Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ձեր կյանքի դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա

Ձեր կյանքի դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա

Կատարեք այս 3 պարզ գործողությունները և Ձեր կյանքում անպայման տեղի կունենան դրական փոփոխություններ։

1. Ուշադրություն դարձրեք նշաններին

Ինչի՞ց եք այժմ բողոքում։ Փողի պակաս ունե՞ք։ Վատ ֆիզիկական ֆորմայի մե՞ջ եք։ Ձեր ընկերներն անհուսալի՞ են։ Չկա փող՝ ի՞նչ արած, սկսեք ուսումնասիրել նոր հմտություններ, խնդրեք ղեկավարին ավելացնել աշխատավարձը կամ փող աշխատելու այլ տարբերակ գտեք։ Ավելորդ քա՞շ եք հավաքել՝ այդ դեպքում ե՞րբ եք վերջին անգամ հագել սպորտային կոշիկներ և գնացել վազելու կամ մարզվելու։ Եթե Ձեզ հոգնեցրել են կեղծ ընկերները՝ սահմանափակեք նրանց հետ Ձեր շթումները և փնտրեք նոր, ամուր ընկերական հարաբերություններ։ Լուծումները միայն Ձեր գործողությունների մեջ են։ Հիշեք, որ անբավարարվածության համախտանիշները մեծանում են ձնե գնդի արագությամբ։ Ի՞նչ նշաններ եք անտեսում։ Նվազող բանկային հաշվեհամա՞ր, առավել նեղ ջինսե՞ր, ընկեր-մանիպուլյատորի հետ շփվելուց՝ նյարդայնացո՞ւմ։ Ուշադրություն դարձրեք այդ ամենին։ Որքան շուտ նկատեք այդ ազդանշանները, այնքան ավելի շուտ կկարողանաք փոխել այն, ինչ Ձեզ դուր չի գալիս։

2. Մի վախեցեք առաջնահերթությունը տեղափոխել Ձեզ վրա

Չգիտեք ինչի՞ց սկսել։ Սկսեք բոլոր նախադասությունները «Ես» բառից։ Մտածեք այն մասին, որ դուք դառնում եք ավելի ուժեղ և էներգիայով լեցուն, երբ ավելի հաճախ եք օգտագործում այդ բառը։ Եվ մի համարեք Ձեզ էգոիստ։ «Ես կարող եմ», «Ես պետք է…», «Ես կանեմ»։ Ենթադրենք դուք չեք կարողանում կերակուր պատրաստել և անընդհատ անում եք այսպիսի արտահայտություններ. «Խոհանոցը՝ իմը չէ», «Ինձ մոտ ոչինչ չի ստացվում», «Ինձ դա նյարդայնացնում է»։  Իսկ հիմա սկսեք ասել. «Ես կարող եմ ուսումնասիրել մի քանի խոհանոցային լայֆհաքեր», «Պատրաստեմ ինձ համար որևէ համեղ բան», «Ինձ մոտ ամեն ինչ կստացվի»։ Երբ դուք սկսում եք նախադասությունը «Ես»-ից, դա հույս և հավատ է ներշնչում։ Դուք նույնիսկ Ձեզ եք այլ կերպ սկսում զգալ։ Որովհետև դուք ակտիվ դերակատարություն ունեք։ Եվ դա նշանակում է, որ դուք ունեք ուժ, վերահսկողություն և էներգիա։ Ուղղակի փորձեք և դուք ինքներդ կնկատեք փոփոխությունը։

3. Դրական փոփոխությունները տեղի կունենան, երբ դուք Ձեր կյանքի ամբողջ պատասխանատվությունը կվերցնեք Ձեզ վրա

Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, նույնիսկ չհամարձակվեք մտածել, որ դա ինչ-որ մեկի մեղքն է, բայց միայն թե ոչ Ձերը։ Իսկ երբ դուք ընդունում եք պատասխանատվությունը, դուք ոչ միայն Ձեզ պահում եք որպես հասուն մարդ, այլ նաև զարմանքով նկատում եք, որ ինչ-որ հրաշալի բան է կատարվում։ Կյանքի կառավարման կախարդանքը գտնվում է Ձեր ձեռքում։ Ահա մի քանի տարբերակ Ձեր պատասխանատվությունը ակտիվացնելու համար.

