fbpx

Երեկոյան 13 վնասակար սովորություններ, որոնք խախտում են ձեր գիշերային քունը

Պատահե՞լ է, որ երկար ժամանակ չեք կարողացել քնել։ Ամենայն հավանականությամբ դա ունի իր տրամաբանական բացատրությունը։ Ընդորում դրանք կարող են բազմաթիվ լինել՝ քնելուց առաջ համակարգչով տարվածությունից մինչև հանգստյան օրերին քնի չարաշահումը։ Եկեք մանրամասն տեսնեք ուրիշ ի՞նչ սովորություններ կարող են քնի խանգարման պատճառ դառնալ։

1. Քնի «աննորմալ գրաֆիկ»

Մարդու մարմինը չափազանց շատ է սիրում ապրել ըստ ռեժիմի։ Այդ պատճառով, եթե երեկ քնել եք գիշերը ժամը մեկին՝ ամենայն հավանականությամբ, այսօր քնել երեկոյան ժամը տասին չեք կարողանա, որովհետև ձեր ուղեղն ուղղակիորեն կհրաժարվի անջատվել։ Փորձեք որոշ ժամանակ հետևել քնի ռեժիմին։

2. Հեղուկների չարաշահում

Եթե դուք սիրում եք քնից առաջ անընդհատ ինչ-որ բան խմել (ջուր, հյութ, թեյ), ապա ամենայն հավանականությամբ քնի պրոբլեմը կայանում է հենց դրանում։ Լցված միզապարկը ոչ միայն դժվարություն է առաջացնում քնելու համար, այլ նաև գիշերվա կեսին կստիպի ամենաքիչը մեկ անգամ արթնանալ և վազել զուգարան։ Դադարեցրեք հեղուկների ընդունումը քնելուց 1-2 ժամ առաջ։

3. Համակարգիչ

Համակարգիչը ակտիվացնում է ուղեղի գործունեությունը։ Բացի դրանից, լույսը, որ անդրադառնում է համակարգչից, չի թողնում ձեզ թուլանալ։ Ձեռք բերեք սովորություն հրաժարվել գաջեթների օգտագործումից քնելուց ամենաքիչը 30 րոպե առաջ և կնկատեք, որ սկսել եք ավելի հեշտ քնել։

4. Ընթերցանություն

Քնելուց առաջ ընթերցանությունը նույնպես ակտիվացնում է ուղեղի գործունեությունը։ Փորձեք մի կողմ թողնել գիրքը քնելուց ամենաքիչը 30 րոպե առաջ։

5. Ժամացույցի վառ լույսը

Զարթուցիչի վառ էկրանը գործում է նույնկերպ, ինչ համակարգչի էկրանը։ Որքան մութ է սենյակում, այնքան ավելի հեշտ է քնելը։

6. Անհարմար ներքնակ

Լավ ներքնակը՝ առողջ քնի գրավականն է։ Այն նպաստում է մարմնի թուլացմանը և տրամադրում է ամբողջական ռելակսացիային և ուժերի վերականգնմանը։

7. Քնելուց առաջ սննդի ընդունում

Եթե քնում եք լի ստոմոքսով, ձեր օրգանիզմի համար ժամանակ չի մնում կերակուրը մարսելու համար։ Վերջին սնունդի ընդունումը խորհուրդ է տրվում քնելուց ամենաքիչը 2 ժամ առաջ։

8. Ուշ ֆիզիկական վարժություններ

Վազորդի էյֆորիան՝ միֆ չէ։ Ֆիզիկական վարժություններից ստացած էներգիան, շրջապտույտի մեջ է գտնվում մարդու մեջ մի քանի ժամ և դժվարեցնում է քնելու պրոցեսը։ Փորձեք դադարեցնել մարզումները քնելուց ամենաքիչը 3 ժամ առաջ։

9. Սառը ոտնաթաթեր

Այո, ամեն ինչ ճիշտ է, սառը ոտնաթաթերը նույնպես կարող են խոչընդոտ հանդիսանալ քնելու համար։ Հագեք տաք գուլպաներ և կտեսնեք, որ քունը ավելի շուտ վրա կհասնի։

10. Քուն ազդարարող սովորությունների բացակայությունը

Շատ հաճախ, երեկոյան «ծիսակատարությունները»՝ ըստ էության ազդակ են օրգանիզմին, որ քնելու ժամանակն է։ Մի անտեսեք երեկոյան լոգարան այցը, որն իր մեջ ներառում է լվացվելը, ատամների մաքրումը և ցնցուղը։ Երեկոյան նմանօրինակ գործերը ազդակ են օրգանիզմին, որ շուտով պետք է քնել։

11. Երեկոյան սուրճ

Նույնիսկ ամենափոքր բաժակով սուրճի կոֆեինը բավարար է ամենաքիչը 4 ժամ արթուն մնալու համար։ Բացառեք սուրճը ձեր գիշերային մենյուից։ Եթե չեք կարողանում, այդ դեպքում օգտագործեք առանց կոֆեինի սուրճ։

12. Ոչխարիկներ

Եթե դուք արդեն քանի ժամ հաշվում եք այդ խեղճ ոչխարիկներին՝ թարգեք այդ զբաղմունքը։ Դրա փոխարեն զբաղվեք թուլացնող որևէ բանով, որպեսզի հանգստացնեք ուղեղը։

13. Քնի դիրք

Պատահե՞լ է ձեզ մոտ, որ արթնանալուց հետո կարծես ցավեն ձեր բոլոր մկանները, հատկապես մեջքի և պարանոցի։ Հավանաբար քնել եք ոչ ճիշտ դիրքով։ Քնի համար ամենահաջող դիրքը կողքի կամ մեջքի վրա է։ Փորի վրա՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս քնել, այդպես լարվում են պարանոցի մկանները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.67 из 5 )
MediaMag
Երեկոյան 13 վնասակար սովորություններ, որոնք խախտում են ձեր գիշերային քունը
ԹԵՍՏ. Մտածելակերպի 3 տեսակներից որո՞վ եք օժտված