fbpx

Ամանորյա կարճ առակ լամպերի մասին

Ամանորից առաջ, մենք փորձում ենք հայացք նետել և վերլուծել անցած տարին՝ պլյուսներն ու մինուսները։ Շատ հաճախ շատերս սկսում ենք բողոքել, որ ինչ-որ բան այնպես չի գնացել, ինչպես մենք կցանկանայինք։ Մենք ենթագիտակցորեն մտածում ենք, որ բողոքներով կօգնենք իրավիճակին։ Բայց դա այդպես չէ։

Այս առակում մենք կպատմենք այն մասին, թե որքան կարևոր է չափսոսալը՝ անցածին ափսոսանքով չնայելը։

***

Ամանորին, կինն ու ամուսինը գնահատում էին ավարտվող տարին։ Ռեստորանում, ամուսինը սկսեց բողոքել, որ ճիշտ ճանապարհով չի գնացել, պետք է բոլորովին այլ ճանապարհ ընտրեր։

Կինը ուշադիր նայում էր տոնածառին, որը զարդարում էր ռեստորանը։ Ամուսինը մտածում է, որ կինն այլևս հետաքրքրված չէ զրույցով և փոխում է խոսակցության թեման.

– Գեղեցիկ են տոնածառի լամպերը, այնպես չէ՞, – ասաց նա։

– Այո, իրոք գեղեցիկ են, – ասաց կինը։ – Բայց եթե դու մի փոքր ավելի ուշադիր նայես, ապա կտեսնես, որ այս բազում գեղեցիկ վառվող լամպերի մեջ կա մեկը, որն այրվել է և չի լուսավորում։ Ինձ թվում է, որ փոխարեն անցած տարուն նայես բազում լամպերի տեսակետից, որոնք լուսավոր են ու պայծառ, դու կենտրոնանում ես միակ այրված լամպի վրա, որը լույս չի արձակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամանորյա կարճ առակ լամպերի մասին
ԹԵՍՏ. Որքա՞ն առանձնահատուկ է Ձեր անձի տեսակը