fbpx

5 Կենդանակերպի նշան, որոնց շատ դժվար է հասկանալ

Ինչո՞ւ են նրանք անում այն, ինչ անում են: Երբեմն մենք բոլորովին չենք կարողանում հասկանալ մարդկանց, որոնց, թվում է թե, շատ լավ ենք ճանաչում: Նույն կերպ ոչ այդքան հարմարավետ են իրենց զգում նաև նրանք, քանի որ իրենց գործողությունները կամ խոսքերը երբեմն ճիշտ չեն ընկալվում: Հավատացեք, այս մարդիկ ուրիշներից ոչ լավն են և ոչ էլ վատը: Նրանք կարող են լինել ավելի գաղտնապահ, զգույշ և ամաչկոտ, բայց ինչ-որ պատճառով նրանց իրոք շատ դժվար է հասկանալ:

1. Երկվորյակ

Ինչով են ուղորդվում Երկվորյակները՝ հանելուկ է, բայց նրանց վարքը գոնե կարելի է արդարացնել նրանց անձի իրականությամբ: Երկվորյակները կարող են լինել քաոսային, ցատկելով մտքից միտք և շատ հաճախ փոփոխելով տրամադրությունը և նրանց կարող է դժվար լինել հավասար ոտք գցել բոլորի հետ: Նրանք շատ խելացի են և անընդհատ անհանգստանում են մարդկանց հետ որակական (նաև քանակական) շփումների առումով: Երկվորյակները չեն սիրում ձանձրանալ, և դա բացասաբար է ազդում նրանց գործողությունների վրա, քանի որ նրանց կարող է պակասել նպատակասլացությունն ու հետևողականությունը: Դժվար է հասկանալ, թե ինչ սպասել այս նշանից հաջորդ րոպեին:

2. Խեցգետին

Խեցգետինը հայտնի է տրամադրության անընդհատ անկումներով, այդիսկ պատճառով դժվար է հասկանալ, թե ինչի համար է նա այդքան տխրել, կամ հակառակը՝ ուրախացել: Ընտանիքը, տան անդամներն ու ընկերները՝ Խեցգետնի համար ապրելու իմաստն են, և հենց այդ պատճառով էլ անձնական կյանքը կարող է հիմնական պատճառը լինել նրա տրամադրության կտրուկ անկումների և վերելքների: Բացի դրանից, ինչպես հայտնի է՝ Խեցգետինը հեշտ չի հաղթահարում այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ անցյալում և չափազանց շատ է կենտրոնանում վաղուց անցած իրադարձությունների վրա: Խեցգետնին հասկանալուն բանալին այն է, որ պետք է գիտակցել այն, որ այս նշանն ամեն ինչ ասում և անում է՝ բացառապես հիմնված էմոցիաների վրա:

3. Կարիճ

Հիմնական պատճառը, ըստ որի դուք չեք կարող հասկանալ Կարիճին՝ դա այն հասարակ փաստն է, որ նա ինքը դա չի ուզում: Նա հակված է լինել գաղտնապահ, նյարդային և մանիպուլյատիվ: կարիճները, պետք է ասել, որ խոստովանում են, որ կարող են լինել կպչուն և վրեժխնդիր, բայց մյուս կողմից՝ ոչ ոք ավելի ուժեղ չի պայքարի Ձեզ համար, քան այս նշանի մարդիկ: Ամենահետաքրքիրն այն է, որ Կարիճն իրեն հարմարավետ է զգում կոնֆլիկտային իրավիճակներում, իսկ հետո կատաղի պայքարում է այն բանի համար, ինչին հավատում է, կամ ընդդեմ այն բանի, ինչը ըստ իր կարծիքի ճիշտ չէ և անարդարացի է:

4. Ջրհոս

Ջրհոսը՝ մի ամբողջ գաղտնիք է և հանելուկ: Նրանց շատ դժվար է հասկանալ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ նրանք չեն արտահայտում իրենց էմոցիաները: Բացի դրանից, նրանք ինտելեկտուալ նորարարներ են, որոնց հաճախ ընդունում են որպես էքսցենտրիկ տարօրինակ մարդ, ով ապրում է իր «ալիքի վրա կարգավորված» և ազդանշաններ ստանում Տիեզերքից: Նրանք անկախ են և եթե նրանց չեն հասկանում՝ հարկ չեն համարում ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրել: Յուրաքանչյուր Ջրհոս ցանկանում է, որպեսզի շրջապատողները բարձրանան իր մակարդակին, այլ ոչ թե իջնեն: Այս նշանը նույնիսկ կարող է տխրել, երբ ստիպված է մատների վրա բացատրել այն, ինչն իրեն թվում է պարզունակ և ակնհայտ, բայց չգիտես թե ինչու անհասկանալի ուրիշների համար:

5. Ձկներ

Ձկներին սխալ մեկնաբանելը բավական հեշտ է, քանի որ նրանք ոչ երկրային արարածներ են և սավառնում են երկնքում: Նրանց մոտ անընդհատ ծնվում են ինչ-որ խճճված մտքեր կամ էլ նրանք տարված են սեփական ստեղծագործական աշխարհով: Սեփական զգացմունքները բառերով արտահայտելու փոխարեն, Ձկները իրենց համար ավելի հարմարավետ անում են դա ինչ-որ արվեստի տեսակի միջոցով: Նրանք կարող են քմահաճ կամ էքսցենտրիկ թվալ, բայց դա ավելի հաճախ Ձեզ հետ որևէ կապ չունի: Նրանք ուղղակի բարկանում են իրենք իրենց վրա: Ձկները բարի են բոլորի հանդեպ, բացի իրենք իրենցից: Այդ պատճառով շատ դժվար է հասկանալ, թե ինչ է նրանց հետ կատարվում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
5 Կենդանակերպի նշան, որոնց շատ դժվար է հասկանալ
Մեծն Պաուլո Կոելյոն և նրա 25 ոսկե արտահայտություններն իր ստեղծագործություններից