջոն Սնոու։ «Գահակալության խաղերի» ո՞ր հերոսին եք ավելի շատ նման ըստ Կենդանակերպի նշանի

«Գահակալության խաղերը» կամ ինչպես շատ հաճախ թարգմանում են՝ «Գահերի խաղերը» համարձակ կարելի է անվանել կուլտային սերիալ։ Չէ՞ որ արդեն 8 տարի այն գերազանցում է սեփական ռեկորդները, ամեն սեզոնին գրավելով ավելի ու ավելի շատ հանդիսատես։ Հերոսները այնքան են սիրվել, որ դժվար է զսպել արցունքները, երբ նրանք բախվում են անձնական դրամատիկ ավարտին։ Իսկ քանի դեռ մեկնարկել է վերջին սեզոնը՝ առաջարկում ենք իմանալ, թե սերիալի ո՞ր հերոսին եք ավելի շատ նման, հիմնվելով Ձեր Կենդանակերպի նշանի վրա։

Խոյ – Սանսա Սթարկ

Այս նշանի ներկայացուցիչները շատ կամակոր են և նպատակասլաց։ Նրանք տեսնում են միայն նպատակը, բայց ոչ խոչընդոտները։ Հենց դա է մեզ անխոջ կերպով ցուցադրում Սանսա Սթարկը արդեն 8 սեզոնի ընթացքում՝ նպատակի ճանապարհին անընդհատ առաջընթաց և զարգացում։

Ցուլ – Դեյեներիս Տարգարիան

Իրականում այս նշանի ներկայացուցիչները դեմ չեն նստել տանը և իրենց շուրջը ստեղծել հարմարավետություն, սակայն կյանքը անընդհատ նրանց փորձություններ է ուղղարկում, որոնք դրանից հետո այնքան են հետաքրքրում և գրավում, որ Ցլերին մնում է միայն նետվել մարտի մեջ արկածների հետ մեկտեղ։

Երկվորյակներ – Տիրիոն Լանիսթեր

Մարդիկ հաճախ հեշտությամբ են լեզու գտնում Երկվորյակների հետ, քանի որ վերջիններս օժտված են բնատուր հմայքով և հրաշալի հումորի զգացումով։ Հենց այս որակներն են օգնում նրանց «փաղաքշել» հասարակությանը, գրավելով նրան իր կողմը։ Թվում է Տիրիոնի գաղտնիքը բացահայտված է։

Խեցգետին – Բրիեննա Տարտ

Այս նշանի ներկայացուցիչները անսահման սիրում են իրենց ընտանիքը, իսկ պատվի և ազնվականության պարտքը՝ նրանց երկու անփոխարինելի որակներն են։ Խեցգետինները հաճախ պատրաստ են զոհել իրենք իրենց՝ հանուն մտերիմի երջանկության։ Եվ որքան շատ է դա հիշեցնում խիզախ Բրիեննային։

Առյուծ – Սերսեյա Լանիսթեր

Սիրեք ինձ, երկպագեք ինձ, գովերգեք ինձ՝ առյուծների և Սերսեյա Լանիսթերի կարգախոսն է։ Առյուծները իսկական մանիպուլյատորներ են, որոնք կարողանում են ուշադրություն գրավել, բայց նաև խելագարության հասցնել սեփական քմահաճույքներով։

Կույս – Մարգերի Տիրել

Իմաստությունը՝ Կույսի գլխավոր որակն է և իհարկե նաև հրաշալի թագուհի Մարգերիի որակը, ով ամեն անգամ ցուցադրում էր իր անկրկնելի մարտավարությունը։ Կույսերը բարի են և քնքուշ ներքուստ, բայց արտաքնապես կարողանում են լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում են նրան տեսնել։

Կշեռք – Ջոն Սնոու

Այս նշանի ներկայացուցիչները շատ խոցելի են և բարի, նրանք հաճախ կասկածներ և անորոշության տանջանքներ են ապրում։ Հիշեցնո՞ւմ է Ջոն Սնոուին։ Կարևորը, որպեսզի կողքին լինի հավատարիմ խորհրդական։

Կարիճ – Քխալ Դրոգո

Եթե կա մեկy, ում ամենաշատն է գրավում ուժն ու կիրքը՝ դա Կարիճն է։ Այս մարդիկ հազվադեպ են իրենց թուլությունները ցուցադրում հասարակությանը, միայն ամենամտերիմները և հարազատները կարող են ճանաչել Կարիճին այնպիսին, ինչպիսն է նա հոգու խորքում։ Դրոգոն հենց դա էլ ցուցադրում էր մեզ Քխալիսիի կողքին։

Աղեղնավոր – Ջորախ Մորմոնտ

Աղեղնավորները՝ հուսահատ ճանապարհորներ են, որոնք հեշտությամբ հարմարվում են ամեն տեղ, ուր հայտնվում են։ Նրանք էներգիայով լեցուն են և ակտիվ, ինչը ճանապարհ է հարթում նրանց առաջ դեպի արկածներ։ Ջորախ Մորմոնտը հաստատ չէր բողոքի այդ ամենի պակասից։

Այծեղջյուր – Պետիր Բեյլիշ

Կարգապահություն, պատասխանատվություն, դիվանագիտություն՝ Այծեղջյուրների գլխավոր առանձնահատուկ հատկանիշներն են։ Նրանք միշտ գիտեն, թե ինչպես ճիշտ և կառուցողական կառուցեն երկխոսությունը, որպեսզի հաղթող դուրս գան։ Լորդ Բեյլիշը դրա վարպետն է։

Ջրհոս – Բրոնն

Ջրհոսները՝ մարտավարության, մտածվածության և խորամանկ մանիպուլյացիաների վարպետներ են։ Այս հատկանիշները օգնում են նրանց ամենուր շահեկան դիրքում հայտնվել և ստանալ ցանկալին։ Մի՞թե դա չէ մեզ ցուցադրում Բրոննը։

Ձկներ – Մելիսանդրա

Զգայուն, խորհրդավոր, լռակյաց՝ այս ամենը Ձկների մասին է։ Ոչ ոք մինչև վերջ չգիտի, թե ինչ կա Ձկների հոգում, բայց իրենք՝ Ձկները շատ լավ են հասկանում, թե որն է իրենց գլխավոր նպատակը։ Լեդի Մելիսանդրան հենց դա էլ մեզ ցուցադրում էր։

Իսկ ո՞վ բաժին հասավ Ձեզ։ Համաձա՞յն եք այդպիսի նմանության հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դեյեների՞ս, թե՞ Ջոն Սնոու։ «Գահակալության խաղերի» ո՞ր հերոսին եք ավելի շատ նման ըստ Կենդանակերպի նշանի
ԷՐՈՒԴԻՑԻԱՅԻ ԹԵՍՏ. Դուք միջուկային ինտելեկտի տեր եք, եթե ճիշտ պատասխանեք այս 10 դժվարին հարցերին