fbpx

Կենդանակերպի ԹՈՓ-5 նշան, որոնք բոլորից արագն են սիրահարվում

Որքա՞ն վաղուց եք սիրահարված եղել։ Անցած ամի՞ս, թե՞ մի քանի տարի առաջ։ Աստղաբանների կարծիքով «գլխով դեպի անդունդը գցվելու» հակումը ուղիղ կախված է Կենդանակերպի նշանից։ Որոշ մարդիկ տարիներով ուսումնասիրում են պոտենցիալ զուգընկերոջը, իսկ մյուսները պրակտիկորեն միանգամից բռնկվում են։

Ահա ԹՈՓ-5 ամենասիրահարկոտ Կենդանակերպի նշանները։ Իսկ դուք նրանց մեջ կա՞ք։

5-րդ տեղ. Ձկներ

Ցավոք, իրենց ստեղծագործ բնույթի շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները հակված են սիրահարվել առաջին հայացքից, իսկ հետո նոր միայն սկսում են ուսումնասիրել իրենց ընտրյալին։ Հերթական անգամ համոզվելով, որ նա կրկին այն չէ, Ձկներն առանց մտածելու՝ գլխով ընկղմվում են նոր սիրո մեջ։

4-րդ տեղ. Կշեռք

Հովանավոր Վեներան բառացիորեն ստիպում է այս նշանին անընդհատ սիրահարվել։ Լավ նորություն՝ դա կարող է լինել միևնույն զուգընկերը։ Հերթական անգամ սիրահարվելով, Կշեռքներն այդ զգացումը սկսում են ապրել նորովի։ Այս ռոմանտիկները սիրո մասին գիտեն շատ ավելին, քան ձեզ կարող է թվալ։ Իհարկե Կշեռքները շատ արագ էլ կարող են այլևս չսիրել։

3-րդ տեղ. Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչների մոտ սիրահարվածությունը մի փոքր այլ տեսք ունի։ Երկվորյակներն այն աստիճանի սիրահարկոտ մարդիկ են, որ պատրաստ են վառ էմոցիաներ նվիրել բոլորին, ով իրենց մի փոքր հետաքրքրում է։ Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ այս նշանի մարդիկ հակված են դավաճանության։ Հենց Երկվորյակները գտնում են իրենց իրական սիրուն, նրանք անմիջապես դադարում են տրվել գայթակղությանը։

2-րդ տեղ․ Խոյ

Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ կրքոտ են և դրա հետ մեկտեղ՝ ռոմանտիկ: Այս «պայթյունավտանգ» խառնուրդը ստիպում է նրանց կրկին և կրկին սիրահարվել, ընդորում, ամեն անգամ, ինչպես առաջին անգամ: Սիրահարվածության հերթականությունը ունակ է կանգնեցնել միայն սպիտակ ձիով իսկական արքայադուստրը կամ արքայազնը:

1-ին տեղ․ Խեցգետին

Աստղաբանների կարծիքով, ամենասիրահարկոտները՝ հենց այս նշանի տակ ծնված մարդիկ են: Մի՞թե այս նուրբ, հուզական և փափկասիրտ մարդիկ կարող են ապրել գեթ մեկ օր առանց սիրո: Իհարկե, եթե Խեցգետնի սիրահարվածությունը փոխվում է սիրո, ապա հարաբերություններում առավել հավատարիմ և ազնիվ մարդ դուք չեք կարող գտնել: Այս նշանի մարդիկ ծայրահեղ ծանր են տանում բաժանումը, քանի որ շատ են կապվում զուգընկերոջ հետ:

Իսկ ուրիշ ո՞ր Կենդանակերպի նշանին եք դուք համարում սիրահարկոտ: Կիսվեք Ձեր փորձով մեկնաբանություններում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Կենդանակերպի ԹՈՓ-5 նշան, որոնք բոլորից արագն են սիրահարվում
6 երեխաների մայրիկը ստեղծում է իր փոքրիկների անկրկնելի լուսանկարներ (13 ֆոտո)