fbpx

Պարզ գործողություններ, որոնք Ձեզ ավելի առողջ կդարձնեն

Գեղեցիկ և առողջ մաշկը խնամված աղջկա առաջին և գլխավոր ցուցիչներից է: Եվ թերությունների հետ օգտագործվում են դիմահարդարման մեծ թվով պարագաներ` կրեմներ, լոսյոններ, սկրաբներ: Սակայն դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս: Ի՞նչը կարող է պատճառ լինել:

Ներկայացնում ենք մի քանի պարզ, սակայն գործող կանոններ, որոնք մշտապես կօգնեն լավ տեսք ունենալ:

Հեռախոսի էկրանը մաքրեք հատուկ անձեռոցիկներով

Ապացուցված է, որ  հեռախոսի վրա մեծ թվով բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա: Որպեսզի այս բակտերիաները ձեր դեմքին չանցնեն, մաքրեք  այն հատուկ անձեռոցիկներով:

Պարբերաբար մաքրեք դիմահարդարման համար նախատեսված վրձինները

Դիմահարդարման համար նախատեսված վրձինները կարող են դառնալ բորբոքումների պատճառ: Որպեսզի խուսափեք  դրանից, անհրաժեշտ է  պարբերաբար լվանալ դրանք: Դրա համար բավական են նաև թաց անձեռոցիկները:

Մի չարաշահեք սկրաբները

Սկրաբները մաշկն ավելի հարթ և թարմ է դարձնում,  սակայն դրա չարաշահումը կարող է խնդիրների պատճառ դառնալ: Դեմքին կրեմ քսեք լողավազան այցելելուց առաջ և հետո

Լողավազան այցելելուց առաջ և հետո դեմքին կրեմ քսեք

Որպեսզի քլորի ազդեցությունը չեզոքացնեք, ապա կրեմ քսեք լողավազան այցելելուց առաջ և հետո:

Լոգանք ընդունեք սպորտով զբաղվելուց անմիջապես հետո

Իհարկե մարզասրահներում լոգանքի համար նախատեսված  վայրերն ամենահարմարը չեն, սակայն սպորտով զբաղվելուց հետո լոգանք ընդունելը պարտադիր է:

Ուշադիր եղեք, թե ինչ ազդանշան է տալիս ձեր օրգանիզմը

Մաշկի  չորությունը,  բծերը դրանք ազդանշաններ են,  որոնց առկայության դեպքում  պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հրաժարվեք  չափազանց տաք ջրից

Չափազանց տաք ջուրը քայքայում  է մաշկի պաշտպանիչ շերտը: Հիշեք  այդ և հրաժարվեք չափազանց տաք ջրից:

Բավարար քանակի ջուր խմեք

Որպեսզի հիշեք  շատ ջուր խմելու մասին,  բաժակով ջուրը դրեք հեռախոսի վրա. ամեն անգամ հեռախոսը վերցնելուց, կհիշեք նաև ջուր խմելու մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Պարզ գործողություններ, որոնք Ձեզ ավելի առողջ կդարձնեն
Հիշողության բարելավման մի քանի պարզ կանոն