Ազնիվ եղեք Ձեր հանդեպ

Երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում, մեկ րոպե քարացեք։ Դրեք երկու ձեռքը սրտին և հարցրեք Ձեզ. «Ինչպե՞ս ճիշտ գործեմ»։ Ձեր «ներքին ուղեցույցը» նոր ուղղություն կտա Ձեզ։ Եվ դա հիմնված կլինի միայն այն բանի վրա, թե ինչ դուք պետք է անեք։ Չփորձեք ինչ-որ բան (ինչ-որ մեկին) ուղղել, կամ ինչ-որ բան ապացուցել այլ մարդու։ Բոլոր պատասխանները գտնվում են Ձեր ներսում։ Եվ Ձեր ազնվությունը Ձեզ հրաշալի հնարավորություններ կընձեռի։

Պատրաստ եղեք բաց թողնել

Երբ դուք պատրաստ եք բաց թողնել ինչ-որ բան (մարդուն, ֆիզիկական օբյեկտ, համոզմունքներ), նախնական տխրության և ափսոսանքի զգացողությունից հետո՝ Ձեզ մոտ գալիս է տարածության զգացումը։ Այդ տարածությունը իր հետ բերում է թարմ մտածելակերպ և նոր հնարավորություններ Ձեզ համար։ Մտորեք այս մասին՝ օրինակ բնությունը անընդհատ անում է դա։ Ինչ-որ բանից ձերբազատումը բնական և առողջ պրոցես է։ Չէ՞ որ մենք չենք անհանգստանում, երբ աշնանը ծառերից թափվում են տերևները, ճի՞շտ է։ Ծառը մահացած չէ։ Նա գտնվում է թարմացման գործընթացում։

- Advertisement -
 

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների լավագույն որակները

Ահա թե որոնք են Ձեր լավագույն որակները ըստ Կենդանակերպի նշանի։ Խոյ Մանկական անկեղծություն։ Սա Խոյերի երևի լավագույն որակն է։ Խոյը՝ ամենաանկեղծ և միամիտ Կենդանակերպի նշանն է։...

ԹԵՍՏ. Ո՞րն է Ձեր թալիսման-թիվը, և ի՞նչ է այն պատմում Ձեր մասին

Թվերի ազդեցությունը մեր կյանքի վրա ուղղակի անհնար է հերքել։ Ինչպես նաև այն փաստը, որ դրանք օժտված են որոշակի ուժով։ Երբևէ նկատե՞լ եք, որ ամբողջ...

13 ապացույց, որ գովազդը կարող է և պետք է խոսի լուրջ թեմաներից

Մենք սովորել ենք արագ փոխել հեռուստացույցի ալիքները, որոնցով գովազդ է հեռարձակվում, կայքերում չկարդալ գովազդային բացվող պատուհանները՝ համարելով, որ ուզում են մեզ ինչ-որ ապրանք վաճառել,...

ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք մեր մոլորակը

Սիրո՞ւմ եք ճանապարհորդել, լա՞վ եք ճանաչում մեր մոլորակը, ի՞նչ եք հիշում աշխարհագրությունից։ Անցեք այս հետաքրքրական թեստը և ստուգեք Ձեր գիտելիքները։

«Դուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել»։ Արաբական 22 իմաստություն

Արաբական իմաստություններ, որոնցում պարունակվում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե օրենքներ։ 1. Երբ դու խոսում ես՝ քո բառերը պետք է ավելի լավը լինեն, քան լռությունը։ 2....