Ո՞ր կանանց հետ են ամուսնանում տղամարդիկ: Հանդիպել կարող են տարբեր կանանց հետ, իսկ ո՞ր զգացումները կարող են ստիպել տղամարդուն, որպեսզի նա պատրաստ լինի իր ողջ կյանքն ապրել այդ կնոջ կողքին: Պետք է հասկանալ տղամարդկանց հուզական աշխարհը, քանի որ նրանք բավականին զգայուն են:
Հավատացեք կնոջ ընտրության հարցում տղամարդու համար ամենակարևոր գործոնը զգացմունքն է՝ սիրելի կին ում հետ նա կցանկանա կիսել իր ողջ կյանքը: Ո՞ր զգացողություններն են տղամարդու մեջ սեր արթնացնում ու ստիպում տղամարդուն կատարել իր ընտրությունը.
1. Կարեկցանք
Եթե կարողանում ես մտնել նրա դրության մեջ, եթե կարողանում ես հասկանալ իր դժվարություններն ու միաժամանակ գնահատել ու սիրել նրան, ուրեմն նա կընտրի քեզ: Կարեկցելով դու ցույց ես տալիս նրան քո աջակցությունը, որ բավականին կարևոր գործոն է տղամարդու համար կին ընտրելիս:
2. Վստահություն
Տղամարդը պետք է վստահի կնոջն ու համոզված լինի, որ այդ կինն ավելորդ խնդիրնենր չի ստեղծի իր համար ու չի բարդացնի իր կյանքը: Այնպես որ ցույց տուր նրան, թե ինչքան լավն ես դու՝ բարի ու քաղաքավարի, սակայն երբեք մի ձևացրու:
3. Ապահովություն
Վստահությունից հետո գալիս է անվտանգության զգացումը: Նա պետք է զգա, թե որքանով է անվտանգ Ձեր զգացմունքն իր հանդեպ, որպեսզի նա էլ կարողանա Ձեզ վստահել իր զգացմունքներն ու կիսել գաղտնի մտքերը: Սրանք տղամարդու համար անչափ կարևոր են:
4. Երախտագիտություն ու գնահատում
Տղամարդու համար անչափ կարևոր է, որ կինը գոհ լինի իրենից ու գնահատի իրեն: Նա ցանկանում է իմանալ, որ իր կինը գնահատում է այն ամենն ինչ նա փորձում է անել իր համար՝ իր շխատանքը, վաստակած գումարը, անգամ ամենաչնչին աջակցությունը տան գործերում: Իսկ եթե կինը իր գոհունակությունը կարողանա արտահայտել խոսքերով, ապա դա ամենաարժեքավոր բանը կլինի տղամարդու համար: Քանի որ կանայք դա հազվադեպ են անում, նման քայլն էլ ավելի է արժևորվում տղամարդու կողմից:
5. Հույս և ոգեշնչում
Տղամարդը պետք է համոզված լինի, որ այդ կնոջ հետ իր կյանքն ավելի լավը կդառնա, որ այդ կինը պատրաստ է կիսել իր հետ իր կյանքը: Սակայն ցանկացած կին պետք է ունենա իր սեփական կյանքն ու չպետք է ապրի հանուն հարաբերությունների, դա գրավիչ չէ: Կինը պետք է ունենա կյանքի իր հետաքրքրություններն ու ոգևորությունը: Միայն այդ դեպքում է տղամարդը ցանկանում միանալ կնոջը: