fbpx

Երբ գնացքը մտավ թունել, տղան որոշեց համբուրել անծանոթուհուն: Ահա թե ինչով այդ ամենը ավարտվեց

Արչին և իր ղեկավարը գնում էին գործուղման՝ շատ կարևոր բանակցությունների:

Նրանց բաժին հասավ երկու տեղ, երիտասարդ մի աղջկա և իր տատիկի դիմաց: Որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Արչին և աղջիկը հավանել են մեկմեկու: Նրանք փոխանակվում էին հետաքրքրական հայացքներով և ակնհայտ ֆլիրտով էին զբաղված:

f07848aec8d5ae9007d97529fcf1bfab

Երբ գնացքը մտավ թունել և վագոնում բոլորովին մութ էր, այնտեղ գտնվողները լսեցին համբույրի ձայն և դրան հաջորդող ապտակի ձայն: Երբ գնացքը դուրս եկավ թունելից, չորսն էլ նստած էին լուռ և մտահոգ:

Տատիկը մտածում էր. «Երիտասարդի կողմից հանդգնություն էր համբուրել իմ թոռնիկին, բայց ես ուրախ եմ, որ թոռնիկս նրան ապտակեց»:

«Չէի մտածում, որ Արչին այդքան խիզախություն կունենա աղջկան համբուրելու համար: Իհարկե հաճելի չէր, որ աղջիկը վրիպեց և ինձ ապտակեց, այլ ոչ թե նրան», – մտածում էր ղեկավարը:

Աղջիկը մտածում էր. «Ես ուրախ եմ, որ նա ինձ համբուրեց, բայց ափսոս, որ տատիկը նրան ապտակեց»:

Այդ ժամանակ Արչին նստած էր գոհ ժպիտը դեմքին: «Կյանքը հիասքանչ է, – մտածում էր նա: – Ոչ այդքան հաճախ է տղային հնարավորություն ստեղծվում համբուրել գեղեցիկ աղջկա և միաժամանակ ապտակել ղեկավարին»:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երբ գնացքը մտավ թունել, տղան որոշեց համբուրել անծանոթուհուն: Ահա թե ինչով այդ ամենը ավարտվեց
Մենք պետք է սովորենք դիմավորել Աստծուն